
81 просмотры
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը: Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ գտնվում են երկրում:Մինչև 2020 թ.-ի հուլիսի 1-ը երեխայի խնամքի նպաստի ամենամսյա չափը սահմանված է 18,000 դրամ, սակայն հուլիսի 1-ից նպաստի չափը կավելանա՝ 18,000 դրամի փոխարեն դառնալով 26,500 դրամ։ Ներկայումս շրջանառվում է համապատասխան իրավական ակտի նախագիծ, որով նախատեսվում է 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը խնամքի նպաստ նշանակել նաև ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ նույն գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողին, եթե երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ ծնողը հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով: Հարկ է նաև նկատի ունենալ, որ նշված կարգավորումները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո։ Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին, ով չի հանդիսանում վարձու աշխատող 2020 թ. հուլիսի 1-ից նշանակվող խնամքի նպաստի չափը կկազմի 26,500 դրամ: Եթե մայրն ապրում է գյուղական համայնքում և աշխատում է, ապա նրա նպաստը կկազմի 53.000 դրամ: Գյուղական բնակավայրում բնակվող և միաժամանակ վարձու աշխատող հանդիսացող ծնողին, եթե նա գտնվի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, կնշանակվի խնամքի նպաստ` – որպես վարձու աշխատող` 26500 դրամ, – որպես գյուղական բնակավայրում բնակվող` 26500 դրամ: 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ խնամքի նպաստ ստացող բոլոր շահառուների խնամքի նպաստի չափը կավելանա։ Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի՝ մինչև երկու տարեկան երեխա, ապա 26,500 դրամ (մինչև 2020 թ. հուլիսի 1-ը` 18,000 դրամ) խնամքի նպաստ նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար: Եթե մինչև 2020 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ գյուղական համայնքում գրանցման և փաստացի բնակության ժամանակահատվածը լինի ավելի, քան 1 տարին: Մյուս բոլոր դեպքերում խնամքի նպաստի չափի բարձրացում նախատեսված չէ՝ գրանցման հասցեի փոփոխությամբ պայմանավորված: Õ€Õ€-Õ¸Ö'Õ´ Õ°Õ¡Õ·Õ¾Õ¡Õ¼Õ¾Õ¡Õ® (Õ¡ÕµÕ¤ Õ©Õ¾Õ¸Ö'Õ´` Ö"Õ¡Õ²Õ¡Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¢Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¾Õ¡ÕµÖ€Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Õ¡ÕºÖ€Õ¸Õ²) Ö‡ Õ¹Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¸Õ² Õ´Õ¡ÕµÖ€Õ¥Ö€Õ«Õ¶ Õ¿Ö€Õ¡Õ´Õ¡Õ¤Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ´Õ«Õ¡Õ¶Õ¾Õ¡Õ£ Õ´Õ¡ÕµÖ€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¶ÕºÕ¡Õ½Õ¿: Õ†ÕºÕ¡Õ½Õ¿ Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¥Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¤Õ«Õ´Õ¥Õ¬ Õ°Õ²Õ«Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Ö‡ Õ®Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡Ö€Õ±Õ¡Õ¯Õ¸Ö'Ö€Õ¤Õ« Õ«Ö€Õ¡Õ¾Õ¸Ö'Õ¶Ö" Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¡Õ¬Õ¸Ö' ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ´ (Õ°Õ¡Õ´Õ¡Õ±Õ¡ÕµÕ¶` ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ¡Õ¶Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¶ÕºÕ¡Õ½Õ¿Õ«): Եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը (հղիության 210-րդ օրը) մինչև 2020 թ. հունվարի 1-ն է, ապա մայրության նպաստի չափը կկազմի 126,600 դրամ, իսկ եթե 2020 թ. հունվարի 1-ն է կամ դրանից հետո` 156,000 դրամ: Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ծնված առաջին երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանված է 50.000 դրամ, երկրորդ երեխայի դեպքում` 150.000 դրամ: Ըստ նոր կարգի՝ 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կդառնա 300, 000 դրամ։ Ô»Ö€Õ¡Õ¾Õ¡Õ¢Õ¡Õ¶.net