
23 просмотры
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ընդլայնել մատուցվող ծառայությունների շարքը, անել այնպես, որ մեր հայրենակիցները քաղցկեղի դեմ պայքարի ընթացքում անհրաժեշտ բոլոր միջամտությունները ստանան այստեղ՝ Հայաստանում, ստիպված չլինեն ծախսել ահռելի գումարներ՝ արտերկիր մեկնելու և այնտեղ բուժում ստանալու համար: Այսօր ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ Հայաստանում կիրառվել է «ճնշման տակ աէրոզոլային ներորովայնային քիմիաթերապիայի» մեթոդը (PIPAC, Pressurized Intraperitoneal Aerosol Chemotherapy): PIPAC-ը որովայնամզի կարցինոմատոզով ուղեկցվող ուռուցքային հիվանդությունների բուժման նորարարական, քիչ ինվազիվ մեթոդ է։ Այն կարող է կիրառվել և՛ որպես ինքնուրույն բուժման մեթոդ, և՛ ներարկային քիմիաթերապիայի հետ համակցված, և՛ որպես նախավիրահատական (նեոադյուվանտ) բուժում։ 1955թ․ ծնված հիվանդի մոտ տարիներ առաջ ախտորոշվել է ձվարանի քաղցկեղ և կատարվել է դրա հեռացում, սակայն հետագայում տեղի է ունեցել ռեցիդիվ (հիվանդության կրկնություն)։ Հիվանդի մոտ հայտնաբերվել է որովայնամզի երկրորդային ախտահարում՝ կանցերոմատոզ։ Կինը ստացել է քիմիաթերապիայի մի քանի կուրս, սակայն բուժման արդյունավետությունը չի եղել բավարար։ Կնոջ վիճակը բարելավելու համար ՈՒԱԿ-ի բժիշկները որոշեցին նորարարական եղանակ կիրառել՝ հասցնել քիմիաթերապևտիկ դեղամիջոցն անմիջապես որովայնային խոռոչ, ինչը թույլ է տալիս դեղի ավելի փոքր չափաքանակով, ավելի արդյունավետ միջոցով ազդել ախտահարված օջախների վրա։ Միջամտությունը կատարվել է լապարասկոպիկ եղանակով՝ թրոակարով անցք է արվել, այնուհետև ՈՒԱԿ-ի կողմից վերջերս ձեռք բերված ժամանակակից հատուկ գործիքով ճնշման տակ ներմղվել է քիմիական դեղամիջոցի լուծույթը։ Բարձր ճնշման տակ աէրոզոլը տարածվել է որովայնի խոռոչով և ազդել ուռուցքային օջախների վրա։ ՈՒԱԿ որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Ավետ Պետրոսյանը, ում գլխավորությամբ իրականացրել է միջամտությունը, նշում է, որ PIPAC-ի կիրառման 33% դեպքերում հնարավոր է երկրորդային ուռուցքի ռեգրես (հետաճ, փոքրացում), ինչը հնարավորություն է տալիս հետագայում կատարել վիրահատական բուժում։ Մնացած դեպքերում PIPAC-ը կրում է վիճակը կայունացնող կամ ամոքիչ բնույթ։ PIPAC մեթոդի հիմնական առավելություններն են․ PIPAC-Õ« Ö…Õ£Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢, Ö"Õ«Õ´Õ«Õ¡ÕºÖ€Õ¥ÕºÕ¡Ö€Õ¡Õ¿Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¸Õ¿ 10 Õ¡Õ¶Õ£Õ¡Õ´ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« ÖƒÕ¸Ö"Ö€ Õ¤Õ¥Õ²Õ¡Õ¹Õ¡Öƒ Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬Õ¸Õ¾ (Ö"Õ¡Õ¶ Õ¶Õ¥Ö€Õ¡Ö€Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ©Õ¥Ö€Õ¡ÕºÕ«Õ¡ÕµÕ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´), Õ°Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ§ Õ°Õ¡Õ½Õ¶Õ¥Õ¬ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Õ¬Õ¡Õ¾ Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Ö"Õ«Ö‰ Մեթոդի կիրառման շնորհիվ նվազում են թունավորման աստիճանը և կողմնակի ազդեցությունները։ Միջամտությունը կարելի է կրկնել՝ ելնելով ուռուցքային պրոցեսի դինամիկայից: Բուժումը կիրառելի է բարդ դեպքերում, այդ թվում՝ ոչ վիրահատական քաղցկեղների։ Այն լավ այլընտրանք է որովայնամզի կարցինոմատոզով այն հիվանդների համար, որոնց հակացուցված է վիրահատական բուժումը։