
109 просмотры
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՍՏԱՄՈՔՍԻ ՎԱՐԻԿՈԶ ԼԱՅՆԱՑԱԾ ԵՐԱԿՆԵՐԻ ԷՄԲՈԼԻԶԱՑԻԱ, ՀԱՐԿԵՐԱԿՐԱՓՈՂԱՅԻՆ ԵՐԱԿՆԵՐԻ ՍԿԼԵՐՈԷՄԲՈԼԻԶԱՑԻԱ «ՇԵՆԳԱՎԻԹ» ԲԿ-Ի ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՓՐԿՎԵԼ Է 51 ԱՄՅԱ ՀԻՎԱՆԴԻ ԿՅԱՆՔԸ Հայաստանում առաջին անգամ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում իրականացվել է եզակի վիրահատություն՝ լյարդի ցիրոզի հետևանքով առաջացած ստամոքս-աղիքային արյունահոսության վիրահատական բուժում․ TIPS-ի փորձ, BRTO ստամոքսի վարիկոզ լայնացած երակների էմբոլիզացիա, հարկերակրափողային երակների սկլերոէմբոլիզացիա , որը Եվրոպայում համարվում է նոր մեթոդ: 51-ամյա հիվանդի կյանքը փրկելու միակ եղանակը ստամոքսի և կերակրափողի երակների էմբոլիզացիան էր, որը Հայաստանում երբևէ չի կատարվել: Հիվանդը ընդունվել է «Շենգավիթ» ԲԿ 21.10.21թ․ ծանր վիճակում, ընդհանուր թուլությամբ, սրտխառնոցով, փսխումներով (թարմ արյան և մակարդուկների տեսքով): Զարկերակային ճնշումը եղել է 60/40 մմ․ս․, մաշկային ծածակույթը խիստ գունատ,գիտակցությունը պահպանված, սակայն արգելակված: Կատարվել են գործիքային և լրացուցիչ հետազոտություններ, գաստրոսկոպիա, համակարգչային տոմոգրաֆիա կոնտրաստով, որը հաստատել է արտահայտված լյարդի ցիրոզը: Ախտորոշվել է լյարդի ցիրոզ, կերակրափողի երակների վարիկոզ լայնացում, կրկնված սուր արյունահոսությամբ՝ հեմոռագիկ շոկ 1-3րդ աստիճանի: Մինչև վերջին ժամանակներն այս հիվանդությունը բուժվում էր բավականին բարդ՝ հաճախ դժբախտ ելքով: Անմիջապես տեսակապով իրավիճակը քննարկվել է Մոսկվայի մեր գործընկերների՝ ռուսաստանաբնակ անվանի բժիշկ, պրոֆեսոր Գարիկ Մանուկյանի և սիրտ-անոթային վիրաբույժ Սվյատոսլավ Մալովի հետ, որոնք այս խնդրով զբաղվող ՌԴ-ում միակ մասնագետներն են: Արդյունքում մասնագետները եկել են այն եզրահանգման, որ միակ մեթոդը հիվանդին փրկելու ստամոսքի երակների էմբոլիազացիան է ՝ էնդոսկոպիկ եղանակով: Քանի որ հիվանդի տեղափոխումը Մոսկվա անհնար էր , ապա «Շենգավիթ» ԲԿ-ի հատուկ հրավերով մասնագետները շտապ կարգով ժամանել են Երևան: Մինչ մասնագետների ժամանումը, հիվանդին «Շենգավիթ» ԲԿ-ում ձեռնարկվել են բոլոր նախապատրաստական միջոցառումները, վիճակը կայունացվել է, դադարեցվել է արյունահոսությունը: Մոսկվայից ժամանած մասնագետների՝ պրոֆեսոր Գարիկ Մանուկյանի և սիրտ-անոթային վիրաբույժ Սվյատոսլավ Մալովի և «Շենգավիթ» ԲԿ-ի փորձառու բժիշկների՝ անոթային և էնդովասկուլյար ծառայության ղեկավար, բ․գ․թ․ Արա Թադևոսյանի, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման ծառայության ղեկավար, բ․գ․թ․, դոցենտ Աշոտ Ամրոյանի, «Շենգավիթ» ԲԿ փոխտնօրեն և վիրաբուժական կլինիկայի ղեկավար, բ․գ․թ, դոցենտ Սևակ Շահբազյանի շնորհիվ Հայաստանում առաջին անգամ կատարվել է TIPS-ի փորձ, BRTO ստամոքսի վարիկոզ լայնացած երակների էմբոլիզացիա, հարկերակրափողային երակների սկլերոէմբոլիզացիա : Այսինքն ստամոքսի վարիկոզ լայնացած երակները հատուկ պարույրների միջոցով էմբոլիզացիայի են ենթարկվել: Հիվանդի կյանքը հնարավոր է եղել փրկել բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի ու բժշկական կենտրոնի տեխնիկական հագեցվածության շնորհիվ: Վիրահատությունը կատարվել է տեղային անզգայացման տակ և տևել է 4,5 ժամ: Ô¿Õ¡ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´ Õ¿Õ¥Õ²Õ¡ÖƒÕ¸ÕÕ¾Õ¥Õ¬ Õ§ Õ«Õ¶Õ¿Õ¥Õ¶Õ½Õ«Õ¾ Õ©Õ¥Ö€Õ¡ÕºÕ«Õ¡ÕµÕ« Õ¢Õ¡ÕªÕ¡Õ¶Õ´Õ¸Ö'Õ¶Ö": Վիրահատությունից հետո հիվանդը շարունակել է ստանալ կոնսերվատիվ բուժում, 10 օր գտնվել է գաստրոէնտերոլոգի, էնդոկրինոլոգի հսկողության տակ, կատարվել է կրկնակի հետազոտություն որի արդյունքում դուրս է գրվել հիվանդանոցից բավարար վիճակում: «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկները Հայաստանում առաջինն են կիրառել ինովացիոն այս մեթոդը: Առաջիկայում այս ուղղությունը կզարգացվի կլինիկայում: