
49 просмотры
Երբեք մազաթափությունը առանց պատճառի չի լինում: Այն դեպքում, երբ կա պաթոլոգիկ, անբնական մազաթափություն, պետք է փնտրել առողջական խնդիր: Եվ շատ հաճախ այս երևույթի հիմքում էնդոկրին համակարգի խնդիրներն են: Մազաթափությունը բացահայտում ենք էնդոկրինոլոգ Նարե Խաչատրյանի հետ: -Ô²ÕªÕ·Õ¯Õ¸Ö'Õ°Õ« Ô½Õ¡Õ¹Õ¡Õ¿Ö€ÕµÕ¡Õ¶, Õ¥ÕžÖ€Õ¢ Õ§ Õ´Õ¡Õ¦Õ¡Õ©Õ¡ÖƒÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ°Õ¸Ö€Õ´Õ¸Õ¶Õ¡Õ¬ Õ°Õ«Õ´Ö" Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¸Ö'Õ´: -Մազաթափության հորմոնալ հիմքը հիմնականում Դ վիտամինի դեֆիցիտը և վահանագեղձի խնդիրներն են: Դա կարող է լինել հիպոթիրիոզի հետևանքով, առավելապես երբ հիպոթիրիթզն ունի աուտոիմուն հիմք, այսինքն օրգանիզմում արտադրվում են հակամարմինները, որոնք «շրջափակում ու հարձակվում» են գեղձի վրա և թույլ չեն տալիս, որ գեղձը նորմալ իր ֆունկցիան կատարի: Վերջին եհտազոտությունների համաձայն՝ համարվում է, որ եթե հակամարմիններ կան գեղձի նկատմամբ, ուրեմն հակամարմիններ կան օրգանիզմի բոլոր օրգան-համակարգերի նկատմամբ: Ընդ որում այդ հակամարմիններն ազդում են մազային ֆոլիկուլների դեմ: Ինչը նպաստում է մազաթափությանը, մասնավորապես տոտալ, ընդհանուր մազաթափությանը: -Պաթոլոգիկ մազաթափությունը կանա՞նց, թե տղամարդկանց պարագայում է ակտուալ: -Կարող ենք նկատել և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ: Իհարկե, ավելի շատ կանանց շրջանում է տարածված: Վերջին շրջանում ապացուցվել է, որ հենց այս հիմքով մազաթափության ցուցանիշներով տղամարդիկ ևս հետ չեն մնում: -Արդյո՞ք նույնն են տղամարդկանց մազաթափության ու ճաղատության պատճառները: -Եթե խոսքը տարիքային մազաթափության մասին չէ, ապա պետք է հետազոտել, թե ինչի հետևանքով է այն: Դեպքերի մեծամասնությունում այն վիտամին Դ-ի դեֆիցիտով է պայմանավորված: Հատկապես հաշվի առնելով, որ բոլորս աշատում ենք առավելապես ցերեկային ժամեին փակ տարածքներում, այսպիսով չենք ստանում արևի ուղիղ ճառագայթները, որոնց ազդեցության տակ կսինթեզվի Վիտամին Դ: -Ի՞նչ նշանակություն ունի մազաթափության հարցում տեստոստերոնի մակարդակը: -Տեստոստերոնի ավելցուկը կամ պակասը թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ բերում են տեղային մազաթափության: Դրանով էլ հենց հիմնական դիֆերենցումն է կատարվում: -Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ ÕºÕ¡ÕµÖ"Õ¡Ö€Õ¥Õ¬ Õ´Õ¡Õ¦Õ¡Õ©Õ¡ÖƒÕ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥Õ´: -Շատ հաճախ մազաթափության դեպքում մտածում են արդյունքը վերացնելու մասին արտաքին միջամտություններով՝ յուղեր, դիմակներ, քսուքներ, որոնք շատ են տարածված: Պետք է նկատել, որ սա կրում է ժամանակավոր բնույթ, եթե իհարկե կա արդյունք: Եթե ունենք հորմոնալ խնդիր, օրինակ վահանաձև գեղձի հետ կապված, պետք է բուժել այն: Եթե վիտամին Դ-ի պակաս կա, պետք է լրացնել այն: Իհարկե ալտերնատվ միջոցներ կան՝ ենթամաշկային ներարկումներ վիտամինների, ստերոիդների, որոնք կողքից նպաստում են մազի աճին: Նյութի աղբյուրը՝ healthmag.am