
93 просмотры
Հերպեսները տարածված վիրուսային ինֆեկցիաներ են: Տարբեր գրականությամբ՝ կրող է հանդիսանում աշխարհի բնակչության ճնշող մեծամասնությունը: Կարող է ընթանալ պասիվ վիրուսակրությամբ կամ պարբերաբար արտահայտվել` հիմնականում իմուն համակարգի թուլացման ժամանակ: Կլինիկորեն դրսևորվում են փոքր, հեղուկով լցված, խմբավորված բշտիկների ձևով: Կարող է ուղեկցվել քորի, այրոցի զգացողությունից մինչև ցավով: Որոշ ժամանակ անց բշտիկները բացվում են և ծածկվում կեղևով: Հերպեսի լավացումը սովորաբար տևում է 2-4 շաբաթ՝ առանց սպիներ թողնելու,-ասում է Աստղիկ բկ-ի մաշկաբան-վեներոլոգ Կարեն Վարդանյանը: Փոխանցման մեխանիզմը կոնտակտային է, օրինակ՝ համբույրի միջոցով: Հրուցիչը HSV-1- ն է, որը սերտորեն կապված է սեռական հերպեսի հարուցչի` HSV-2-ի հետ: Նման տարանջատումը պայմանական է, քանզի HSV-2 կարող է հայտնաբերվել ինպես հարսեռական և սեռական հատվածից, այնպես էլ քիթ-շրթունքային եռանկյունու շրջանից: Հերպեսը վարակիչ է բշտիկների փուլից մինչև վերքի լավացում: Հիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները, օրինակ՝ սրբիչի և անձնական իրերի համատեղ օգտագործումը, նպաստում է վիրուսի տարածմանը: Անգամ սուր փուլի բուժումից հետո վիրուսը` ննջող վիճակում, պահպանվում է Ձեր մաշկի նյարդային բջիջներում, և կարող է պարբերաբար գլուխ բարձրացնել: Կրկնումները պայմանավորված են իմունային համակարգի թուլացմամբ, ինչի համար նպաստող գործոններ են հանդիսանում. Վիրուսային այլ ինֆեկցիան և/կամ ջերմության բարձրացումը: Հորմոնալ փոփոխությունները, օրինակ՝ կապված դաշտանային ցիկլի հետ: Սթրեսը: Õ€Õ¸Õ£Õ¶Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨: Արևի ճառագայթների կամ քամու ազդեցությունը: Հակավիրուսային պրեպարատները (տեղային կամ ներքին օգտագործման) կարող են նպաստել հերպեսի լավացման ընթացքի արագացմանը և կրկնումների հաճախության նվազմանը: Հերպեսի ժամանակ առաջացած անհարմարությունները թեթևացնելու համար խորհուրդ է տրվում հետևյալ մեթոդների օգտագործումը՝ այնուամենայնիվ քննարկելով մաշկաբանի հետ. տեղային հակավիրուսային քսուքներ: Դրանք կարող են կրճատել լավացման տևողությունը, տեղային հակասեպտիկ պարունակող լուծույթների օգտագործում, որը կկանխի երկրորդային ինֆեկցումը և կարագացնի լավացումը, շրթունքների չորացման դեպքում՝ խոնավացնող կրեմը, սառեցնող կոմպրեսը նույնպես կլինի տեղին, որը կնվազեցնի կարմրածությունը, կմեղմի տհաճ զգացողությունները, Լիդոկային կամ բենզոկային պարունակող միջոցների կիրառումը ցուցված է արտահայտված ցավի դեպքում:Եղեք առողջ: Ու անգամ փոքրիկ կասկածի դեպքում խորհրդակցեք Ձեր մաշկաբանի հետ, լավացման գործընթացը առավել արագ ու էֆեկտիվ կազմակերպելու համար: Նյութի աղբյուրը՝ astghikmc.am