
63 просмотры
Բրիտանացի բժիշկները շագանակագեղձի ռոբոտացված վիրահատության նոր ձեւ են կիրառել, որից հետո պացիենտները վերականգնվում են մի քանի շաբաթում, այլ ոչ թե մի քանի ամսում, գրել է Daily Mail -ը։ Ô±ÕµÕ¤ Õ¿Õ¥ÕÕ¶Õ«Õ¯Õ¡Õ¶ Õ¶Õ¥Ö€Õ¡Õ¼Õ¸Ö'Õ´ Õ§ Õ·Õ¥Ö"Õ«, Õ¡ÕµÕ¬ Õ¸Õ¹ Õ©Õ¥ Õ¯Õ¸Õ¶Ö"Õ« Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¶Õ¡Õ´Õ¡Õ½Õ« Õ¯Õ¿Ö€Õ¾Õ¡Õ®Ö", Õ«Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¤Õ¡Ö€Õ¿ Õ´Õ¥Õ©Õ¸Õ¤Õ« ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ Õ§ Õ¡Ö€Õ¾Õ¸Ö'Õ´Ö‰ Լոնդոնի Համալսարանական քոլեջի հիվանդանոցի ուրոլոգները խորհուրդ են տալիս դիմել այս վիրահատությանը՝ նշելով, որ այս մոտեցումը նվազագույնի է հասցնում արյան կորուստն ու աղիների վնասվելու ռիսկը, ինչպես նաեւ նվազեցնում է հետվիրահատական բարդությունների, ինչպիսին է անմիզապահությունը, հավանականությունը։ Մեծ Բրիտանիայում ամեն տարի շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվում 52 000 տղամարդկանց մոտ, եւ տասից մոտ ութը դրանից հետո ապրում է տասը եւ ավելի տարի։ Եթե քաղցկեղը հայտնաբերվել է վաղ փուլում, դանդաղ է աճում եւ ախտանշաններ չի առաջացնում, պացիենտները կարող են պարզապես մշտապես բուժզննում անցնել, այլ ոչ թե ավելի ագրեսիվ բուժում ստանալ։ Բայց եթե քաղցկեղն ավելի ուշ փուլի է հասել կամ ուռուցքն ագրեսիվ է եւ կա դրա տարածման վտանգ, կարելի է դիմել վիրահատական միջամտության, ռադիոթերապիայի եւ դեղորայքային բուժման։ Շագանակագեղձը հունական ընկույզի չափ գաղձ է, որը գտնվում է միզափամփուշտի տակ։ Դիրքի պատճառով բուժումը հաճախ ուղեկցվում է անմիզապահության առաջացմամբ։ Վիրահատությունը կարող է վնասել նաեւ սեռական օրգանը սնուցող նյարդերը, ինչը կհանգեցնի էրեկտիլ դիսֆունկցիայի։ Շագանակագեղձի հեռացման վիրահատությունը, որը հայտնի է որպես ռադիկալ պրոստաէկտոմիա, սովորաբար կատարվում է մեկ ոչ մեծ կտրվածքով՝ մի քանի ոչ մեծ կտրվածքների օգտագործմամբ որովայնի ստորին հատվածում։ Նորագույն մեթոդը՝ ռոբոտացված վիրաբուժությունը, կատարվում է «փականի անցքով»։ Վիրահատության ժամանակ վիրաբույժը կառավարում է բազմաձեռն մեքենան, որը պահում է գործիքները։ Պրոստաէկտոմիան սովորաբար կատարվել է շեքի միջով, ինչը թույլ է տվել ավելի ուղիղ ճանապարհ գտնել դեպի շագանակագեղձ։ Բայց կտրվածքի դիրքի պատճառով վիրաբույժների համար դժվար է եղել տեսնել, թե ինչ են անում, եւ 1990-ականներին այդ մեթոդից գրեթե հրաժարվել են։ Բայց «փականի անցքով» ռոբոտացված վիրաբուժության շնորհիվ մասնագետները կարողացել են վերածնել այդ մեթոդը։ NEWS.am Medicine