
89 просмотры
Հերպեսը (տենդաբշտիկ) աշխարհի ամենատարածված վիրուսային հիվանդություններից մեկն է: Այն ունի կրկնվելու հատկություն: Սովորական հերպեսով վարակված է աշխարհի բնակչության մոտ 90 տոկոսը: Վարակի մի քանի տեսակ կա, որոնցից առավել տարածված են հետևյալ տեսակները` - Õ°Õ¡Õ½Õ¡Ö€Õ¡Õ¯ Õ°Õ¥Ö€ÕºÕ¥Õ½, - Õ£Õ¸Õ¿Ö‡Õ¸Ö€Õ¸Õ² Õ°Õ¥Ö€ÕºÕ¥Õ½ (Õ£Õ¸Õ¿Ö‡Õ¸Ö€Õ¸Õ² Õ¸Ö€Ö"Õ«Õ¶), - Õ½Õ¥Õ¼Õ¡Õ¯Õ¡Õ¶ Ö…Ö€Õ£Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¥Ö€ÕºÕ¥Õ½: ÕŠÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€ Հերպեսի վիրուսը փոխանցվում է շփման ճանապարհով: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ վիրուսակիրը: Հիվանդության առաջացմանը նպաստում են գերսառեցումը, օրգանիզմի դիմադրողականության անկումը, ինչպես նաև թերվիտամինությունը: Հերպեսը հաճախ առաջանում է այլ վարակիչ հիվանդությունների ֆոնի վրա: Գոտևորող հերպեսն առաջանում է ջրծաղիկի վիրուսով ախտահարվելիս: Մինչև 10 տարեկան երեխաները գոտևորող հերպեսով չեն հիվանդանում, սակայն վարակված մարդու հետ շփվելիս նրանք կարող են հիվանդանալ ջրծաղիկով: Սեռական հերպեսի վարակի փոխանցման ճանապարհներն են. - Õ½Õ¥Õ¼Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ³Õ¡Õ¶Õ¡ÕºÕ¡Ö€Õ°Õ¨, - հնարավոր է վարակված մորից պտղին՝ հղիության և ծննդաբերության ընթացքում - հնարավոր է՝ կենցաղային: Վարակվելու ռիսկը բարձրանում է բորբոքման սրացման կամ գաղտնի շրջանում, երբ սեռական հարաբերությունները դառնում են վարակվելու իմաստով առավել վտանգավոր: Ավելի բարձր է տղամարդու կողմից կնոջը վարակելու ռիսկը: Հասարակ հերպեսը դրսևորվում է բշտիկների առաջացմամբ, որոնք ի հայտ են գալիս շրթունքների, քթի, թևերի վրա, ինչպես նաև հերպեսը կարող է ախտահարել աչքը և այլն: Հազվադեպ ախտահարվում են փոքր երեխաների ներքին օրգանները և նյարդային համակարգը: Նման դեպքերում հիվանդությունն ընթանում է ծանր և բարձր ջերմությամբ: Սովորաբար, հիվանդությունն սկսվելուց 7-10 օր անց բշտիկները չորանում են և դրանց տեղերում առաջանում են վարդագույն բծեր: Գոտևորող հերպեսն ախտահարում է ոչ միայն մաշկը, այլև նյարդերը: Հիմնականում ցանը տարածվում է միջկողային և ազդրային նյարդերի ուղղությամբ: Մոտակա ավշային հանգույցները մեծանում են և հիվանդի ջերմաստիճանը բարձրանում է: 6-8 օր անց բշտիկները սկսում են չորանալ, ինչից հետո սկսվում է առողջացումը: Սեռական հերպեսի առկայության արտաքին նշաններն են. - սեռական օրգանների լորձաթաղանթին և հարակից մաշկի վրա առաջանում է կարմրություն, քոր, այրոցի զգացում և թափանցիկ հեղուկ պարունակությամբ բշտեր, - Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¶Õ« ÕÕ¸Õ¼Õ¸Õ¹Õ« Õ¬Õ¸Ö€Õ±Õ¡Õ©Õ¡Õ²Õ¡Õ¶Õ©Õ¨ Ö‡ Õ´Õ¡Õ·Õ¯Õ¨ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¶Õ´Õ¡Õ¶ Õ¢Õ¸Ö€Õ¢Õ¸Ö"Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶: Սեռական հերպեսն առանձնահատուկ վտանգավոր է հղիների համար, քանի որ կարող է վիժման պատճառ դառնալ: Այն մի շարք դեպքերում առաջացնում է նևրոտիկ խանգարումներ և սեռական կյանքի աններդաշնակություն: Երբեմն նկատվում են վիրուսային սուր տարածուն վարակին բնորոշ սիմպտոմատիկ բարդություններ: Հերպեսը բուժվում է բժշկի օգնությամբ: Եթե հիվանդի ընդհանուր վիճակը լավ է, բավարար է մեկ անգամ այցելել բժշկին և կատարել նրա խորհուրդները, իսկ գոտևորող և սեռական հերպեսի առկայության ժամանակ անհրաժեշտ է բժշկի մշտական հսկողություն: Հիվանդներին խորհուրդ է տրվում տաք հագնվել և խուսափել մրսելուց: Եթե գոտևորող հերպեսը սաստկացել է, անհրաժեշտ է պահպանել անկողնային ռեժիմ: Պետք է ընդունել վիտամիններով հարուստ սնունդ: Բերանի խոռոչի ախտահարման ժամանակ բժիշկը խորհուրդ է տալիս հաճախակի ողողումներ կատարել: Ô¿Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ¸Ö'Õ´ Հերպեսի կանխարգելման համար անհրաժեշտ է օրգանիզմը հնարավորինս կոփել և հագնել եղանակին հարմար հագուստ: Երեխաներին չպետք է թույլ տալ շփվել գոտևորող հերպեսով հիվանդ անձանց հետ, իսկ էքսուդատիվ դիաթեզով տառապող փոքր երեխաներին անհրաժեշտ է զերծ պահել նույնիսկ հասարակ հերպեսով հիվանդ անձանց հետ շփումից: սկզբնաղբյուրը ՝ Doctors.am