
115 просмотры
Ուռուցքաբանական հիվանդությունների շարքում բավական հաճախ հանդիպողներից է միզապարկի քաղցկեղը: Վիճակագրական տվյալները փաստում են, որ այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց, քան կանանց մոտ: Հիվանդության առաջացման պատճառների, ընթացքի ու կանխարգելման հնարավորությունների մասին զրուցեցինք Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Վարուժան Շահսուվարյանից: -Բժիշկ Շահսուվարյան, ի՞նչ է միզապարկի քաղցկեղը: Միզապարկի քաղցկեղը միզապարկի լորձաթաղանթի հիվանդություն է, միզապարկի լորձաթաղանթից առաջացող ուռուցք: -Որքա՞ն հաճախ է միզապարկի քաղցկեղը հանդիպում Հայաստանում: Ըստ կանցեր ռեգիստրի տվյալների որը գործում է ՈՒԱԿ-ում Հայաստանում տարեկան մոտ 470 միզապարկի քաղցկեղի նոր դեպք է գրանցվում: Ո՞ր տարիքի մարդկանց մոտ է ավելի հաճախ ախտորոշվում միզապարկի քաղցկեղ: Հիմնանակում միզապարկի քաղցկեղը և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ ախտորոշվում է 40-50 տարեկանից սկսած, սակայն վերջերս հիվանդացության դեպքեր ենք ունեցել նաև 18-30 տարեկանների շրջանում, ինչը, բարեբախտաբար, հազվագյուտ երևույթ է: -Որո՞նք են միզապարկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառները և այն ռիսկի գործոնները, որ կարող են հանգեցնել քաղցկեղի: Ռիսկի կարևոր գործոն է գենետիկ նախատրամադրվածությունը: Քանի որ ծխողների մոտ մեզի միջոցով օրգանիզմից դուրս են բերվում նյութեր, որոնք երկար ժամանակ մնալով ազդում են միզապարկի լորձաթաղանթի վրա և բերում են բջիջների ուռուցքային փոփոխությունների, հետևաբար նշանակալի գործոն է ծխելու հանգամանքը: Եվ քանի որ տղամարդիկ ավելի հաճախ են ծխում, քան կանայք, հետևաբար նրանց մոտ զարգացման հնարավորությունն ավելի մեծ է: Ռիսկային են որոշ մասնագիտություններ, մասնավորապես՝ անիլինային ներկերի արտադրությունում աշխատանքը: Տղամարդկանց օրգանիզմի անատոմիական առանձնահատկությունները ևս ունեն իրենց դերն այս հիվանդության առաջացման գործում, ինչի հետևանքով կանանց պարագայում միզապարկի առաջացման հավանականությունը 4-5 անգամ ավելի քիչ է: Մեծ նշանակություն ունեն միզապարկի քրոնիկական բորբոքային հիվանդությունները,տարիքը , 50-ից հետո ավելի հաճախ է հանդիպում, միզապարկի պարազիտային հիվանդությունները՝ շիստոսոմոզ, բիգարցիոզ: -Որո՞նք են այն հիմնական ախտանշանները, որոնց պարագայում պետք է ուշադիր լինել և բաց չթողնել վաղ ախտորոշման հնարավորությունը: -Ինչպես միզուղիների այլ հիվանդությունների դեպքում, միզապարկի քաղցկեղի դեպքում ևս առաջին ախտանշաններ կարող են լինել հաճախամիզությունը, դժվարամիզությունը, արյունամիզությունը,այրոցի զգացողությունը միզուկում, ցավոտ միզարձակությունը: -Ինչպե՞ս է ախտորոշվում միզապարկի քաղցկեղը: -Ախտորոշումը կատարվում է լաբորատոր և գործիքային հետազոտությունների օգնությամբ: Առաջին հերթին պետք է կատարել մեզի ընդհանուր հեազոտություն, այնուհետև սոնոգրաֆիկ հետազոտություն, համակարգչային շերտագրություն: Այս ամենին հաջորդում է ցիստոսկոպիան (միզապարկի էնդոսկոպիկ քննությունը), ծավալային գոյացության առկայության դեպքում կատարվում է ուռուցքի ներմիզուկային մասնահատում: Վերջնական ախտորոշում դրվում է հեռացված հյուսվածքի ախտաբանաանատոմիական հետազոտությունից հետո: -Միզապարկի քաղցկեղը տարատեսակներ ունի՞ է: -Միզապարկի քաղցկեղը սկսվում է միզապարկի լորձաթաղանթից և քանի որ այն անցումաբջջային էպիթել է, հետևաբար հիմնականում ախտորոշվում է՝ որպես անցումաբջջային քաղցկեղ: Սակայն որոշ դեպքերում ունենում ենք ադենոմակարցենոմա, տափակ բջջային ուռուցք: Սրանց ընդհանուր թիվը չի գերազանցում միզապարկի քաղցկեղի դեպքերի 2%-ը: -Զարգացման ի՞նչ փուլեր է անցնում միզապարկի քաղցկեղը: -Միզապարկի դեպքում քաղցկեղի զարգացման փուլերը տարանջատվում են հետևյալ կերպ՝ մակերեսային և մկան-ինվազիվ: Մակերեսայինի մեջ մտնում է լորձային և ենթալորձային շերտի ախտահարումով դեպքերը, իսկ մկան-ինվազիվ ուռուցքները ախտահարում են միզապարկի մկանային հյուսվածքը: -Ախտորոշումից հետո ի՞նչ փուլերով է ընթանում բուժումը: -Միզապարկի քաղցկեղի տեսակների տարանջատումը կարևոր է, որովհետև բուժման տակտիկան մակերեսայինի և մկան-ինվազիվի դեպքերում խիստ տարբեր է: Այսինքն, եթե ախտորոշվել է մակերեսային ուռուցք, ապա բուժումը օրգանապահպան է, և ուռուցքը հեռացվում էնդոսկոպիկ եղանակով հետագայում անհրաժեշտ է լինում ներմիզապարկային իմունաթերապիա: Իսկ եթե ուռուցքը լորձաթաղանթային շերտից անցել է մկանային հյուսվածքներ, ապա կիրառվում է արմատական վիրահատության տարբերակը: Ի՞նչ է սա նշանակում: Տղամարդկանց մոտ միզապարկը ամբողջությամբ հեռացվում է շագանակագեղձի և կոնքի լիմֆատիկ հանգույցների հետ միասին, իսկ կանանց դեպքում՝ միզապարկի հեռացումը ուղեկցվում է արգանդի, ձվարանների և արգանդափողերի , կոնքի լիմֆատիկ հանգույցների հետ միասին: Դա հնարավորություն է տալիս ստանալ լիարժեք առողջացում: Քանի որ մեզը պետք է որևէ օրգանում կուտակվի, ապա հաջորդ քայլը նոր միզապարկի ձևավորումն է: Ողջ աշխարհում և մեր կլինկայում ևս ամենատարածված տարբերակը նոր միզապարկի ձևավորումն է բարակ աղիքից, սակայն նոր միզապարկ կարելի է ձևավորել մարսողական տրակտի այլ հատվածներից ևս: Այսինքն աղիքից ձևավորվում է միզապարկին նմանվող ռեզերվուար (տարողություն), որին պատվաստում ենք երիկամներից եկող միզածորանները և միզուկը: Արդյունքում, նույնիսկ միզապարկի հեռացման նման ագրեսիվ միջամտությունից հետո, հիվանդը կարողանում է լիարժեք ազատվել քաղցկեղային հիվանդությունից և ապրել որակյալ կյանքով: Սա պլաստիկ վիրահատություն է և այս 2 գործընթացը՝ միզապարկի հեռացումը և նոր միզապարկի ձևավորումը, կատարվում է մեկ վիրահատության միջոցով: -Õ€Õ¥Õ¿Õ¾Õ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Ö"Õ«Õ´Õ«Õ¡Õ©Õ¥Ö€Õ¡ÕºÕ«Õ¡ Õ¯Õ«Ö€Õ¡Õ¼Õ¾Õ¸Ö'ÕžÕ´ Õ§: -Եթե վիրահատությունից հետո չկան մետաստազներ, ապա մենք բոլոր դեպքերում չէ որ գնում ենք քիմիաթերապիայի ճանապարհով, և հիվանդները 5 տարի պարզապես գտնվում են հսկողության տակ: Որոշ ագրեսիվ ուռուցքների դեպքում քիմիաթերապիան ուղղակի անհրաժեշտություն է: -Միզապարկի ուռուցքի դեպքում դեպի ո՞ր օրգան-համակարգերն են սովորաբար արձակվում մետաստազները, և ի՞նչ քայլեր են կիրառվում այսդեպքում: -Միզապարկի քաղցկեղի դեպքում մետաստազներ լինում են առաջին հերթին կոնքի լիմֆատիկ հանգույցներում, այնուհետև կարող են լինել թոքերում, լյարդում, ոսկրերում: Եթե հիվանդի մոտ առկա են մետաստատիկ ախտահարումներ, ապա վիրահատությունը կատարվում է խիստ ցուցումների դեպքում: Մետաստատիկ ախտահարման ժամանակ փրկողական վիրահատություն կատարվում է, եթե ունենք արտահայտված ցավային համախտանիշ, որը հնարավոր չէ ճնշել ցավազրկողներով, կամ ունենք արյունահոսություն, որը կյանքի համար վտանգ է: Այսինքն՝ պետք է այդ պահին փրկել հիվանդի կյանքը: Այն դեպքերում,երբ կան մետաստազներ, հիվանդների հետ աշխատում են քիմիաթերապևտները և ճառագայթաբանները՝ ինչպես վիրահատությունից առաջ, այնպես էլ դրանից հետո: -Հնարավո՞ր է կանխարգելել միզապարկի քաղցկեղը: -Կանխարգելումը առաջին հերթին վատ սովորություններից ձեռբազատվելն է, մասնավորապես՝ ծխելուց: Կանխարգելման տարբերակ է նաև միզելու ցանկության դեպքում հնարավորինս արագ բավարարել այդ պահանջը: Եթե աշխատանքը կապված է գունանյութերի հետ, պետք է հնարավորինս պաշտպանվել դրանց ազդեցությունից՝ կրելով համապատասխան դիմակներ: -Միզապարկի քաղցկեղը կարո՞ղ է լինել երկրորդային ուռուցք: -Նման դեպքեր չեն բացառվում: Միզապարկի ուռուցքը կարող է լինել վերին միզուղիների շարունակական կամ երիկամի ավազանում առաջացած առաջնային ուռուցքից իմպլանտացիայի հետևանքով: -ÕˆÖ€Ö"Õ¡ÕžÕ¶ Õ°Õ¡Õ³Õ¡Õ Õ¥Õ¶Ö" Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¸Ö'Õ´ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¯Ö€Õ¯Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶: -Մակերեսային քաղցկեղի պարագայում առողջացմումը կազմում է 82%, այսինքն մնացած 18% դեպքերում հնարավոր է հիվանդության կրկնություն, որի բաժումը կախված է ուռուցքի ինվազիայի աստիճանից: «Առողջություն» ամսագիր http://healthmag.am/