87 просмотры
Ավելորդ քաշն ու ճարպակալումը վերջին տարիներին մարդկության մեծագույն խնդիրներից են և մասնագետները հորդորում են հնարավորինս շուտ ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Այս խնդրի դեմ ներկայում շատերն են պայքարում, սակայն դրանից ազատվելը, ինչպես նաև ցանկալի արդյունքը պահպանելը կարող է բավական բարդ լինել։ Շատ հաճախ սաստիկ քաղցը կամ պարզապես որևէ համեղ բան ուտելու ցանկությունը կարող են ստիպել մարդուն նորմայից շատ ուտել, ինչն էլ հանգեցնում է քաշի ավելացման, սակայն սննդաբանները վստահ են, որ այս խնդրի դեմ կարելի է հեշտությամբ պայքարել ճիշտ մթերքի գործածության շնորհիվ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ համեղ և օգտակար մթերք, որոնք կարելի է ուտել առանց քաշի ավելացման մասին անհանգստանալու։ Õ€Õ¡Õ¾Õ¯Õ«Õ© Հավկիթը շատ օգտակար մթերք է, քանի որ հարուստ է մեծ քանակությամբ վիտամիններով ու սննդարար նյութերով։ Այն շատ արագ հագեցնում է քաղցն ու չի գիրացնում անկախ իր պատրաստման ձևից։ Սա պայմանավորված է նրանով, որ հավկիթը պարունակում է խոլին՝ նյութ, որն օգնում է այրել ճարպերը։ Ô¼Õ¸Õ¬Õ«Õ¯ Լոլիկը կարելի է ուտել ինչպես թարմ վիճակում, այնպես էլ աղով չորացրած։ Այս բանջերեղենը կարելի է կիրառել որպես առանձին մթերք, ավելացնել այն աղցաններին կամ պատրաստել լոլիկով սոուսներ։ Այն հարուստ է մեկ քանակությամբ լիկոպինով ու բետա-կարոտինով, որոնք օգնում են ազատվել ավելորդ ճարպերից։ Ô³Õ¥Õ¿Õ¶Õ¡Õ¶Õ¸Ö'Õ·Õ« ÕµÕ¸Ö'Õ² Այս յուղը սպիտակուցի հարուստ աղբյուր է, որը նաև պարունակում է մեծ քանակությամբ մոնոչհագեցած ճարպաթթուներ ու մանրաթելեր։ Նման հարուստ բաղադրության շնորհիվ գետնանուշի յուղը թույլ է տալիս հագեցնել քաղցն ու վերահսկողության տակ պահել ախորժակը։ Ô¼Õ¸Õ¢Õ¡Õ¦Õ£Õ«Õ¶Õ¥Ö€ Լոբազգիները մանրաթելերի հիանալի աղբյուր են։ Դրանք պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուց և դանդաղ են յուրացնում՝ հագեցնելով քաղցը բավական երկար ժամանակով։ Ô´Õ¡Õ¼Õ¨ Õ·Õ¸Õ¯Õ¸Õ¬Õ¡Õ¤ Դառը շոկոլադը պարունակում է միացություններ, որոնք շատ օգտակար են սրտամկանի ու սրտամոքսի համար։ Չափավոր քանակությամբ շոկոլադի գործածությունը թույլ է տալիս նվազեցնել սրտի հիվանդությունների ու շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը և չի հանգեցնում քաշի ավելացման։ Նյութի աղբյուրը՝ medikforum.ru