
67 просмотры
Ô±Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€ Ô±Ö€Õ½Õ¥Õ¶ Ô¹Õ¸Ö€Õ¸Õ½ÕµÕ¡Õ¶Õ¨ Õ´Õ¡Ö€Õ¦Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕºÕ¡Õ¿Õ¡Õ½ÕÕ¡Õ¶Õ¡Õ¿Õ¸Ö'Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¥Õ¿ Õ°Õ¡Õ¶Õ¤Õ«ÕºÕ´Õ¡Õ¶ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ Õ¡Õ¶Õ¤Ö€Õ¡Õ¤Õ¡Ö€Õ±Õ¥Õ¬ Õ§ Õ«Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¯Õ¸Õ¶Õ¯Ö€Õ¥Õ¿ Õ°Õ¡Õ´Õ¡ÕµÕ¶Ö"Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Õ¢Õ¶Õ¸Ö€Õ¸Õ· Õ¡Õ¼Õ¡Õ¶Õ±Õ«Õ¶, Õ¡ÕµÕ¶ÕºÕ¥Õ½ Õ§Õ¬ Õ¨Õ¶Õ¤Õ°Õ¡Õ¶Õ¸Ö'Ö€ ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶: «Մարզային առողջապահությունը պետք է զարգանա, և դուք դրանում ձեր էական դերակատարումը պետք է ունենաք մեր օգնությամբ և ֆինանսական հատկացումների առավել արդյունավետ բաշխմամբ: Ֆինանսների որոշակի վերաբաշխում նախատեսվում է, և մարզերի հիվանդանոցային սեկտորին հատկացվող գումարի ավելացում կունենանք: Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատավարձերն այս տարի կբարձրանան, հնարավոր է բարձրանան եկող տարի ևս: Ընդ որում` դա արվելու է մեր ռեսուրսների հաշվին` առանց հավելյալ ծախսերի»,-մարզպետարանների առողջապահության վարչությունների ղեկավարներին փոխանցել է նախարար Թորոսյանը: Հանրապետության մի շարք բժշկական կազմակերպություններ ընդգրկվել են հրատապ վերանորոգման, արդիականացման ենթակա հաստատությունների ցանկում, այս խնդիրների լուծման ֆինանսավորման ուղղություններն են քննարկվում: «Ժամանակին տարբեր մարզերի համակարգային խնդիրների լուծմանն առողջապահության նախարարության ներգրավվածությունը տարբեր է եղել: Մոտեցումը փոխվում է: Հիմա բոլորի հետ աշխատում ենք նույն մոտեցմամբ, նույն մեխանիզմով: Ցանկացած կարևոր հարց միշտ պետք է համաձայնեցվի մեզ հետ` անկախ նրանից` ով ով է: Քաղաքականություն որոշողն առողջապահության նախարարությունն է: Դա փոխանցվել է նաև մարզպետներին»,- ընդգծել է առողջապահության նախարարը: Մարզպետարանների առողջապահության վարչությունների ու բաժինների ղեկավարները ներկայացրել են իրենց հուզող խնդիրներն ու առաջարկները` կապված շտապօգնության, ծննդօգնության, համայնքային ամբուլատորիաներին առնչվող որոշ հարցերի կարգավորման և այլնի հետ: