
53 просмотры
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը սահմանելու մասին ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը: Աշխատակարգով սահմանվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4- րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9- րդ դասարաններում ավարտական և 12- րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը: 4- րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է. « Մայրենի » առարկայից ` գրավոր ( թեստ ). « Մաթեմատիկա » առարկայից ` գրավոր ( թեստ ). Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար նաև՝ « Ռուսաց լեզու » առարկայից ` բանավոր ` քննաշրջանի ընթացքում . Ազգային փոքրամասնությունների դասարաններում նաև՝ իրենց մայրենի լեզու և գրականություն առարկայից ` բանավոր ` քննաշրջանի ընթացքում : Գիտելիքների ստուգման առաջադրանքների թեստերը ( առնվազն 4 տարբերակ ) կազմում են հաստատության մեթոդմիավորումները ` ըստ ԳԹԿ - ի կողմից մշակված նմուշների : 4- րդ դասարաններում գիտելիքների ստուգումն անցկացվում է հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 15 օրվա ընթացքում : 9- Ö€Õ¤ Õ¤Õ¡Õ½Õ¡Ö€Õ¡Õ¶Õ« Õ½Õ¸Õ¾Õ¸Ö€Õ¸Õ²Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ°Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Ö"Õ¶Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ . « Հայոց լեզու » առարկայից ` գրավոր թեստ . « Գրականություն » առարկայից՝ բանավոր . « Հայոց պատմություն » առարկայից՝ բանավոր . « Մաթեմատիկա » առարկայից՝ գրավոր ․ « Բնագիտություն » (« Ֆիզիկա », « Քիմիա », « Կենսաբանություն », « Աշխարհագրություն » ՝ սովորողի ընտրությամբ ) առարկայից՝ գրավոր ( թեստ ). « Օտար լեզու » (« Ռուսերեն » , « Անգլերեն » , « Ֆրանսերեն » , « Գերմաներեն » և այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ ) առարկայից՝ բանավոր . « Ֆիզկուլտուրա » առարկայից ` քննաշրջանի ընթացքում ( նորմատիվների հանձնում ). Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար սահմանված գիտելիքների ստուգումն անցկացվում է նաև « Ռուս գրականություն » առարկայից՝ բանավոր ` քննաշրջանի ընթացքում . Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար անցկացվում է նաև գիտելիքների ստուգում « Մայրենի լեզու և գրականություն » առարկայից՝ բանավոր՝ քննաշրջանի ընթացքում : « Գրականություն », « Հայոց պատմություն » և « Օտար լեզու » առարկաների 9- րդ դասարանների ավարտական քննությունների տոմսերը կազմում են հաստատության մեթոդմիավորումները՝ ըստ ԳԹԿ - ի կողմից մշակված և տրամադրված հարցաշարերի և տոմսերի նմուշների : « Գրականություն » և « Օտար լեզու » առարկաների ավարտական քննական առաջադրանքների հարցաշարերը և տոմսերի նմուշները կազմվում են 7-9- րդ դասարանների ծրագրային նյութից , « Հայոց պատմություն » առարկայի քննական առաջադրանքները՝ 6-9- րդ դասարանների ծրագրային նյութից : 9- րդ դասարաններում ավարտական քննություններն անցկացվում են հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում : 9- րդ դասարանի ավարտական քննություններ հանձնողների հայտերը հաստատության տնօրենը լրացնում և ԳԹԿ - ին է փոխանցում փետրվարի 20- ից մինչև մարտի 15- ը : 12- րդ դասարանում շրջանավարտները հանձնում են պետական ավարտական քննություններ . « Հայոց լեզու և հայ գրականություն » առարկայից՝ գրավոր ( թեստ ) . « Հայոց պատմություն » առարկայից՝ գրավոր ( թեստ ). « Մաթեմատիկա » առարկայից՝ գրավոր ( թեստ ). « Ֆիզկուլտուրա » առարկայից ` նորմատիվների հանձնում ( ստուգարք ) հունիսի 6- րդ աշխատանքային օրվանից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում , « Ռուս գրականություն » առարկայից՝ բանավոր ` ( ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար ) սովորողի ընտրությամբ՝ քննաշրջանի ընթացքում . « Մայրենի լեզու և գրականություն » առարկայից բանավոր ` ( ազգային փոքրամասնությունների դասարանների համար )` սովորողի ընտրությամբ՝ քննաշրջանի ընթացքում : 12- րդ դասարաններում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարի երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվանից՝ 10 օրվա ընթացքում և հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում : 12- րդ դասարանի սովորողը հունվար ամսին կարող է հանձնել այն առարկայի ( ների ) պետական ավարտական քննությունը ( ները ), որը ( որոնք ) չի ընտրել և չի ուսումնասիրելու 2- րդ կիսամյակում : Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 10- ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին . հեռավար ուսուցման դեպքում կարելի է դիմել էլեկտրոնային փոստով : Հաստատության տնօրենը դեկտեմբերի 15- ից մինչև 30- ը ` ժամը 12 ։ 00- ը , քննություններ հանձնողների դիմում - հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է ԳԹԿ - ին : Հունիսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև ապրիլի 1- ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին : Հաստատության տնօրենն ապրիլի 1- ից մինչև մայիսի 2- ը ներառյալ՝ քննություններ հանձնողների դիմում - հայտերն էլեկտրոնային եղանակով փոխանցում է ԳԹԿ - ին : Միասնական քննությանը մասնակցող սովորողը պետական ավարտական քննություն ( ներ ) կարող է հանձնել այն առարկա ( ներ ) ից , որ ( ոնք ) ը չի հանձնելու միասնական քննությունների համակարգով : Ե՛վ հունվարին , և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը։ Միևնույն առարկայից և՛ միասնական , և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում լրացվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը ( միավորը ): 9- րդ և 12- րդ դասարանում ավարտական և պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ - ն , առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված շտեմարաններից և հաստատությունում գործածվող դասագրքերից և ( կամ ) ձեռնարկներից : 12- Ö€Õ¤ Õ¤Õ¡Õ½Õ¡Ö€Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ½Õ¿Õ¸Ö'Õ£Õ¸Õ² Õ°Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡ÕªÕ¸Õ²Õ¸Õ¾Õ« Õ¡Õ¶Õ¤Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¹Õ¥Õ¶ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¬Õ«Õ¶Õ¥Õ¬ Õ¿Õ¾ÕµÕ¡Õ¬ Õ¡Õ¼Õ¡Ö€Õ¯Õ¡ÕµÕ« Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ¥Õ¿Õ¶Õ¥Ö€ : ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ