293 просмотры
Ձիաձետ դաշտային ( ռուս. ՝ Хвощ полевой ) (հայկական տարանունները՝ ամպռճուկ, ամվաճ, իշու շաքար, խարտոցախոտ, ձիագի, ձիու ագի, շան ագի), պտերանմանների ձիաձետների ընտանիքի բույսերի տեսակ։ Õ"Õ«Õ´Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¡Õ²Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Բույսը պարունակում է խնձորաթթու, ակոնիտաթթու, թրթնջկաթթու, 20-25% սիլիկաթթու, դառը նյութեր, դաբաղանյութեր, խեժ, 1-5% սապոնին էկվիզետոնին, ֆլավոնոիդներ, կարոտին, C վիտամին, սիտոստերին, դիմեթիլսուլֆոն, ճարպայուղ, եթերայուղ, ալկալոիդներից` էկվիզետին, նիկոտին, տրիմեթօքսիպիրիդին, շաքար, քիմիական տարրերից՝ K , Ca , Al ։ Ô²Õ¸Ö'ÕªÕ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Բուժման նպատակով հիմնականում օգտագործվում է դեղաբույսի ամբողջ վերգետնյա մասը։ Հավաքում են միայն ամառային վեգետատիվ ընձյուղները, ամռան ամիսներին՝ հնձելով մանգաղով կամ գերանդիով։ Հումքը չորացնում են տանիքում՝ լավ քամհարվող տեղում։ Չոր վիճակում այն կազմում է ելանյութի 20-25%-ը, ունի թթվային համ և պիտանի է օգտագործման՝ մոտ 2 տարի։ Դեղաբույսը հնուց ի վեր կիրառվել է որպես նյութափոխանակությունը լավացնող, մաշկի և ներքին օրգանների բորբոքումները բուժող միջոց։ Չոր վիճակում (փոշու ձևով) բուժում է խոցերը, իսկ սպեղանու ձևով՝ օրխիտը, ջրիկ մզվածքի ձևով՝ սրտային թուլությունը։ Դեղաբույսի երկարատև օգտագործումը՝ բժշկապետի նշումով, պայծառացնում է դեմքը և առաջ բերում քաշի ավելացում։ Այն դրականապես է անդրադառնում լուծի, արգանդային արյունահոսության և ներքին օրգանների կծկողական ցավերի վրա։ Դեղաբույսի հյութը՝ քթի մեջ կաթեցնելիս, կտրում է արյունահոսությունը, արմատն օգտակար է հազի և ասթմայի ժամանակ, իսկ եփուկը՝ գինով կամ ջրով, դրականապես է անդրադառնում լյարդի ուռուցքների և ջրգողության վրա։ Այն միաժամանակ ճանաչվել է որպես մածող, հեմոստատիկ և ախտահանիչ միջոց։ Ô²Õ¸Ö'ÕªÕ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ¿Õ¡Ö€Õ¢Õ¥Ö€ Õ¥Ö€Õ¯Ö€Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է արյունախխման, արյունահոսությունների, թութքի և դժվար լավացող վերքերի դեպքում։ Õ‰Õ«Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢ÕªÕ·Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ´Õ¥Õ» Õ±Õ«Õ¡Õ±Õ¥Õ¿Õ¶ Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¡Õ¹Ö"Õ¥Ö€Õ« Õ¸Ö€Õ¸Õ· Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´Ö‰ ֆրանսիայում օգտագուրծվում է որպես վերքամոքիչ, միզամուղ, հեմոստատիկ միջոց, ինչպես նաև՝ էնուրեզի, իսկ լոգանքի ձևով՝ ոտքերի քրտնոտության դեպքում։ Բուլղարիայում դեղաբույսը հանրահայտ է որպես մածող, հեմոստատիկ, միզամուղ և հականեխիչ միջոց։ Ներքին ընդունման ձևով այն տալիս են թոքերի պալարախտով, միզամուղների հիվանդություններով, ռևմատիզմով, թութքով, աթերոսկլերոզով և հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող հիվանդներին։ Գերմանիայում ` լոգանքի և խոտաթրջոցի ձևով, դեղաբույսն օգտագործվում է դժվար լավացող վերքերի, քթային արյունահոսության, ֆուրունկուլյոզի, անգինայի և լնդերի բորբոքումների ժամանակ: Գիտական բժշկության մեջ ձիաձետը կիրառվում է որպես հակաբորբոքիչ՝ դիզենտերիայի, ցիստիտների, որպես միզամուղ՝ տարբեր բնույթի այտուցների, որպես հեմոստատիկ՝ արգանդային, թոքային, թութքային, որպես քարալուծ՝ երիկամաքարային հիվանդության ժամանակ և այլն։Դեղաբույսի կիրառման շնորհիվ մոտ 2 անգամ մեծանում է օրվա մեզի քանակը՝ սրտային դեկոմպենսացված վիճակում գտնվող հիվանդների մոտ։ Մեզի դիուրեզը մեծանում է դեղաբույսի օգտագործման առաջին իսկ օրերից և այսպես շարունակվում ամբողջ բուժման ընթացքում։ Դեղաբույսը նշանակումից հանելուց հետո էլ առատ միզարձակումը շարունակվում է ևս 2-3 օր, իսկ նորից նշանակման դեպքում արդյունքը վերականգնվում է։ Ձիաձետի կիրառումը այս բնույթի հիվանդների մոտ ոչ մի անգամ կողմնակի անցանկալի երևույթներ չի տալիս։ Անհրաժեշտ է նշել, որ երբ դեղաբույսը օգտագործվում է կալիում ացետատի , երիկամաթեյի, խաղողի հյութի, սրտային գլիկոզիդների և սրտային այլ դեղամիջոցների հետ, դիուրետիկ ազդեցությունն ավելի է մեծանում։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ թարմ բուսահյութը ավելացնում է անայտուց սրտային հիվանդների օրվա դիուրեզը միայն 40%-ով, իսկ այտուցների առկայության պայմաններում արդյունքը հասնում է 100%-ի. նման արդյունք նկատվել է նաև քրոնիկական երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդների մոտ, մինչդեռ սուր նեֆրիտների ժամանակ ձիաձետի օգտագործումը ինչ-որ չափով հակացուցված է։ Դեղաբույսի մեջ պարունակվող սիլիկաթթուն , պարզվել է, որ բարձրացնում է լեյկոցիտների քանակը, իսկ թարմ բուսահյութը՝ արյան մակարդելիությունը և թոքահյուսվածքի ռեգեներացիան , որը դրականապես է անդրադառնում պալարախտով ախտահարման ժամանակ։ ։ Դեղաբույսը 1961 թվականին մտել է պետական ֆարմակոպեայի մեջ։ Այն կազմում է Տրասկովի հակաասթմատիկ և Զդրենկոյի հակաուռուցքային միքստուրաների բաղադրիչ մասը։