
207 просмотры
Նուշը պարունակում է 0,5-0,8 տոկոս եթերային յուղեր , 4,7 տոկոս ջուր , 22 տոկոս սպիտակուցներ , 1 տոկոս օսլա , 4 տոկոս շաքարներ , 3 տոկոս բուսախեժ , 6 տոկոս բջջանյութ , 5 տոկոս մոխիր , 45-60 տոկոս ճարպ , որում կան գլիցերիդներ՝ օլեինի (80 տոկոս ), լինոլի (15 տոկոս ), կճեպում՝ լինոլենի և միրիստինի։ Դառը սերմերը պարունակում են 3,5-4 տոկոս ալկալոիդ ամիգդալին , որի տրոհման ժամանակ առաջանում է սինիլաթթու, 10-15 սերմը կարող է առաջացնել , հատկապես երեխաների մոտ , ծանր թունավորում , շնչառության ընդհատում։ Քաղցր սերմերում ամիգդալինի պարունակությունը քիչ է։ Արաբ բժիշկները նուշը համարել են բուժիչ բույս։ Իբն Մասսունն օգտագործել է տապակած միջուկը աղիների հիվանդությունների , իսկ Մանսուրին` ցավոտ միզարձակության դեպքում : Իբն Սինան նկարագրել է , թե ինչ արդյունքներ կարող է տալ նուշը հազի , ասթմայի , պլևրիտի , երիկամների և միզապարկի հիվանդությունների դեպքում և այդ օրգաններից քարերի հեռացման համար : Նա « Բժշկական գիտության կանոնները » գրքում բերում է դեղատոմսեր , ուր նուշի սերմը նշվում է որպես ուղեղի աշխատանքը և տեսողությունը լավացնող , արտաքին վերքերը բուժող , փափկեցնող միջոց։ Ըստ Ագանթագեղոսի՝ նուշը անվանվել է « վայրի կաղին »: Հայաստանում նուշը , նշակաթը , նշաձեթը օգտագործվել է սննդի և բժշկության մեջ։ Այդ մասին ընդարձակ տեղեկություններ է թողել Ա . Ամասիացին .«Եթե թաց նուշն ուտեն կճեպի հետ, շատ կօգնի լնդերի ու բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում և կիջեցնի ջերմությունը: Թաց նուշը գիրացնում է մարմինը: Նուշն օգտակար է չոր հազի, արյունաթքության, միզապարկի և աղիների հիվանդությունների դեպքում: Մաքրում է կուրծքը և հանգստացնում միզելու ժամանակ առաջացած մրմռոցը: Շաքարի հետ ուտելու դեպքում առատացնում է սերմնարտադրությունը, ինչպես նաև օգտակար է թոքերի համար: Բոված նուշն ուտելն օգտակար է ստամոքսի համար, բայց դանդաղ է մարսվում: Նշի յուղն օգնում է ականջի ցավի դեպքում, իսկ բնափայտն օժտված է այն բոլոր հատկություններով, ինչ պտուղը: Նշի վնասակար ներգործությունը չեզոքացնում է շաքարը, ինչպես նաև` թթու մրգերի օշարակը: Դառը նուշի լավագույն տեսակը խոշոր և յուղոտ է լինում: Մաշկին քսելու դեպքում կվերացնի պեպենները, կօգնի եղնջատենդի և էկզեմայի ապաքինմանը»: Հ ետազոտությունների արդյունքում պարզվել է , որ այն մարդիկ , ովքեր ամեն օր օգտագործել են մոտ 40 գրամ նուշ 6 շաբաթ անընդմեջ , նվազեցրել են իրենց փորի և իրանի հատվածում առկա ճարպը։ Նուշը նվազեցնում է փորի հատվածում ճարպի կուտակումը Փորի հատվածում առաջացող ճարպը ոչ միայն արտաքին տեսողական տհաճություններ է առաջացնում , այլ նաև այն շրջապատում է օրգանները , որն էլ կարող է քրոնիկ հիվանդությունների պատճառ դառնալ։ Հ ետազոտությունները պարզել են, որ նուշի օգտագործումը նվազեցնում է մարդկանց վատ խոլեստերինը 44 տոկոսով։ Օրական մոտ 40 գրամ նուշն օգնում է զսպել ախորժակը և կարգավորում է արյան շաքարը։ Ինդիանա նահանգի Պերդյու համալսարանի կատարած այս հետազոտությանը մասնակցել են 137 մեծահասակներ։ Նվազեցնում է օրգանիզմում բորբոքային պրոցեսների հավանականությունը 2- րդ տեսակի դիաբեդ ունեցողների կողմից օրական 40 գրամ նուշի օգտագործումը 3 ամիս շարունակ զգալիորեն բարելավել է նրանց օրգանիզմում օքսիդատիվ սթրեսի մակարդակը և բորբոքային պրոցեսները։ Հղիության ժամանակ կանանց մեծ մասը գիրանում է , որը մեծացնում է շաքարախտի հավանականությունը , արյան բարձր ճնշումը։ Օրական մոտ 50 գրամ նուշի օգտագործումը առաջացնում է հագեցվածության զգացում , նվազեցնում է ախորժակը և նպաստում է հղիության ժամանակ առողջ քաշի պահպանմանը։ Նուշի յուղը հարուստ է A և B կոմպլեքսի վիտամներով : Հայտնի է մազերի աճը խթանող հատկությամբ : Նուշի յուղի պարբերաբար օգտագործումը կօգնի Ձեզ ձեռք բերել փարթամ և առողջ մազեր : Նուշի յուղ Նուշի յուղը թեթև է , շատ լավ սնուցում և խոնավեցնում է մաշկը , հեշտությամբ ներծծվում է։ Այն առանձնապես օգտակար է չոր մաշկի համար։ Հեռացնում է բորբոքվածությունը , հանգստացնում և օգնում է փոքրացնել դեմքի մաշկի ծակոտիները։ Ô±ÕºÖ€Õ¥Ö" Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»