
59 просмотры
Ձվարանի կիստան հեղուկով լցված գոյացություն է: Որպես կանոն, կիստան զարգանում է ձվարանում ֆոլիկուլի հասունացման հետևանքով: Ձվարանների կիստաները տարբերվում են իրենց բնույթով : Առանձնացնում են օրգանական և ֆունկցիոնալ( ֆոլիկուլյար)կիստաներ: Օրգանական կիստաները հիմնականում բուժվում են վիրահատական եղանակով, իսկ ֆունկցիոնալ կիստաները բուժվում են կոնսերվատիվ եղանակով (դեղամիջոցների և այլ կոնսերվատիվ եղանակների միջոցով): Ֆունկցիոնալ կամ ժամանակավոր կոչվող կիստաների մեծամ ասնությունը կնոջ առողջությանը վտանգ չեն ներկայացնում և հաճախ ինքնուրույն են անցնում՝ առանց որևէ բուժման: Այդպիսի կիստաները հիմնականում առաջանում են ձվազատման խախտումներից: Այս դեպքում ֆոլիկուլը շարունակում է աճել, իսկ դեղին մարմնում սկսում է հեղուկ առաջանալ: Ինչպես նշվեց, ֆունկցիոնալ կիստաները ինքնուրույն են անցնում և բուժում չեն պահանջում: Սակայն չի բացառվում բարդությունների առաջացումը, ինչպիսիք են՝ կիստայի ճեղքումը, ոլորումը և դրա հետևանքով սկսված ներքին արնահոսությունը: Առավել լուրջ և բուժում պահանջող կիստայի տեսակ է անոմալ կիստան: Անոմալ են համարվում այն կիստաները, որոնք 3 ամիսների ընթացքում ինքնուրույն կերպով չեն անցնում: Այդ կիստաների բուժումը կարող է լինել ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրահատական: Երբեմն ձվարանի կիստան կարող է զարգանալ առանց որևէ բացահայտ ախտանիշի, սակայն կան մի քանի հիմնական ախտանշաններ, որոնք վկայում են ձվարանի կիստայի հնարավոր առկայության մասին: Հիմնական ախտանշաններից են՝ • որովայնի ստորին հատվածի ցավերը • ներսից անկանոն և ցավոտ դաշտանային ցիկլը Հնարավոր են նաև այլ ախտանշանների առկայություն, ինչպիսիք են՝ • ինտենսիվ և հանկարծակի ցավեր որովայնի ստորին հատվածում՝ սեռական հարաբերությունների ժամանակ • հաճախամիզություն • դեմքի մազակալում • որոշ դեպքերում՝ քաշի ավելացում • հաճախակի սրտխառնոց, փսխում • ջերմության բարձրացում՝ մինչև 38-39° С • սրտի արագացած աշխատանք Հնարավոր բարդություններից խուսափելու համար, նմանատիպ ախտանշանների և նույնիսկ ախտանշանների բացակայության պարագայում, հարկավոր է այցելել գինեկոլոգին և ուլտրաձայնային հետազոտություն անցնել: Fanarjyanclinic