
84 просмотры
Միզուղիների ինֆեկցիան կարող է հանդիսանալ միզասեռային համակարգի կոպիտ փոփոխությունների միակ կլինիկական նշանը, որը հաճախ բերում է երիկամային կնճռոտման, զարկերակային գերճնշման և քրոնիկ երիկամային անբավարարության: Փոքր տարիքի երեխաները հաճախ ունենում են սպեցիֆիկ ախտանիշներ և հետևաբար անհրաժեշտ է նրանց մեծ ուշադրություն դարձնել: 5 տարեկանից ցածր երեխաները ունեն երիկամի կնճռոտման ավելի մեծ հավանականութ յ ուն, նույնիսկ մեկ կրած ինֆելցիայի հետևանքով: 2 ամսականից 2 տարեկան ջերմող երեխաների 5-10℅ ունի միզուղիների ինֆեկցիա : Տարածվածությունը կախված սեռից և տարիքից է : Չնայած տարիքի աղջիկները ավելի հակված են միզուղիների ինֆեկցիային , քան տղաները : 1 տարեկանից ցածր ջերմող աղջիկների 6.5% – ը ունի միզուղիների ինֆեկցիա , իսկ տղաների՝ 3.3%- ը : Սուր պիելոնեֆրիտը ( երիկամային ինֆեկցիա , վերին միզուղիների ինֆեկցիա , միզուղիների ֆեբրիլ ինֆեկցիա ) միզուղիների ինֆեկցիայի տարբերակ է : Այս ինֆեկցիայի դեպքում երեխային ընդհանուր վիճակը ծանր է , առկա մարմնի ջերմաստիճանի բարձրացում 38.5ºC և բարձր , հաճախ ՝ 40 0 C , ցավ գոգտատեղում , ախորժակի վատացում , սրտխառնոց , փսխում : Սուր պիելոնեֆրիտը կարող է զարգանալ հանկարծակի , բայց դրան կարող է նախորդել սուր ցիստիտը : Մարմնի բարձր ջերմաստիճանը հաճախ հանդիսանում է սուր պիելոնեֆրիտի միակ ախտանիշը : Սուր ցիստիտ ( միզապարկի ինֆեկցիա , ստորին միզուղիների ինֆեկցիա ) ինֆեկցիոն պրոցեսը սահմանափակվում է միզուղիների ստորին հատվածով : Սուր ցիստիտի ժամանակ երեխաները հաճախ ունենում են 38 0 C- ից ցածր ջերմաստիճան , դիզուրիկ երևույթներ ( հաճախակի և ցավոտ միզարձակություն ), ցերեկային և գիշերայի անմիզապահությու : Փոքր տարիքի երեխաներին դիզուրիկ երևույթները բնորոշ չեն : Միզուղիների ինֆեկցիան բաժանումը պիելոնեֆրիտի և ցիստիտի շատ կարևոր է, քանի որ ախտահարման տեղակայմամբ են պայմանավորված կլինիկական նշանները, հիվանդության ծանրության աստիճանը, ելքը, ինչպես նաև բուժման տակտիկայի ընտրությունը: Խորհ ու րդներ ծնողներին : Խնամք , երեխաները չպետք է երկարատև պահեն մեզը: Զուգարանը պետք է մշտապես հասանելի լինի, այդ թվում նաև մանկական հաստատություններում: Քանի որ միզուղիների ինֆեկցիան առավել հաճախ հանդիպում է աղջիկների մոտ, ապա չափազանց կարևոր է սովորեցնել նրանց միզել ճիշտ դիրքով: Աղջիկների մեծ մասը միզում է կիսանստած դիրքով, իսկ դա անթույլատրելի է: Նման դիրքով միզելիս առաջանում է կոնքի մկանների կծկում, որի հետևանոքով միզապարկը ամբողջովին չի դատարկվում, և այդ մնացորդային մեզում սկսում են աճել տարբեր մանրէներ՝ առաջ բերելով միզուղիների ինֆեկցիա. ինչպես նաև միզարձակության տարբեր խանգարումներ: Միզարձա կության ճիշտ դիրքը, զուգարանակոնքին նստելիս ոտքերը պետք է ամուր հենված լինեն հատակին կամ որևէ հարմարանքին, ոտքերը պետք է լայն բացված լինեն, մեջքը ուղիղ: Միայն այդ ժամանակ են թուլանում կոնքի մկանները և միզարձակությունը իրականացվում է առանց մկանների լարվածության: Անհարժեշտ է հետևել նաև աղիների կանոնավոր դատարկմամը: Երեխաները պետք է իրենց ամբողջ կյանքի ընթացքում շարունակեն օգտագործեն շատ հեղուկներ՝ հավասարաչափ բաշխված օրվա ընթացքում: Ô±ÕºÖ€Õ¥Ö" Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»... Պատրաստեց՝ Լ. Բունիաթյան