
355 просмотры
1. Աշխարհում կա ավելի քան 2 միլիոն տեսակի սունկ, որոնցից դասակարգված են միայն մոտ 80 հազարը: 2. Սնկերի շատ տեսակներ գիշատիչներ են: Գիշատիչ սնկերը հատուկ հարմարություններ ունեն, որոնց միջոցով միջաներ են որսում: Կան նաև տեսակներ, որոնք փոշոտելով իրենց սպորները և ներթափանցելով զոհի մեջ, աճում են նրա մեջ: 3. Ճանճասպանի մեջ թույնի պարունակությունն այնքան էլ շատ չէ: Դրանից մահանալու համար անհրաժեշտ է մոտ 4 կգ ուտել: Իսկ դժգույն գարշասունկն այնքան թունավոր է, որ մեկ սունկը կարող է 4 մարդ սպանել: 4. Միջինը յուրաքանչյուր սունկ 90%-ով կազմված է ջրից: 5. Աշխարհի երբևէ հայտնաբերված ամենամեծ սնկերից մեկը համարվում է 1985 թվականին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում գտնված սունկը, որը կշռել է 140 կգ: 6. Սնկերը բույսեր չեն, ինչպես երկար ժամանակ ընդունված էր դրանք կոչել, քանի որ չունեն քլորոֆիլ: Սնկերը նաև կենդանիներ չեն, քանի որ չունեն ստամոքս: 7. Ամենամեծ սունկն ապրում է ԱՄՆ Օրեգոն նահանգում: Նրա սնկամարմինը զբաղեցնում է մոտ 900 հետկար տարածք և կշռում է մի քանի հարյուր տոննա: 8. Ô±Õ´Õ¥Õ¶Õ¡Õ©Õ¡Õ¶Õ¯ Õ½Õ¸Ö'Õ¶Õ¯Õ¨ Õ¿Ö€ÕµÕ¸Ö'Ö†Õ¥Õ¬Õ¶ Õ§: Ô´Ö€Õ¡ Õ´Õ¥Õ¯ Õ¯Õ£-Õ¶ Õ¡Ö€ÕªÕ¥ Õ´Õ¸Õ¿ 2500$: 9. Ամենահետաքրքիր սնկերից մեկը պլազմոդիումն է: Այն կարողանում է քայլել: Իհարկե, շատ դանդաղ է քայլում. մեկ մետրն անցնում է մի քանի օրում: 10. Սնկամարմինը շատ դանդաղ է աճում. տարեկան ընդամենը 10-12 սմ: 11. Õ‡Õ¥Õ¯Õ¬Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ« Õ§ Õ¸Ö'Õ¿Õ¥Õ¬ Õ¶Õ¡Ö‡ Õ°Õ¸Ö'Õ´ Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´: 12. Աշխարհի առաջին հակաբիոտիկը` պենիցիլինը, ստացել են սնկից: 13. Աշխարհի ամենահազվագյուտ սնկերից մեկը սատանայի սիգարն է: Այն աճում է ԱՄՆ Տեխաս նահանգում և Ճապոնիայի որոշ վայրերում: Բացի այդ` սա միակ սունկն է, որ ձայն է հանում. սպորները բաց թողնելիս սուլոց է արձակում: 14. Չեռնոբիլի ԱԷԿ-ի ռեակտորում 2002 թվականին հայտնաբերվել են սնկեր, որոնք իրենց շատ լավ էին զգում: Ընդ որում, այս սնկերին ճառագայթումն անհրաժեշտ էր ապրելու համար, ինչպես արևը` բույսերի: 15. Սնկերը` որպես մթերք, որոշ հատկություններով մոտ են մսին, որոշներով` բույսերին: Õ†ÕµÕ¸Ö'Õ©Õ« Õ¡Õ²Õ¢ÕµÕ¸Ö'Ö€` Õ€Õ¥Õ¿Õ¡Ö"Ö€Ö"Õ«Ö€ ÖƒÕ¡Õ½Õ¿Õ¥Ö€