
65 просмотры
Õ€Õ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ« Õ£Õ¸Ö€Õ®Õ¨Õ¶Õ¯Õ¥Ö€Õ¶Õ¥Ö€, Ի պատասխան վերջերս առողջապահության նախարարությանն ուղղված բազմաթիվ բժշկական հաստատությունների հարցումների` տեղեկացնում եմ. «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» բյուջետային ծրագրով պետական պատվերի վերաբաշխումը նախարարության կողմից կիրականացվի մինչև հոկտեմբերի 31-ը: Առողջապահության նախարարությունը ձեռնամուխ է եղել համապատասխան կառավարության որոշման նախագծի շրջանառմանը, որով ի թիվս այլ փոփությունների վերը նշված ծրագիր կներգրավվի լրացուցիչ 470 մլն դրամ: Հպարտությամբ պետք է արձանագրել, որ 2019թվականին, Հայաստանի շուրջ 30-ամյա պատմության մեջ, առաջին անգամ բոլոր բուժ հաստատությունները առողջապահական արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծրագրերով ստացել են աննախադեպ ֆինանսավորում, որի արդյունքում չկա և չի լինելու որևէ կազմակերպություն, որը կներկայացնի պետական պատվերի կատարողականի հաշվետվություն և չի ֆինանսավորվի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին` քաղաքացու առողջությունը, որպես պետության ռազմավարական առաջնահերթություն որակելու և այդ սկզբունքը անշեղ կայացնելու` բառի բուն իմաստով 24-ժամյա աշխատանքի համար: Շնորհակալ եմ պետական առողջապահական գործակալության և ֆինանսատնտեսագիտական վարչության բոլոր աշխատակիցներից, որոնց շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով աշխատանքի, մասնագիտական հմտությունների, բարձր պրոֆեսիոնալիզմի հաշվին հնարավոր եղավ ստանալ պետական պատվերի անաչառ, ճկուն, իրավական, համակարգային մոտեցումներով կառուցված առողջապահության ֆինանսավորման համակարգ: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դե ֆակտո և դե յուրե հանդիսանալով առողջապահական համակարգի ֆինանսական գծով պատասխանատու` պատրաստ եմ քննարկել պետական պատվերի տեղադրման, տեղաբաշխման և վերաբաշխման հետ կապված ցանկացած հարց: Õ€Õ¡Ö€Õ£Õ¡Õ¶Ö"Õ¸Õ¾ Õ€Õ€ Ô±Õ† Ô³Õ¬ÕÕ¡Õ¾Õ¸Ö€ Ö"Õ¡Ö€Õ¿Õ¸Ö'Õ²Õ¡Ö€Õ« ÕºÕ¡Õ·Õ¿Õ¸Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€ Õ†ÕµÕ¸Ö'Õ©Õ« Õ¡Õ²Õ¢ÕµÕ¸Ö'Ö€Õ¨` Õ¡ÕµÕ½Õ¿Õ¥Õ²