
97 просмотры
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի գրասենյակը մի քանի երկրների մասնագետների համար կազմակերպել է բժշկական սարքավորումների և բժշկական նշանակության պարագաների շրջանառության կարգավորման հարցերին նվիրված եռօրյա աշխատաժողով։ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ղրղզստանի բժշկական արտադրանքի շրջանառության կարգավորման գործընթացներում ներգրավված առաջատար մասնագետների հետ քննարկվել են բժշկական արտադրանքի կարգավորման իրավիճակը մասնակից երկրներում, դրանց կենսաշրջանառությունը, կարգավորման բաղադրիչները, ինչպես նաև ուրվագծվել են հետագա անելիքները: Աշխատաժողովը հարթակ է հետագա շարունակական համագործակցության համար: Անդրադառնալով օրակարգային հարցի կարևորությանը` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշել է. «Հայաստանը, ցավոք, չունի նման կանոնակարգումներ, բայց մենք պարտադրված ենք դրանք ունենալու, որովհետև աշխարհը գնացել է այդ ճանապարհով»։ Փոխնախարարն աշխատաժողովը կարևորել է մասնակից երկրների փորձին ծանոթանալու, նրանց մոտ եղած բացթողումներից ու սխալներից զերծ մնալու հնարավորությունից օգտվելու տեսանկյունից։ «Հայաստանում ստեղծվում են բժշկական սարքավորումների և բժշկական նշանակության պարագաների շրջանառության կարգավորումներ հիմնված Եվրասիական տնտեսական միության և Ռուսաստանի Դաշնության ընդունած կարգերի վրա։ Դրանք, կարելի է ասել, չեն տարբերվում միջազգային կանոնակարգերից»,- ընդգծել է Սերգեյ Խաչատրյանը, հավելելով, որ ի տարբերություն դեղերի շրջանառության նկատմամբ եղած ուշադրությունից, այս ոլորտը կարծես դուրս է մնացել։ Մինչդեռ բժշկական սարքավորումների և բժշկական նշանակության պարագաների աշխատանքի տարբեր կողմեր կարող են լուրջ ազդեցություն թողնել մարդու առողջության վրա։ Ô¿Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¯Õ¥Ö€ÕºÕ«Õ¹Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¾Õ½Õ¿Õ¡Õ° Õ¥Õ¶, Õ¸Ö€ Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡ÕªÕ¸Õ²Õ¸Õ¾Õ« Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Ö"Õ¸Ö'Õ´ Õ¯Õ±Ö‡Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¥Õ¶ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ£Õ«Õ¿Õ¥Õ¬Õ«Ö"Õ¶Õ¥Ö€ Ö‡ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€, Õ¸Ö€Õ¸Õ¶Ö" Õ©Õ¸Ö'ÕµÕ¬ Õ¯Õ¿Õ¡Õ¶ Õ¯Õ¡Ö€Õ£Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¿Õ´Õ¡Õ¶ ÕºÕ¡Ö€Õ¡Õ£Õ¡ÕµÕ¸Ö'Õ´ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ½Õ¯Õ½Õ¥Õ¬ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ¶Õ¥Ö€Õ¨Ö‰ Այսօր մեկնարկել են նաև Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող դենսիտոմետրիայի միջազգային ուսուցում, որը տալիս է միջազգային վկայական և դենսիտոմետրիայի մասնագետ աշխատելու հնարավորություն: Պրոֆեսոր Ջոն Բելիզեկյանի գործադրած ջանքերի շնորհիվ` օստեոպորոզի միջազգային հիմնադրամի և համաշխարհային դենսիտոմետրիայի ասոցիացիայի կողմից Հայաստանում կազմակերպվող դասընթացին մասնակցում են Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի 15 երկրի բժիշկներ: Կազմակերպիչների նպատակն է նրանց փոխանցել նորագույն գիտելիքներ ախտորոշման և բուժման ոլորտում, ինչը կնպաստի հիվանդույթյան վաղ հայտնաբերմանը և բուժմանը, կնվազեցնի օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքները: «Այսօրվա դասընթացի նպատակն է նախկին տարբեր երկրների մասնագետներին, ովքեր զբաղվում են ոսկրի խտության չափումներով, ներկայացնենք չափման ժամանակակից մեթոդները և գործնական հմտություններ հաղորդենք»,-ասել է բարերար, պրոֆեսոր Ջոն Բելիզեկյանը։ Նա հավելել է, որ ոսկրի խտության չափումը ցույց է տալիս օստեոպորոզի առկայությունը, նրա զարգացվածության աստիճանը, առաջացրած խնդիրները։ Նշենք, որ վերջին 10 տարում Ջոն Բելիզեկյանը ԱՄՆ-ի տարբեր կազմակերպություների բարեգործության շնորհիվ Հայաստան և Արցախ է բերել ոսկրի խտությունը չափող շուրջ 10 գործիք։ «Մեր նպատակն է, որ Հայաստանում և մյուս մասնակից երկրներում դենսիտոմետրիան իրականացվի որակով, աշխարհի լավագույն ստանդարտներին համապատասխան»,-ասել է Ջոն Բելիզեկյանը։