
41 просмотры
-Արժե՞, որ զույգը մինչեւ ամուսնանալը սեքսոլոգիական հետազոտություն անցնի: -Ի ուրախություն մեզ, երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալը ավելի հաճախ են սկսել բժշկի դիմել: Կան զույգեր, որ խնդիր չունեն, բայց դիմում են հետագա բարդություններից խուսափելու համար: Սա գալիս է սեռական կյանքի նկատմամբ գիտելիքների մակարդակի բարձրացման տենդենցից : Իհարկե, նախաամուսնական հետազոտությունը շատ ճիշտ է, քանի որ կան որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել և բուժել: Սա վերաբերում է նաև օրգանական եւ խրոնիկական բորբոքային հիվանդություններին , անպտղության խնդիրներին, սերմնահեղուկի հետազոտությանը: Նաև օգտակար են կանանց պարզունակ, ոչ ծավալուն հետազոտությունները: Սրանց նպատակն է պարզել յուրաքանչյուրի մոտ եղած խնդիրները եւ բուժել դրանք, որպեսզի հետո հարցեր չառաջանան զույգի մոտ: Ինչու չէ, նախաամուսնական խորհրդատվոթյունը ներառում է նաև սեքսուալության դրսևորումների և սեռական կյանքի փսիխոհիգիենայի մասին տեղեկատվություն, որը հաճախ կանխարգելում է որոշակի սեքսուալ դիսֆունկցիաների առաջացումը: -Ô»ÕžÕ¶Õ¹ Õ¸Ö'Õ²Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾ Õ¥Õ¶ Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ°Õ¥Õ¿Õ¡Õ¦Õ¸Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨: -Սեքսոլոգիական հետազոտության ժամանակ կարող ենք պարզել, թե զույգերից յուրաքանչյուրն ինչպիսի սեռական հնարավորություններ, սպասումներ, զգացումներ ունի: Կինն ունենում է որոշ սեքսոլոգիական թույլատրության շրջանակներ, որոնց մասին ամուսինը առանց հետազոտության գուցե չիմանա, բայց որոշ ժամանակ հետո դրա մասին խոսում են, ինչը բախումների և կոնֆլիկտային իրավիճակների պատճառ է դառնում: Գոյություն ունի նաեւ սեռական կոնստիտուցիայի գաղափար, ինչը վերաբերում է սեռական ակտիվությանը ՝ թույլ, միջին, ուժեղ: Ուստի հետագա ամուր և ներդաշնակ սեքսուալ հարաբերությունների համար շատ կարևոր է մասնագետի կողմից սեռական կոնստիտւցիայի, սեքսուալության լիմիտի սահմանների, նյարդային համակարգի տիպի, անձի տիպի գնահատումը: -Զույգի՝ միմյանց հետ չխոսելու, զգացողությունների մասին չմանրամասնելու պատճառով հաճա՞խ են լուրջ խնդիրներ առաջանում: - Օրինակ՝ մի դեպք սեքսոլոգի պրակտիկայից. Ինձ մի զույգ էր դիմել, որը տարիներ շարունակ ապրել էր սեռական կյանքով, բայց կինն այդ ընթացքում օրգազմի զգացողություն չէր ունեցել: Նա այդ ընթացքում օրգազմի իմիտացիա էր արել, սակայն տարիներ հետո հոգնել էր կեղծելուց եւ ամուսնուն պատմել այդ մասին: Այդ լսելով՝ ամուսինը դա խաբեություն էր համարել կնոջ կողմից: Այսպիսի դեպքերում ամուսիններին օգնելը դժվար է, քանի որ սեռական խանգարումն արդեն կարծրացած է: Նման հարցերը, անշուշտ, կարող են ամուսնալուծության պատճառ դառնալ, քանի որ զույգի սեռական ֆունկցիան ընտանեկան միջանձնային հարաբերությունների կարգավորող լծակի դեր է կատարում: Եթե այդ դաշտում ամեն ինչ հարթ է, ապա ընտանիքը դառնում է միասնական եւ ավելի հեշտ պայքարում որոշ կենցաղային եւ կենսական խնդիրների դեմ: Ուստի վերոնշյալ խնդիրներից և դժվարություններից խուսափելու համար կարևորում ենք անկաշկանդ և անկեղծ միջանձնային հարաբերությունները ամուսինների միջև: Իսկ հաշվարկային մեխանիզմները բացասական են անդրադառնում ամուսնության վրա: -Õ"Õ«Õ¶Õ¹Õ¡Õ´Õ¸Ö'Õ½Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ·ÖƒÕ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥Ö€Õ¨ Õ°Õ¥Õ¿Õ¡Õ£Õ¡ Õ¨Õ¿Õ¡Õ¶Õ¥Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Ö€Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€: -Որոշ ժամանակահատված պետք է մինչամուսնական շփումների համար, որպեսզի զույգերը հասկանան միմյանց հայացքները, մտածելակերպը: Սակայն այդ հարաբերությունները երկար էլ չպիտի ձգվեն, քանի որ այդ դեպքում աղջկա մոտ ձեւափոխվում է մտածողությունը սեռական , ընտանեկան կյանքի մասին, նա բավարարվում է զուտ էրոտիկ քնքշանքներով: Եվ ամուսնական կյանքում իրենց սպասելիքները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ իրական սեռական մերձեցումը չի սահմանափակվում էրոտիկ քնքշանքներով և համբույրներով: Հետագա ամուսնական կյանքում ձևավորվում է վախ սեռական հարաբերություններից, որն էլ որոշակի անձնային առանձնահատկություններով կանանց մոտ վագինիզմի պատճառ է դառնում: Հեղինակ` Սևադա Հակոբյան Աղբյուրը` sexology.am