
55 просмотры
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայ-ռուսական առողջապահական 5-րդ ֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը, որը գլխավորում է ՌԴ-ի առողջապահության նախարարի տեղակալ Տատյանա Սեմյոնովան: Ողջունելով ներկաներին` Տատյանա Սեմյոնովան փոխանցել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի խոսքը, որ որոշակի հանգամանքներով պայմանավորված չի կարող մասնակցել առողջապահական ֆորումին` հայցելով հայկական կողմի ներողամտությունը: Կողմերն անդրադարձել են ֆորումի շրջանակներում քննարկվելիք առողջապահական առանցքային խնդիրներին` ընդգծելով, որ այս հանդիպումներից յուրաքանչյուրը նոր ուղի է բացում երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Երկուստեք կարևորվել են համագործակցության այս ձևաչափը, որը թույլ է տալիս յուրաքանչյուր տարվա վերջում համատեղ ամփոփել արդյունքները: Արսեն Թորոսյանը փաստել է, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են համատեղ ծրագրերը, համագործակցության ոլորտներն ընդլայնելու և թարմացնելու առումով, ինչպես նաև բարեկամական ու ջերմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից: «Ընթացիկ 5-րդ ֆորումի համար ընտրվել են այն ուղղությունները, որոնք առավել մեծ ուշադրություն են պահանջում: Վստահ ենք, որ մեր գործընկերներն ու փորձագետները ֆորումի շրջանակներում նախատեսված հանդիպումների ընթացքում կմշակեն համագործակցության արդյունավետ սխեմաներ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- նշել է նախարարը: Õ"Õ«Õ¡ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯, Ö"Õ¶Õ¶Õ¡Ö€Õ¯Õ¾Õ¥Õ¬ Õ¥Õ¶ Õ¶Õ¡Ö‡ 6-Ö€Õ¤ Ö†Õ¸Ö€Õ¸Ö'Õ´Õ« Õ¡Õ¶Õ¥Õ¬Õ«Ö"Õ¶Õ¥Ö€Õ¨` Õ¯Õ¡Ö€Ö‡Õ¸Ö€Õ¥Õ¬Õ¸Õ¾ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¸Õ¬Õ¸Ö€Õ¿Õ« Õ¢Õ¡Ö€Õ¥ÖƒÕ¸ÕÕ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ¢Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¯Õ¸Õ²Õ´Õ¡Õ¶Õ«Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Ö‡ Õ¢Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¦Õ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨: Ô±Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¡Ö€Õ¥ÖƒÕ¸ÕÕ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¾Õ¥Ö€Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ ÕµÕ¸Ö'Ö€Õ¡Ö"Õ¡Õ¶Õ¹ÕµÕ¸Ö'Ö€ Õ´Õ¡Ö€Õ¤Õ¸Ö', Ö"Õ¡Õ¶Õ« Õ¸Ö€ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ½Õ¡Õ°Õ´Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ¹Õ£Õ«Õ¿Õ¥Õ¶: «Միավորելով համընդհանուր ուժերը` կարող ենք հասնել ցանկալի արդյունքի: Կարծում եմ, որ Հայաստանն ու Ռուսաստանը կարող են այս ոլորտում ավելի շատ ջանքեր գործադրելով հասնել ընդհանուր նպատակներին: Բոլորիս մաղթում եմ բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն ռուս և հայ ժողովուրդների»,- ասել է Արսեն Թորոսյանը: