
51 просмотры
Կա թյուր կարծիք, թե մելանոմա կարող է առաջանալ մաշկի միայն այն հատվածներում, որոնք կրում են արևի ճառագայթների ազդեցությունը: Մելանոման կարող է հայտնվել մարմնի ամենաանսպասելի հատվածներում: ÕŠÕ¸Ö€Õ¿Õ« Õ°Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ´ Մելանոման առաջանում է մելանոցիտներից (բջիջներ, որոնք մաշկին գույն են հաղորդում): Դրանք առկա են բոլոր այն հատվածներում, որտեղ մաշկ կա: Մելանոման կարող է զարգանալ պորտի, բազուկների և աճուկի շրջանում: ÔµÕ²Õ¸Ö'Õ¶Õ£Õ¶Õ¥Ö€Õ« Õ¿Õ¡Õ¯ Մելանոցիտներ կան նաև եղունգների տակ, ոտնաթաթերի և ձեռքերի հազտվածում: Մելանոմայի այս տեսակն առավել ագրեսիվ է զարգանում, որը կարող է պայմանավորված լինել նաև ախտորոշման հետաձգմամբ: Այն հիմնականում տարածված է ասիացիների և աֆրոամերիկացիների շրջանում: Աչքերի մեջ Մելանոցիտներ կան նաև աչքի ծիածանաթաղանթի մեջ և դա է պատճառը, որ աչքի մեջ նույնպես կարող է մելանոմա զարգանալ: Եթե արդեն մելանոմայի կասկած կա, հետևողական եղեք նաև աչքերի նկատմամբ: Ô²Õ¥Ö€Õ¡Õ¶Õ« Õ´Õ¥Õ» Մելանոման երբեմն կարող է առաջանալ նաև մարմնի լորձաթաղանթներում՝ բերանի խոռոչում, կոկորդում, սեռական օրգաններում, հետանցքում, միզուղիներում և արգանդում: Ô³Õ¬ÕÕ¡Õ´Õ¡Õ·Õ¯Õ« Õ¾Ö€Õ¡ Գլխի ամբողջական մազածածկույթն օգնում է գլխամաշկը պաշտպանել արևից, բայց երբ մազերն սկսում են բարակել կամ թափվել, մելանոմայի առաջացման հավանականությունը մեծանում է։ Պետք է նկատի ունենալ, որ մելանոմայի առաջացման միակ պատճառը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները չեն, մեծ դեր ունի նաև գենետիկ գործոնը: Արևային լոգանքներն ու սոլիարիները նույնպես կարող են մելանոմայի առաջացման պատճառ լինել: Արևապաշտպան քսուկի օգտագործումը դարձրեք ատամները մաքրելու սովորության պես մի բան: Ամբողջական պաշտպանության համար կրեք նաև արևապաշտպան քսուկ: Հեռու մնացեք արևի ուղիղ ճառագայթներից հատկապես ժամը 10:00-15:00 ընկած հատվածում։ Աղբյուրը՝ Doctors.am