
63 просмотры
Հոտի և համի զգացողության վերականգնումը կարող է երկար ժամանակ պահանջել՝ այն կարող է տևել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ: NHS-ը (Մեծ Բրիտանիայի Առողջապահություն) գրում է, որ այս պահին չկան բավարար տվյալներ Քովիդ 19-ը վարակի հետևանքով հոտի կորստի վերաբերյալ։ 10 մարդուց 1-ի մոտ զգայական կորուստը պահպանվում է հիվանդությունից հետո(նայիր հետքովիդյան համախտանիշ գրառումը): Պատահում է, որ կորում է ոչ միայն հոտառությունը, այլ նաև համը կամ համային զգացումները խառնվում են։ Եթե կորցրել եք և համի, և հոտառության զգացումը, ապա կարևոր է չընկնել ծայրահերությունների հետևից և լցվել համբերությամբ: Կան մթերքներ, որոնք դուք սիրում եք։ Հավանաբար, հենց նրանց համն է, որ կսկսեք ճանաչել առաջին հերթին: Պահպանեք բերանի խոռոչի հիգիենան՝ խոզանակեք ատամները օրական առնվազն 2 անգամ, ողողեք բերանը խոռոչի լվացման միջոցներով (առանց ալկոհոլի) կամ ջրով։ Փոխեք սննդի ջերմաստիճանը։ Սովորաբար տաք սննդի և սենյակային ջերմաստիճանի սննդի համը տարբեր են: Սննդի համը ուժեղացնող միջոցների ավելացումը կարող է արագացնել ընկալիչների վերականգնումը` համեմունքներ, խոտաբույսեր, սոուսներ, կիտրոնի հյութ, անանուխի սոուս, մանանեխ, թթու վարունգ և այլ ուժեղ համեր: Եթե զգայուն եք քաղցրի նկատմամբ, համը հավասարակշռեք ցիտրուսային մրգերի միջոցով։ Անանուխի համով կոնֆետները ևս կարող են օգնել «զրոյացնել» բերանի տհաճ համը: Եթե ուտելիքներն ունեն մետաղի համ, ապա մետաղե պատառաքաղի փոխարեն փորձեք օգտագործել պլաստիկից կամ փայտե պատառաքաղներ։ Եթե զգայուն եք աղի և դառը համերի նկատմամբ, ընտրեք քիչ աղ պարունակող մթերքներ, ավելացրեք ավելի շատ քաղցրավենիք։ Օրինակ՝ շաքարավազ և մեղր աղցանների և խմիչքների մեջ: Թվում է, թե համային զգայունության կորստի արդյունքում մեր հետաքրքրությունը սննդի նկատմամբ պետք է թուլանա, բայց շատերը զգում են հակառակ էֆեկտը՝ առանց համերի ավելի դժվար է զգալ լիարժեք հագեցվածություն: Եթե վերահսկում եք քաշը՝ աշխատեք հավատարիմ մնալ առողջ սննդակարգի սկզբունքներին: Ինչպե՞ս հաղթահարել հոտի և համի փոփոխությունները՝ Վարժեցրեք կամ նորից «սովորեք» համերը оրվա ընթացքում փորձեք մի քանի մթերքներ սուր համերով՝ աղի, կծու, քաղցր, թթու: Օրինակ՝ լիմոն, իմբիր, սոյայի սոուս, պղպեղ, քացախ, աղ, շաքարավազ: Եթե բերանում չորութուն կա՝ փորձեք մրգային և անանուխի համով կոնֆետներ և մաստակներ օգտագործել: Վարժեցրեք հոտառությունը օրվա ընթացքում փորձեք մի քանի անգամ հոտ քաշել վառ հոտեր ունեցող յուղերից, խոտաբույսերից, համեմունքներից, օծանելիքներց և ցիտրուսներից, փորձեք նաև աչքերը փակ տարբերակել հոտերը: Սննդակարգ և Առողջություն / Diet and Health