
147 просмотры
ÕƒÕ«Õ·Õ¿ Ö‡ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ«Õ¶ Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¾Õ¡Õ® Õ¡ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ¸Ö'Õ´Õ¶ Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Õ¡Õ¾Õ¥Õ¿ Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶ Õ£Ö€Õ¡Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¶ Õ§: Սա հաշվի առնելով` բոլոր մասնագետները հորդորում են բավարար ուշադրութուն դարձնել ախտորոշմանն ու հետևել դրա պատշաճ կատարմանը: HayNews.am-ը ևս կարևորում է գրագետ հետազոտման դերն ու արթրիտների ախտորոշման մասին է զրուցել «Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի Գիտական Կենտրոնի» բժիշկ-սոնոգրաֆիստ, բ.գ.թ. ԵՊԲՀ կլինիկական ախտորոշման ամբիոնի դասախոս Գայանե Այվազյանի հետ: «Հոդերի բորբոքային հիվանդությունները՝ արթրիտները, շատ տարածված են: Դրանց առաջացման պատճառները բազմազան են՝ վնասվածքներ, ինֆեկցիաներ, աուտոիմուն պրոցեսներ, ֆիզիկական գերծանրաբեռնվածություն, նյութափոխանակության խանգարումներ և այլն»,- ասաց Գայանե Այվազյանը: Մասնագետի խոքով՝ արթրիտների ժամանակ նախ և առաջ ախտահարվում են հոդի ձուսպապարկերը և սինովիալ թախանթը, որի հետևանքով հոդի խոռոչում կուտակվում է բորբոքային հեղուկ: «Հիվանդությունն ուղեկցվում է ցավով, այտուցվածությամբ, ջերմության բարձրացումով, շարժումների սահմանափակումով և այլն»,- մանրամասնեց Գայանե Այվազյանն ու շարունակեց. «Սոնոգրաֆիկ հետազոտությունը թույլ է տալիս վաղ և բարձր ճշգրտությամբ ախտորոշել հիվանդությունը, հայտնաբերել հեղուկի առկայությունը գաղափար կազմել նրա որակի (շճային, թարախային, արյունային և այլն) և քանակի մասին»: Սինովիալ թաղանթի հաստացումն, ըստ բժշկուհու, նույնպես տեսանելի է ուլտրաձայնային ալիքների համար, հնարավոր է չափել սինովիալ թաղանթի հաստությունը, տեսնել այտուցը: «Այս ամենը թույլ է տալիս հասկանալ պրոցեսի խորությունը, հնությունը և ճշգրիտ բուժում անցկացնել»,- ասաց բժիշկ-սոնոգրաֆիստը: Անրադառնալով ուլտրաձայնային ալիքներով հետազոտման հավաստիությանը Գայանե Այվազյանը նշեց. «Եթե հետազոտությունը կատարվում է հեղուկի առկայության դեպքում, ապա այն 100 տոկոսով ինֆորմատիվ է, իսկ ռեմիսիայի հանգստի շրջանում՝ ոչ: Միարժամանակ կարևոր են նաև տեխնիկայի ժամանակակից լինելն ու մասնագետի պատրաստվածության մակարդակը»: Ինչ վերաբերում է ռենտգեն և սոնոգրաֆիկ հետազոտությունների տարբերությանն, ապա Գայանե Այվազյանը մանրամասնեց նշելով, որ ռենտգեն հետազոտությունը ինֆորմացիա է տալիս ոսկրային հյուսվածքի փոփոխությունների մասին, իսկ սոնոգրաֆիան թույլ է տալիս տեսնել հոդի փափուկ հյուսվածքների վիճակը՝ հոդաճառ, հոդաշապիկ, սինովիալ թաղանթ, մահիկներ, կապաններ ջլեր, հեղուկի առկայություն: Տաթև Առաքելյան