
47 просмотры
Մաշկի մելանոման չարորակ նորագոյացություն է, որը հիմնականում առաջանում է մելանոցիտներից` պիգմենտային բջիջներից, որոնք արտադրում են մելանին սպեցիֆիկ պոլիպեպտիդը: Մելանոման կարող է հանդիպել բոլոր օրգաններում և հյուսվածքներում, բայց առավելապես (87% դեպքերում) ախտահարում է մաշկը: Մաշկի մելանոմային բնորոշ է հիվանդացության ցուցանիշների բավականին արագ աճ: Մասնավորապես, վերջին 30-40 տարիների ընթացքում նկատված միտումները վկայում են այն մասին, որ մաշկի մելանոմայով հիվանդացությունը միջինում կրկնապատկվում է յուրաքանչյուր 15 տարին մեկ: Մաշկի մելանոմայի բուժման հիմնական մեթոդ է հանդիսանում գոյացության վիրաբուժական հեռացումը: Ներկայում մելանոմայի կտրուկ աճի հիմնական պատճառներից է համարվում ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության ավելացումը մաշկի վրա: Այս ազդեցությունը բերում է ոչ միայն կերատինոցիտների և մելանոցիտների վնասման, այլև նպաստում է սպեցիֆիկ իմունոսուպրեսիայի առաջացմանը, որն էլ իր հերթին կարող է պատճառ հանդիսանալ մի շարք ուռուցքային նորագոյացությունների, այդ թվում նաև, մելանոմայի համար: Այլ պատճառների թվում նշվում է նաև մաշկի I և II ֆոտոտիպը (արևայրուքների հանդեպ հակումը, մաշկի և մազերի բաց գույնը, երկնագույն աչքերը և այլն), մեծ քանակությամբ բարորակ մելանոցիտար նևուսների առկայությունը, կյանքի ընթացքում երեք և ավելի անգամ ծանր արևայրուքների առկայությունը, ինչպես նաև ժառանգական գործոնը: Առանձնահատուկ դեր է հատկացվում նևուսների քիմիական, մեխանիկական կամ թերմիկ տրավմատիզացիային, ինչպես նաև ոչ արմատական կոսմետիկ միջամտություններին: Կա մի կանոն, որը թույլ է տալիս տարբերակել մելանոման, ինչպես նաև կանխել դրա հետագա զարգացումը: Այն կոչվում է «ԳԵՏԱՓ»-ի կանոն՝ անգլերեն ABCDE կանոնի հայկական տարբերակը՝ առաջարկված մաշկաբան Միքայել Համբարձումյանի կողմից, երբ «բացելով» յուրաքանչյուր տառ, կարելի է գնահատել խալի հետ կատարվող նորագոյության բնորոշ փոփոխությունները: Գ – գույն Սովորաբար խալն ունենում է հոմոգեն՝ միասեռ գունավորում, եւ եթե այդ գունավորումը սկսում է փոփոխել, այսինքն՝ խալի մեջ առաջանում են մուգ կամ բաց հատվածներ, ապա դա ահազանգերից մեկն է՝ դիմելու բժշկի: Ե – եզրեր Նորմալ խալն ունի հստակ եզրեր: Երբ դրանք դառնում են կտրտված, ոչ հստակ, ուրեմն՝ մի բան այն չէ: Տ – տրամագիծ Երբ խալը ինտենսիվ մեծանում է, այսինքն՝ գոյացության տրամագիծը 6մմ-ից մեծ է: Ա – ասիմետրիա կամ անհամաչափություն ÔµÖ€Õ¢ ÕÕ¡Õ¬Õ¨ Õ´Õ¿Õ¸Õ¾Õ« Õ¯Õ«Õ½Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶Ö" Õ¥Ö€Õ¯Õ¸Ö' Õ´Õ¡Õ½Õ«, Õ¥Ö' Õ¿Õ¥Õ½Õ¶Õ¸Ö'Õ´, Õ¸Ö€ Õ¡Õ» Õ¥Ö' Õ±Õ¡Õ Õ¯Õ¸Õ²Õ´Õ¥Ö€Õ¨ Õ¶Õ´Õ¡Õ¶ Õ¹Õ¥Õ¶ Õ«Ö€Õ¡Ö€, Õ¡Õ½Õ«Õ´Õ¥Õ¿Ö€Õ«Õ¯ Õ¥Õ¶, Õ¤Õ¡ Õ¥Ö'Õ½ ÕÕ¸Õ½Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¸Õ¹ Õ¡ÕµÕ¶Ö"Õ¡Õ¶ Õ¬Õ¡Õ¾ ÖƒÕ¸ÖƒÕ¸ÕÕ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ´Õ¡Õ½Õ«Õ¶: Փ – փոփոխություն Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¯Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ¥Õ¬ Առաջին հերթին, անհրաժեշտ է սահմանափակել արևի տակ գտնվելը, կրել մարմինը ծածկող, բամբակյա հագուստ, գլխարկ և ակնոց, օգտագործել արևապաշտպան քսուքներ: Խալի ցանկացած կտրուկ փոփոխություն պետք է ընդունել որպես ահազանգ, որ դրա հետ ինչ-որ բան է կատարվում: Աղբյուրը՝ Doctors.am