
4 просмотры
Տղամարդիկ, ովքեր իսկապես կարիք ունեն սննդի ու ապրելակերպի կարգավորման, ցավոք սրտի, այդ մասին տեղյակ չեն, որովհետև առաջին հայացքից, նրանք բացարձակ առողջ են և ունեն նորմալ քաշ: Այս մասին, NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը: ÕƒÕ¡Ö€ÕºÕ¡Õ¯Õ¡Õ¬Õ´Õ¡Õ¶ Õ°Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ°Õ¥Õ¿Õ¥Ö'Õ¡Õ¶Ö"Õ¶Õ¥Ö€Õ¨ Սննդաբանի խոսքով, հասարակության համար գիրությունը միայն արտաքին թերություն է, և շատ դեպքերում անգամ բժիշկները գիրություն ունեցող մարդկանց չեն ուղղորդում սննդաբանների մոտ՝ ապրելակերպի և սննդակարգի կարգավորման միջոցով ավելորդ քաշից ազատվելու համար: Հասմիկ Աբովյանի խոսքով, սակայն, ճարպակալումը լուրջ խնդիր է, որը կարող է հանգեցնել շաքարային դիաբետի, բարձր ճնշման, հաճախասրտության առաջացման, մի քանի անգամ բարձրացնել քաղցկեղի, ինֆարկտի, ինսուլտի առաջացման ռիսկը: Սլացիկ կազմվածք ունեցող մարդն անգամ կարող է ճարպակալում ունենալ Էնդոկրինոլոգ-սննդաբանի խոսքով, լինում են նաև դեպքեր, երբ առաջին հայացքից քաշի պակաս ունեցող մարդը ունենում է ճարպակալում: «Կիլոգրամները արտահայտում են մեր օրգանիզմի նյութական զանգվածը, բայց կարևոր է, թե որ հյուսվածքներից են ձևավորվում այս կիլոգրամները: Դրանք կարող են կազմվել մկաններից ու ոսկորներից, և կարող են ձևավորվել ճարպից: Մարդկանց մոտ զարմանք է առաջացնում այն փաստը, որ սլացիկ կազմվածք ունեցող մարդը կարող է ճարպակալում ունենալ, ինչը լուրջ ազդեցություն կարող է ունենալ նրա առողջության վրա, եթե չկարգավորվի սննդակարգի, ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության փոփոխության շնորհիվ»,-ասում է բժիշկը: Ճարպակալումը՝ քրոնիկ, սակայն բալանսավորվող հիվանդություն Հասմիկ Աբովյանի խոսքով, ճարպակալումից վերջնականապես ազատվել հնարավոր չէ, հնարավոր է միայն սննդակարգի և ֆիզիկական ակտիվության շնորհիվ բալանսավորել մարդու պարամետրերը: Սակայն նման ապրելակերպից շեղումը կարող է կրկին վերադարձնել խնդիրը, այդ պատճառով էլ հարկավոր է անընդհատ հետևել սննդակարգին, և ֆիզիկական ակտիվ կյանք վարել: Իսկ դիետաները, որոնք սահմանվում են քաշի արագ նվազման համար, սովորաբար հակառակ արդյունքն են տալիս, հենց որ մարդը դադարում է հետևել դրանց: Ô·Õ¶Õ¤Õ¸Õ¯Ö€Õ«Õ¶Õ¸Õ¬Õ¸Õ£-Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¶ Õ¡Õ½Õ¸Ö'Õ´ Õ§, Õ¸Ö€ Õ³Õ¡Ö€ÕºÕ¡Õ¯Õ¡Õ¬Õ¸Ö'Õ´Õ¨ Ö"Ö€Õ¸Õ¶Õ«Õ¯, Õ¡Õ¶Õ¢Õ¸Ö'ÕªÕ¥Õ¬Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ§, Õ½Õ¡Õ¯Õ¡ÕµÕ¶ Õ¤Õ¡ Õ¹Õ« Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´, Õ¸Ö€ Õ´Õ¡Ö€Õ¤Õ¨ Õ¤Õ¡Õ¿Õ¡ÕºÕ¡Ö€Õ¿Õ¾Õ¡Õ® Õ§ Õ³Õ¡Ö€ÕºÕ¡Õ¯Õ¡Õ¬Õ¸Ö'Õ´ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¡Õ¬Õ¸Ö': «Եթե անգամ նա ճիշտ, գրագետ, և առանց օրգանիզմին վնասելու կորցնի իր կիլոգրամները, հասնի նորմալ քաշի և գեղեցիկ արտաքինի, պետք է, ամեն դեպքում, հիշի, որ ունի քրոնիկ հիվանդություն: Եթե նա մոռանա այդ մասին, հիվանդությունը կրկին կվերադառնա: Կիլոգրամները կորցնելը շատ ջանք ու նպատակասլացություն է պահանջում, սակայն դրանք վերադարձնելը ոչինչ չի պահանջում, միայն թուլանալ և հաճույք ստանալ կյանքից»,-պարզաբանում է բժիշկը: Հասմիկ Աբովյանի խոսքով, դիետա բառը փոխել է իր նախնական իմաստը, այդ պատճառով էլ ավելի նախընտրելի է օգտագործել առողջ ապրելակերպ արտահայտությունը: Նա ասում է, որ առողջ սննդակարգի սահմանման դեպքում էլ անչափ կարևոր է այն, թե ինչ տրամադրվածություն ունի մարդը: Եթե իրեն զրկանքների ենթարկելով է հրաժարվում որոշ ուտեստներից, ապա դրական արդյունք չի կարող լինել: Ô´Õ«Õ´Õ¥ÕžÕ¬ Õ¢ÕªÕ·Õ¯Õ«, Õ©Õ¥Õž Õ¸Õ¹ Սննդաբանը ճարպակալման դեպքում բժշկին դիմելու կամ չդիմելու որոշումը թողնում է մարդկանց ընտրությանը, և շեշտում, որ եթե մարդը կարող է ինքնուրույն պայքարել հիվանդության դեմ, մշտապես հետևել սննդակարգին, ակտիվ կյանք վարել, ապա կարող է անգամ միայնակ զբաղվել խնդրի լուծմամբ: Նրա խոսքով, սակայն, երբ հարցը վերաբերում է երեխաներին, ապա միանշանակ հարկավոր է դիմել բժշկի, որովհետև նման պարագայում երեխային հատուկ վերաբերմունք է հարկավոր, առողջ սննդակարգ, և ծնողների կողմից ցուցաբերված հոգեբանական աջակցություն: