
97 просмотры
Առանձնաց վ ում են միգրենի երկու ձևեր ` առանց աուրայի միգրեն ( հասարակ միգրեն ) և աուրայով միգրեն ( ասոցիացված միգրեն ): Հասրակ միգրենը ավելի հաճախ է դիտվում : Այն արտահայտվում է հետևյալ ցավային համախտանիշով սրտխառնոց , փսխում , լուսավախություն , ֆոնոֆոբիա : Աուրայով միգրենը համեմատաբար հազվադեպ է : Այս ձևի ժամանակ ցավային տիպիկ նոպայից առաջ կամ դրա գագաթնակետում զարգանում է աուրա ` ի հայտ են գալիս կայծակնային առկայծումներ հիշեցնող տեսողական խանգարումներ , որոնք տարածվում են աջ և ձախ տեսադաշտեր ում : Միգրենը ժառանգականորեն պայմանավորված հիվանդություն է , որի ընթացքի վրա ազդում են արտաքին և ներքին գործոնները : Միգրենով տառապող հիվանդի մոտ Նոպայից առաջ տեղի է ունենում ուղեղային ակտիվացիայի մակարդակի աճ , ապա դրա իջեցում ցավային հարվածի ժամանակ : Ց ավը տեղակայվում է գլխի 1 կեսում ( հաճախ քունքի շրջանում ) և ունի բաբախող բնույթ , հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով , փսխումով , որից հետո ցավը մասամբ մեղմանում է։ Նոպայի տևողությունը տատանվում է 2-3 ժ - ից մինչև մի քանի օր։ Միաժամանակ տեղի է ունենում այս կամ այն կողմի տրիգեմինո - վասկուլյար համակարգի ակտիվացում , որով պայմանավորված է հիվանդության հեմիկրանիալ բնույթը: Ն ոպայից առաջ ուժեղանում է թրոմբոցիտների ագրեգացիան , դրանցից անջատվում է սերոտոնինը , որը բերում է խոշոր զարկերակների և երակների նեղացմանը և մազանոթների լայնացմանը , ցավը միգրենի ժամանակ մի շարք նեյրոգեն , անոթային , ինչպես նաև կենսաքիմիական գործոնների ազդեցության արդյունք է : Կ անխարգելիչ բուժման համար օգտագործում են ոչ դեղորայքային բուժում , ինչպես նաև տարբեր ֆարմակոլոգիական միջոցներ : Որպես ոչ դեղորայքային մեթոդ կիրառում են թիրամինի սահմանափակ պարունակությամբ մթերք ` կարմիր գինի , պանիր , շոկոլադ , ընկույզ , ցիտրուսայիններ և այլն , դիետա : Բուժումը նշանակում է բժիշկը: Միջին կամ թեթև ինտենսիվության նոպաների ժամանակ արդյունավետ կարող են լինել ` պարացետամոլը , ացետիլսալիցիլաթթուն ( ԱՍԹ ) և դրա ածանցավորները , նուրոֆենը , ինչպես նաև խառը դեղամիջոցները ` սեդալգին , պենտալգին , սպազմովերալգին ։ Ô±ÕºÖ€Õ¥Ö" Õ¡Õ¼Õ¸Õ²Õ» ...