
69 просмотры
Õ"Õ¥Õ¯Õ¶Õ¡Ö€Õ¯Õ¥Õ¬ Õ§ Ô»Õ´Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ´Õ¡Õ¶ Õ¥Õ¾Ö€Õ¸ÕºÕ¡Õ¯Õ¡Õ¶ Õ·Õ¡Õ¢Õ¡Õ©Õ¨ 2004 թվականից ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակն է իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելն ու պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելը: Այս տարի այն մեկնարկում է ապրիլի 25-ին և կշարունակվի մինչև ապրիլի 30-ը: 2022 թվականի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության կարգախոսն է «Երկարակեցություն բոլորին»՝ նպատակ ունենալով ողջ կյանքի ընթացքում արժևորել պատվաստանյութերի դերն ու նշանակությունն առողջության և բարեկեցության համատեքստում: «Պատվաստումները դարեր շարունակ եղել են իմունականխարգելման, վարակիչ հիվանդություններից պաշտպանության լավագույն միջոցը: Վերջին համավարակը ևս ցույց տվեց, թե որքան մեծ է պատվաստման դերը հիվանդության կանխարգելման, հաղթահարման և հիվանդացության բեռը նվազեցնելու առումով»,- ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Պատվաստանյութերն ավելի շատ մարդկանց կյանքեր են փրկել, քան աշխարհի ցանկացած այլ բժշկական միջամտություն: Երկու և քառորդ դարերի ընթացքում պատվաստանյութերն ապացուցել են, որ անվտանգ և արդյունավետ են մահաբեր և թուլացնող վարակներն ամբողջ աշխարհում վերացնելու համար: Յուրաքանչյուր ծնող ամեն վայրկյան փնտրում է իր երեխաներին առողջ մեծացնելու և պաշտպանելու ուղիներ: Պատվաստումները մեր երեխաներին հնարավորություն են տալիս իրականացնելու ավելի երկար և առողջ, արդյունավետ կյանք ունենալու խոստումը: Եվ դրա համար մենք բոլորս պետք է պայքարենք։ Սակայն պատվաստումների արժեքը ոչ թե չափվում է ներարկված չափաբաժիններով, այլ այն րոպեներով որոնք տրվում են երկար և առողջ կյանքով ապրելու համար», - նշել է դոկտոր Ժիհան Թաուիլան, ԱՀԿ ներկայացուցիչը Հայաստանում։ Հայաստանում պլանային պատվաuտումների միջոցով կանխարգելվող վարակիչ հիվանդություններն են` դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, կարմրուկ, կարմրախտ, համաճարակային պարոտիտ (խոզուկ), պոլիոմիելիտ, հեպատիտներ «Ա» և «Բ», տուբերկուլոզ, ՀԻԲ, ռոտավիրուսային, մենինգակոկային, պնևմակոկային, մարդու պապիլոմավիրուսային վարակներ, տուլարեմիա, սեզոնային գրիպ, կատաղություն, որոնք ներառված են պատվաuտումների ազգային oրացույցում: Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման գործընթացում ևս կարևորվում է պատվաստանյութերի դերն ու նշանակությունը, այդ թվում` բուստեր դեղաչափով՝ հնարավորություն ընձեռելով կանխարգելելու հիվանդության ծանր ձևերը և մահվան դեպքերը: Բուստեր դեղաչափով պատվաստումները մեկ անգամ ևս խթանում են իմուն համակարգը և առաջացնում ավելի բարձր պաշտպանություն COVID-19-ի, այդ թվում` նոր ի հայտ եկող շտամների նկատմամբ: Առողջապահության նախարարությունն առաջարկում է COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց իրականացնել խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 65 և բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ և այլն: Մի՛ մոռացեք այցելել Ձեր տեղամասային պոլիկլինիկա: Հիշե՛ք՝ վարակիչ հիվանդություններից պաշտպանության ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: