
81 просмотры
-Õ•Õ±Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ 3 Õ¿Õ¡Ö€Õ« Ö"Õ¶Õ¥Õ¬: -Օձերը կուշտ ուտելուց հետո կարող են մեկ տարի այլեւս ոչինչ չուտել, որովհետեւ նրանց նյութափոխանակությունը դանդաղ է ընթանում: -Աշխարհի ամենամեծ օձը անակոնդան է, որի երկարությունը սովորաբար հասնում է 5-6 մ-ի, երբեմն նաեւ՝ 9 մ-ի: -Օձերի կծելուց հետո մաշկի վրա մնացած հետքերով կարելի է որոշել, թե ինչ օձ է կծել՝ թունավոր, թե ոչ թունավոր: Առաջինի դեպքում մարմնի վրա նկատվում են թունավոր ատամներից առաջացած խոր վերքեր, որոնք արագ վերածվում են բշտիկների, դրանց միջեւ երեւում են ոչ թունավոր ատամներից մնացած երկու շարք ավելի մանր հետքերը: Երկրորդի դեպքում մարմնի վրա երեւում են չորս շարք երկայնական դասավորված կետիկներ, որոնք առաջանում են վերծնոտային, քիմքային եւ թեւաձեւ ոսկրերի վրա դասավորված ատամներից: -Կոկորդիլոսներից ամենախոշորը նեղոսյան կոկորդիլոսն է, որի երկարությունը կարող է հասնել մինչեւ 8 մ-ի: Ամենափոքր կոկորդիլոսը չինական ալիգատորն է, որի երկարությունը մինչեւ 2 մ է: -Քամելեոնի լեզուն կրկնակի երկար է նրա մարմնից: -Վտանգի դեպքում մողեսը թողնում է իր պոչը՝ մկանների շնորհիվ եւ փախչում, որը մի քանի շաբաթվա ընթացքում վերականգնվում է: -Ô¿Õ¸Õ´Õ¸Õ¤Õ¸ Õ°Õ½Õ¯Õ¡ÕµÕ¡Õ¯Õ¡Õ¶ Õ´Õ¸Õ²Õ¥Õ½Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ°Õ¡Ö€Õ±Õ¡Õ¯Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¡Õ¶Õ£Õ¡Õ´ Õ¥Õ²Õ»Õ¥Ö€Õ¸Ö'Õ« Õ¥Ö' Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¦Õ« Õ¾Ö€Õ¡: -Հնում կրիայի պատյանից սանր են պատրաստել: -Կրիաների սեռը որոշվում է ըստ ջերմաստիճանի: Եթե հողի մեջ՝ ձվի շուրջ, ջերմաստիճանը բարձր է, ապա լույս աշխարհ են գալիս էգ կրիաներ, եթե ցածր է, ապա արու կրիաներ: -Կրիաները շատ հարմարվող են, կարող են երկար ժամանակ ապրել առանց սննդի (մինչեւ 5 տարի), ինչպես նաեւ մինչեւ 10 ժամ մնալ առանց թթվածնի: Իրենց այս հատկանիշների շնորհիվ նրանք 1968 թ. տիեզերագնացների հետ թռան Լուսին՝ դառնալով առաջին կենդանիները, որոնք հայտնվեցին Լուսնի վրա: