
81 просмотры
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ աշխարհում մահացության հիմնական պատճառներից մեկը՝ տարեկան խլելով ավելի քան 1 միլիոն մարդու կյանք : Գերակշռում են քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի բարդություններից մահերը: 2022-2030 թվականների ռազմավարությամբ` Հայաստանը որդեգրել է հիվանդության վերացմանն ուղղված քաղաքականություն: Նպատակն է պացիենտի խնամքի և բուժման ծառայությունների ինտեգրմամբ մինչև 2030 թվականը կտրուկ նվազեցնել հիվանդացությունը: «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-2023 թվականների ծրագրի» շրջանակներում վերջին հինգ տարում, ռիսկի խմբերում հիվանդության վաղ հայտնաբերման, ախտորոշման և բուժման միջոցառումների շնորհիվ, սուր հեպատիտ Բ-ի հիվանդացությունը նվազել է 6 անգամ, իսկ սուր հեպատիտ Ց-ն՝ 3 անգամ: 2022 թվականին Հայաստանում գրանցվել է հեպատիտի (Բ, Ց) 812 առաջնակի դեպք: 2020 թվականից քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտներին անվճար տրամադրվում են ուղղակի ազդող հակավիրուսային դեղեր: Ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով օրերս հաստատվել է վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտներին նոր դեղերով բուժման կարգը: 2022 թվականին Հայաստանում հեպատիտ Ց-ի դեմ բուժում է ստացել 517 պացիենտ: Միաժամանակ, պետք է նշել, որ 1999 թվականից ՀՀ-ում իրականացվում են հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումներ, որոնց շնորհիվ մինչև 14 տարեկան երեխաների շրջանում չեն գրանցվում սուր հեպատիտ Բ-ի դեպքեր: Հեպատիտ Ց-ի դեմ դեռևս պատվաստումներ չեն իրականացվում աշխարհում: Հեպատիտները փոխանցվում են սեռական ճանապարհով, արյան միջոցով` թմրամիջոցների գործածում, ինվազիվ միջամտություն (բժշկական և ոչ բժշկական` դաջվածք, մատնահարդարում, ոտնահարդարում, փիրսինգ և այլն), դրական դեպք` մորից երեխային, երբեմն նաև` կենցաղ-կոնտակտային ճանապարհով: ÕŽÕ«Ö€Õ¸Ö'Õ½Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¥ÕºÕ¡Õ¿Õ«Õ¿Õ¶Õ¥Ö€Õ« Õ¾Õ¡Õ² Õ°Õ¡ÕµÕ¿Õ¶Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¸Ö'Õ´Õ¨ Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¶ Õ§, Õ¸Ö'Õ½Õ¿Õ« ÕÕ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ Õ§ Õ¿Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¢Õ¶Õ¡Õ¯Õ¹Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶Õ¨ ÕºÕ¡Ö€Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¢Õ¡Ö€ Õ°Õ¥Õ¿Õ¡Õ¦Õ¸Õ¿Õ¾Õ¥Õ¬, Ö"Õ¡Õ¶Õ« Õ¸Ö€ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¨Õ¶Õ©Õ¡Õ¶Õ¡Õ¬ Õ¡Õ¶Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ«Õ·: Հարկ է նշել, որ տարվա ընթացքում, նաև Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում, Երևանում և մարզերում պարբերաբար կազմակերպվում են հանրային միջոցառումներ, անվճար, անանուն հետազոտություններ ` հիվանդության վաղ հայտնաբերման նպատակով: Տարվա կարգախոսն է` # « Ես չեմ կարող սպասել», # « Հեպատիտի խնամքը ավելի մոտեցնել»: