
63 просмотры
Adme.ru-ն գրում է, որ, եթե սովի մշտական զգացում ունեք, հարկավոր է հասկանալ դրա պատճառը։ Իրականում ցանկանում եք խմել։ Եթե քիչ առաջ եք ճաշել, բայց կրկին ուտելու ցանկություն է առաջացել, փորձեք հիշել, թե երբեք եք վերջին անգամ ջուր խմել։ Մեկ բաժակ ջուր խմեք և որոշ ժամանակ սպասեք։ Մեծ է հավանականությունը, որ քիչ անց այլևս ուտելու ցանկություն չեք ունենա։ Դատարկ կալորիաներ։ Անառողջ սնունդը, նույնիսկ փոքր քանակով, գրգռում է ախորժակը, ընդ որում, օրգանիզմին ոչ մի սննդարար նյութով չի ապահովում։ Սննդակարգում նվազեցրեք արագ յուրացվող ածխաջրերի քանակը, աշխատեք առողջ սնունդ օգտագործել։ Քնի պակաս ։ Եթե քնեք 7-8 ժամ, քաղցի զգացումը ձեզ այդքան հաճախ չի անհանգստացնի։ Գիշերն օրգանիզմը մելատոնին հորմոն է արտադրում, որը պատասխանատու է ոչ միայն՝ օրգանների աշխատանքի, այլև՝ արտաքին տեսքի համար։ Պահվածքը սթրեսային իրավիճակում ։ Սթրեսային իրավիճակներում մարդիկ իրենց տարբեր կերպ են դրսևորում։ Նրանց մի մասը պարզապես չի կարողանում նայել մթերքին, մյուս մասը կարծում է, որ քաղցրավենիքն օգնում է նմանատիպ իրավիճակներում։ Կարևոր կանոն. հիշեք, որ սթրեսն առիթ չէ քաղցրավենիքը չարաշահելու համար։ Նման իրավիճակներում խոսեք մտերիմների հետ, սպորտով զբաղվեք, գիրք կարդացեք։ Սխալ ընդմիջում ։ Ալկոհոլը խթանում է ախորժակը։ Ընտրեք թեթև, առողջ ընդմիջման տարբերակներ։ Սպիտակուցների անբավարար քանակ ։ Մի մոռացեք սննդակարգ ներառել սպիտակուցներ։ Հենց դրանք են օգնում էներգիա ստանալ, թարմության և հագեցածության զգացում ունենալ։ Միրգն ու բանջարեղենը, իհարկե, օգտակար են, բայց սպիտակուցը սննդակարգի հիմքն է։ Ճիշտ ճարպերի բացակայություն։ Ֆաստ-ֆուդը, տապակած, ալյուրից պատրաստված մթերքը ճարպեր են պարունակում, որոնք, սակայն, ոչ մի կերպ չեն նպաստում առողջությանը։ Սննդակարգ հարկավոր է ներառել առողջ ճարպեր՝ ձիթապտղի յուղ, ձուկ, ընդեղեն, ավոկադո, սերմեր և այլն։ Նիհարելու ճանապարհին չի կարելի հրաժարվել օրգանիզմի համար կարևոր նշանակություն ունեցող առողջ ճարպերից։ Ռեժիմի բացակայություն։ Իդեալական տարբերակում հարկավոր է սնունդ ընդունել օրվա ընթացքում 5 անգամ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք և երկու թեթև ընդմիջում։ Չի կարելի բաց թողնել սրանք։ Ուտելիք՝ Instagram-ից։ Ուտելիքը նկարելու թրենդը ստիպում է մշտապես մտածել դրա մասին։ «Ոտքի վրա» ուտելու սովորություն ։ Ուտելիս չի կարելի շտապել։ Հարկավոր է լավ ծամել մթերքը։ Նյութը հրապարակման պատրաստեց 168.am -ը