49 просмотры
Õ€Õ¡Õ´Õ¡Õ¬Õ½Õ¡Ö€Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢ÕªÕ«Õ·Õ¯Õ¶Õ¥Ö€Õ« Ö…ÕºÕ¥Ö€Õ¡Õ¿Õ«Õ¾ Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ« Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Ö"Õ¸Ö'Õ´ Õ°Õ¡Õ»Õ¸Õ²Õ¾Õ¥Õ¬ Õ§ Õ¾Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ£Õ¶Õ¥Õ¬ 54-Õ¡Õ´ÕµÕ¡ Õ¿Õ²Õ¡Õ´Õ¡Ö€Õ¤Õ¸Ö' Õ½Ö€Õ¿Õ« Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ¨ ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի բուժանձնակազմի օպերատիվ աշխատանքի արդյունքում հաջողվել է վերականգնել 54-ամյա տղամարդու սրտի աշխատանքը: Ինվազիվ սրտաբանության ծառայության սրտաբան Ցոլակ Սարգսյանի խոսքով՝ 54-ամյա տղամարդն առաջնակի հիվանդ է, նախկինում սրտի գանգատներ չի ունեցել: «Այսօր առավոտյան ցավերի է ունեցել կրածքավանդակի շրջանում, որն ուժգնացել է ձեռքի շարժման ժամանակ: Դա բնորոշ չէ սրտային գանգատների դեպքում»,- ասել է բժիշկն՝ ավելացնելով, որ հիվանդն իր ուշադրությունը գրավել է հիվանդանոցի միջանցքում, երբ 54-ամյա տղամարդը գանգատվել է ձախ ձեռքի, կրծքավանդակի ցավերից: Բժիշկը, լսելով գանգատները, հասկանալով վիճակի ծանրությունն՝ անմիջապես կազմակերպել է հիվանդի տեղափոխությունն անհետաձգելի բուժօգնության բաժամունք: Կատարվել է էլեկտրասրտագրություն, որից հետո՝ մի քանի րոպեի ընթացքում, հիվանդի մոտ զարգացել է սրտի կանգ: Համալսարանից հայտնում են, որ ամբողջ բուժանձնակազմի ընդգրկումով՝ անմիջապես սկսվել է սիրտ-թոքային վերականագնման աշխատանքներ: Կատարվել է բազմակի դեֆիբրիլյացիաներ, որի արդյունքում հաջողվել է վերականգնել հիվանդի սրտի աշխատանքը: Հիվանդն անմիջապես տեղափոխվել է կատետերիզացիոն լաբորատորիա, կատարվել է անգիոգրաֆիկ հետազոտություն, հայտնաբերվել է ձախ առաջային վայրէջ զարկերակի խցանում: Բժիշկ ինվազիվիստների մասնակցությամբ բացվել է ձախ առաջային վարէջ զարկերակը, որից հետո լավ հեմոդինամիկ արդյունքներով հիվանդը նորից տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք՝ հետագա հսկողության նպատակով: Սրտաբան Ցոլակ Սարգսյանը փաստում է՝ եթե այս ամենը տեղի չունենար անհետաձգելի սրտաբանության բաժանմունքում, այլ արտահիվանդանոցային պայմաններում, հավանականությունը մեծ է, որ բժիշկներին չհաջողվեր փրկել հիվանդի կյանքը: Ô±Õ²Õ¢ÕµÕ¸Ö'Ö€` Panorama.am