71 просмотры
Կորոնավիրուսային վարակի հիմնական ախտանշանները երբեմն բավական նման են լինում հասարակ հարբուխի ախտանշաններին, սակայն COVID-19-ը կարող է շատ վտանգավոր լինել ժամանակին չհայտնաբերվելու դեպքում, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել ու սովորել տարբերել այս ախտաբանությունները միմյանցից։ Բժիշկ-ալերգոլոգ Նատալյա Գարսկովայի խոսքով՝ հասարակ մրսածությունը կորոնավիրուսային վարակից ինքնուրույն տարբերելու համար հարկավոր է առաջին հերթին իմանալ դրանց դրսևորումների առանձնահատկությունները, ուստի մասնագետը ներկայացրել է այս հիվանդությունների հիմնական տարբերությունները։ Ինչպես նշել է մասնագետը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում, այս հիվանդութունները տարբերելու հիմնական միջոցներից մեկը փռշտոցի առկայությանն ուշադրություն դարձնելն է։ Բանն այն է, որ մրսածությանը բնորոշ է այս ախտանշանի առկայությունը, մինչդեռ կորոնավիրուսային վարակի ժամանակ այն չի նկատվում։ Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել նաև մարմնի կոտրտվածության զգացմանը, որը ևս կարող է շատ կարևոր լինել։ «Մրսածության դեպքում չի լինում մարմնի կոտրտվածության զգացում, որը COVID-19-ի և գրիպի դեպքում հիմնական ախտանշանն է լինում», – բացատրել է մասնագետը։ Գարսկովան նաև հիշեցրել է, որ կորոնավիրուսային վարակը կարող է դառնալ հոտառության կորստի պատճառ, մինչդեռ միսածությունը մարդու հոտառական գործառույթների վրա նման լուրջ ազդեցություն չի ունենում։ Բացի այդ, COVID-19-ը տարբերվում է նաև միայն իրեն բնորոշ ախտանշաններով, որոնց շարքին են դասվում աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումները, փորլուծությունն ու որովայնի ցավերը։ Բացի այդ, կորոնավիրուսի դեպքում կարող է նկատվել նաև գլխացավ, որն այնքան ուժգին է լինում, որ չի մեղմվում անգամ ցավազրկող դեղամիջոցների ընդունումից հետո։ Նյութը ՝ med.tert.am