
69 просмотры
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը սեպտեմբերի 30-ին՝ Տարեցների օրվան ընդառաջ ներկայացրել է Տարեցների ոլորտում իրականացվող բարեփոխումները, առկա իրավիճակը: Տարեցների սոցիալական պաշտպանության խնդիրները պետության սոցիալական քաղաքականության գերակա ուղղություններից են և գտնվում են պետության ու կառավարության մշտական հոգածության ներքո: Եվ պատահական չէ, որ արժանապատիվ ծերության ապահովումը սահմանադրական նորմ է: Վերջին տարիներին ՀՀ-ում տարեցների թվի ավելացման միտում է նկատվում: Ներկա դրությամբ 63 տարեկան և բարձր տարիքի մարդկանց թիվը կազմում է մշտական բնակչության ընդհանուր թվի 12.9%-ը (մոտ 387 600 մարդ): 65 տարին լրացած անձանց թիվը կազմում է 323 000 կամ բնակչության ընդհանուր թվի 10.8%-ը: Այսօրվա դրությամբ հանրապետությունում բնակվում է 100 տարին լրացած 85 մարդ: Այս վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանը ծերացող երկիր է: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումները վկայում են, որ Հայաստանում 2050թ-ին 65-ից բարձր տարիք ունեցողները կկազմեն բնակչության 22-23%: Եթե մի երկու տասնամյակ առաջ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել էր միայն տարեցների սոցիալական կարիքների, մասնավորապես՝ նյութական ապահովման բավարարմանն ուղղված քաղաքականություն, ապա այսօրվա հրամայականը մեզ ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում փոխել մարտավարությունը՝ մինչ այժմ առաջնահերթ համարվող՝ տարեցների սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում կատարել (պահպանելով, իհարկե, նաև այդ բաղադրիչը) դեպի առողջ և ակտիվ կենսակերպ վարելով ծերացմանն ուղղված գործողությունների իրականացում: Դա հնարավորություն է տալիս, որ մարդիկ հասկանան և օգտագործեն իրենց ֆիզիկական, սոցիալական և մտավոր ներուժը ողջ կյանքի ընթացքում և մասնակցեն հասարակական կյանքին՝ ըստ իրենց նախասիրությունների և հնարավորությունների: Ս.թ. սեպտեմբերին Լիսաբոնում կայացած ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի «Կայուն հասարակություն բոլոր տարիքի անձանց համար. երկարակեցության ներուժի իրացումը» խորագրով նախարարական համաժողովի ընթացքում արձանագրվեց, որ քննարկումները և առաջավոր երկրների փորձը փաստում են, որ ծերացման հիմնահարցերի ոլորտում արձանագրված հաջողությունները հիմնականում պայմանավորված են հետևյալ ուղղություններով կատարված աշխատանքներով. Տարեց անձանց համար առողջապահական ծառայությունների որակի և մատչելիության ապահովում. Տարեց անձանց կրթության ապահովում՝ ողջ կյանքի ընթացքում. Տարեց անձանց ավելի երկար աշխատանքային կյանքի ապահովում. Սոցիալական այլընտրանքային ծառայությունների (տնային խնամք, ցերեկային կենտրոններ և այլն) համակարգի ներդնում: Համաժողովի արդյունքում ընդունվեց Նախարարական Հռչակագիր, որը մատնանշում է ծերացման հիմնահարցերի ոլորտում առաջիկա տարիների առաջնահերթությունները և վերահաստատում է անդամ պետությունների պարտավորությունները` Ծերացման հիմնահարցերի մադրիդյան միջազգային գործողությունների պլանի կատարման ուղղությամբ: Պետք է նշել, որ Հայաստանը ևս վերջին տարիներին տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում արձանագրել է մի շարք ձեռքբերումներ, որոնցից առանձնացվում է մի քանիսը. Ô»Ö€Õ¡Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¤Õ¡Õ·Õ¿Õ« Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Ö'Õ´Õ¡Õ¶ Õ¸Ö'Õ²Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢. 2017թ. մարտի 14-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել <<Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների հիմնահարցերի լուծման ռազմավարությունը և դրա իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագիրը>>: Ռազմավարությամբ ամրագրվել են հետևյալ գերակայությունները. խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման ներկա համակարգի կատարելագործում և խնամքի այլընտրանքային ծառայությունների տրամարդման համակարգի ներդրում, վճարովի և համավճարի սկզբունքով խնամքի ծառայությունների տրամադրման համար իրավական կարգավորումների ապահովում. տարեցների առողջության և ակտիվ ապրելակերպի ապահովում՝ տարեց հասակում առողջության, անկախության և արժանապատվության պահպանում. պետության կողմից տարեցների խնամքի ծառայությունները ոչ պետական կազմակերպություններին մրցակցային սկզբունքով պատվիրակման համար անհրաժեշտ հիմքերի և մեխանիզմների ստեղծում. տարեց մարդկանց համայնքային կյանքին և որոշումների կայացմանը մասնակցության և սոցիալական ներառման ապահովում. տարեցներին խնամքի ծառայություններ տրամադրող մասնագետների պատրաստում և վերապատրաստում: Մեթոդաբանական. Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ստեղծումը, որոնք ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման հիմնական սուբյեկտներն են և իրապես կարող են ազդել բնակչությանը տրամադվող ծառայությունների որակի և արդյունավետության վրա: Պետք է նշել դեպք վարողի ինստիտուտի կայացման գործընթացում արձանագրված հաջողությունները. վերջիններս արագ արձագանքում են բնակչության տարբեր խմբերի, այդ թվում` տարեցների, հիմնախնդիրներին և նպաստում համայնքային մակարդակում տարեցներին անհատական, նրանց գնահատված կարիքից բխող սոցիալական ծառայությունների տրամադրմանը: 2016թ. ստորագրվեցին սոցիալական համագործակցության համաձայնագրեր՝ ազգային և տարածքային մակարդակներում, նույն թվականին կայացավ ազգային մակարդակում սոցիալական համագործակցության աջակցող ցանցի առաջին համագումարը: ՀՀ ԱՍՀ նախարարության և գործընկեր շահագրգիռ կազմակերպությունների (հատկապես՝ Հայկական Կարիտասի) նախաձեռնությամբ 2015 թվականի դեկտեմբերին հիմնադրվեց Տարեցների սոցիալական պաշտպանության ցանցը, որն զբաղվում է ՀՀ-ում տարեցների սոցիալական պաշտպանության հիմնախնդիրներով և համախմբում է խնամքի տրամադրմամբ զբաղվող պետական, հասարարական և մասնավոր կառույցներին: 2017թ. սկսվել է խնամքի ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հավաստագրման գործընթացը, ինչը էապես նպաստում է մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Ուսումնասիրությունների և հետազոտությունների իրականացում . 2016 թվականին ՀՀ մարզերում և Երևան քաղաքում իրականացվեց տարեցների սոցիալական կարիքների գնահատման և սոցիալական ծառայություններ տրամադրելու նոր մոդելների նկատմամբ նրանց պահանջարկի ուսումնասիրություն: Ուսումնասիրության արդյունքում մշակվել են խնամքի այլընտրանքային ծառայությունների տրամադրման ծրագրեր, որոնք կիրականացվեն առաջիկա տարիներին: Տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում որդեգրվել է ծառայությունների տրամադրումն` ըստ գնահատված կարիքների, սկզբունքը: Ô½Õ¶Õ¡Õ´Ö"Õ« Õ°Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¢Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¡Õ¾Õ¸Ö'Õ´ . Այսօր Հայաստանում գործում է տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող (այդ թվում՝ հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող) անձանց շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող 12 հաստատություն (տուն-ինտերնատ, խնամքի կենտրոն, խնամքի տուն), այդ թվում՝ 7 ոչ պետական: Բոլոր հաստատություններում միասին խնամվում է շուրջ 1380 մարդ, իսկ տնային պայմաններում սպասարկվում՝ շուրջ 4000 մարդ, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ են հաճախում՝ 2030-ը: Հանրապետությում առկա 4 սոցիալական տներում բնակվում և ծառայություններ է ստանում 60 տարեց անձ: Պետական բյուջեից ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում տարեցներին խնամքի ծառայություններ մատուցող երկու հասարակական կազմակերպության: Վերջին տարիներին բարելավվել են խնամքի հաստատությունների կենցաղային պայմանները: Վերանորոգվել են տուն-ինտերնատներից երեքը: Կառուցվել է անկողնային խնամքի նոր մասնաշենք՝ ապահովված խնամքի ժամանակակից պայմաններով ու սարքավորումներով: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/172569.html © iravaban.net կայք