
149 просмотры
Առաջին անգամ այս սիմպտոմոկոմպլեքսը նկարագրվել է ֆրանսիացի բժիշկ Պրոսպեր Մենյերի կողմից /1861/ և ընդունվել որպես առանձին նոզոլոգիական միավոր: Հիվանդության հիմնական ախտանիշը պարբերաբար կրկնվող գլխապտույտի նոպաներն են, որոնք ուղեկցվում են ականջում աղմուկով և լսողության իջեցումով: Միջնոպայական շրջանում լսողությունը լինում է բավարար, սակայն երկարամյա հիվանդության ընթացքում լսողության իջեցումը կրում է ավելի կայուն բնույթ: Գլխապտույտի նոպաներն ուղեկցվում են ականջի լցվածության կամ ճնշման զգացումով : Նոպաները սովորաբար սկսվում են հանկարծակի հասնելով բարձր ինտենսիվության մի քանի րոպեի ընթացքում, ուղեկցվելով սրտխառնոցով և փսխումով , որ կարող է տևել մի քանի ժամ: Նոպայի ընդհատումը նույնպես կարող է լինել հանկարծակի կամ աստիճանական, շարունակվելով ժամեր կամ օրեր ինչպես անկայունության զգացողություն : Նոպաների ուժգնությունը, տևողությունը և հաճախականությունը տարբեր հիվանդների և նույնիսկ նույն հիվանդի մոտ կարող է տարբեր լինել: Հիվանդության սկզբնական շրջանում լսողության իջեցում դիտվում է հիմնականում ցածր հաճախականություններում, հետագայում ընդգրկելով բոլոր հաճախականությունները: բնորոշ է ուժեղ ինտենսիվության ձայների անտանելիությունը հիվանդների կողմից: Մենյերի հիվանդությունը դեպքերի 50% -ում լինում է միակողմանի, 50%՝- երկկողմանի: Սակայն աուդիոլոգիական և վեստիբուլյար տեստերը երկրորդ ականջի ներգրավումը պրոցեսի մեջ հայտնաբերում են շատ ավելի վաղ, քան հիվանդի սուբյեկտիվ գանգատների ի հայտ գալը: Հիվանդությունը շատ հազվադեպ է հանդիպում սևամորթների մոտ, ոչ հաճախ մոնղոլոիդների մոտ, և բավականին հաճախ՝ սպիտակամորթների մոտ: Ավելի հաճախ հանդիպում է մեծ քաղաքներում բնակվողների մոտ, քան գյուղական վայրերում ապրողների: Շվեդիայում այն հանդիպում է 100 000-ից 46-ի մոտ:Մենյերի հիվանդության հիմքում ընկած է էնդոլիմֆատիկ հիդրոփսը, ընդ որում՝ նախնական շրջաններում այն առավելապես արտահայտվում է ductus cochlae-ում և sacculus-ում, հետագայում ընդգրկելով ամբողջ էնդոլիմֆատիկ սիստեմն այնպես, որ Ռեսներյան թաղանթը գրեթե միանում է scala vestibuli-ի պատին, իսկ պարկիկի և արգանդիկի պատերը կիպ հպվում են նախադռան պատերին: Դա կարող է բերել թաղանթային լաբիրինթի ցանկացած հատվածի պատռմանը /կիսաբոլոր խողովակների շրջանում ավելի հազվադեպ/, որ կարող է պատճառ հանդիսանալ վեստիբուլյար և կոխլեար ախտանիշների ի հայտ գալուն: Մենյերի հիվանդության զարգացած ստադիաներում կարող են ի հայտ գալ խխունջի ծորանի, պարկիկի և արգանդիկի ֆիստուլաներ: Նախադռան ներսում հաճախ առաջանում է ֆիբրոզ հյուսվածքի պրոլիֆերացիա , որը բերում է թաղանթների հաստացմանը: Առաջացած ֆիբրոզ հյուսվածքը կարող է ձգվել macula utriculi-ից մինչև ասպանդակի հիմային թիթեղը, առաջացնելով կեղծ ֆիստուլայի ախտանիշ /Hennebert-ի սիմպտոմ/, որը հանդիպում է Մենյերի հիվանդությամբ տառապողների 35% -ի մոտ: Հիվանդության սկզբնական շրջանում Կորտյան օրգանի զգացող բջիջների պակաս չի դիտարկվում: Լսողության իջեցումն այս շրջանում պայմանավորված է միկրոհոմեոստատիկ բիոքիմիական փոփոխություններով, բիոէլեկտրիկ պոտենցիալների փոփոխմամբ: Մենյերի հիվանդության զարգացման հետ զուգընթաց կորտյան օրգանում առաջանում են մորֆոլոգիական փոփոխություններ: Չնայած հիվանդության առաջացման պատճառները դեռևս անհայտ են, որոշոկի հետազոտություններ այն կապում են էնդոլիմֆատիկ պարկի դիսֆունկցիայի հետ: Ô²Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨. Õ"Õ¥Õ¶ÕµÕ¥Ö€Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¯Õ¸Õ¶Õ½Õ¥Ö€Õ¾Õ¡Õ¿Õ«Õ¾ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ Õ«Ö€ Õ´Õ¥Õ» Õ¶Õ¥Ö€Õ¡Õ¼Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¾Õ«Õ¿Õ¡Õ´Õ«Õ¶Õ¸Õ©Õ¥Ö€Õ¡ÕºÕ«Õ¡ , ÕºÕ¡Ö€Õ¡Õ´Õ¥Õ¡Õ¿Õ¡Õ¬ Ö‡ Õ¿Ö€Õ¡Õ¶Õ½Õ´Õ¥Õ¡Õ¿Õ¡Õ¬ Õ¢Õ¬Õ¸Õ¯Õ¡Õ¤Õ¡Õ¶Õ¥Ö€ Ö‡ Õ¡Õ¿Ö€Õ¸ÕºÕ«Õ¶Õ« Õ¶Õ¥Ö€Õ¡Ö€Õ¯Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€, Õ¿Ö€Õ¡Õ¶Õ¯Õ¾Õ«Õ¬Õ«Õ¦Õ¡Õ¿Õ¸Ö€Õ¶Õ¥Ö€, 40% Õ£Õ¬ÕµÕ¸Ö'Õ¯Õ¸Õ¦Õ¡ÕµÕ« Õ¬Õ¸Ö'Õ®Õ¸Ö'ÕµÕ©Õ« Õ¶/Õ¥ Õ¶Õ¥Ö€Õ¡Ö€Õ¯Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€ Ö‡ Õ¡ÕµÕ¬Õ¶: ÕŽÕ«Ö€Õ¡Õ¢Õ¸Ö'ÕªÕ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶ Õ´Õ¥Õ©Õ¸Õ¤Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¥Õ¶. 1. Էնդոլիմֆատիկ պարկի շունտավորում- կատարվում է մաստոիդեկտոմիա, բացվում է հետին գանգափոսը սիգմայաձեւ ծոցի եւ դիմային նյարդի վայրէջ հատվածի միջեւ, հայտնաբերվում է էնդոլիմֆատիկ պարկը եւ կտրվածք կատարելով պարկի արտաքին մակերեսին, շունտավորվում է այն ռետինե ժապավենով 2. ÕŽÕ¥Õ½Õ¿Õ«Õ¢Õ¸Ö'Õ¬ÕµÕ¡Ö€ Õ¶ÕµÕ¡Ö€Õ¤Õ« Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ´ Õ°Õ¥Õ¿Õ«Õ¶ Õ£Õ¡Õ¶Õ£Õ¡ÖƒÕ¸Õ½Õ¸Ö'Õ´ Õ¯Õ¡Õ´Õ¸Ö'Ö€Õ»- Õ¸Ö'Õ²Õ¥Õ²Õ«Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Õ¶Õ¯ÕµÕ¡Õ¶ Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ 3. Լաբիրինթեկտոմիա- բոռով լաբիրինթի բացում Աղբյուրը՝ Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան