
31 просмотры
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանն ու Արտյոմ Սմբատյանն այցելել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց` տեղում հասկանալու նոր կորոնավիրուսի թեստերի շուրջ քաղաքացիների կողմից բարձրացված դժգոհությունները: Վերջիններս շրջայց են կատարել հիվանդանոցում և խոսել պացիենտների հետ: Շատերի դժգոհության պատճառն այն է, որ ցանկանում են նոր կորոնավիրուսի թեստերով հետազոտվել, սակայն այն նախատեսված է բացառապես վարակին բնորոշ, որոշակի ախտանշաններով պայմանավորված պացիենտների հետազոտության համար: Մասնագետները պարզաբանել են, որ նոր կորոնավիրուսի նկատմամբ թեստավորում կարող է իրականացվել միայն բժշկական ցուցումներով: Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի թեստերն արդեն Հայաստանում են: Հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտից իրականացվել են նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Բարեբախտաբար, թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական: Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով ոչ մասնագիտական ուղորդումներից և մեկնաբանություններից: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին հետևել պաշտոնական լրահոսին և հիմք ընդունել մասնագիտական մոտեցումները: Կորոնավիրուսներն առաջացնում են սովորական հարբուխից մինչև ծանր հիվանդություններ, օրինակ՝ Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ և Ծանր սուր շնչառական համախտանիշ։ Այժմ հայտնաբերված վիրուսը կորոնավիրուսի նոր ենթատեսակ է: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ ÕºÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶Õ¾Õ¥Õ¬. • Խուսափել հարբուխով կամ գրիպանման երևույթներով անձանց հետ շփումից, • հաճախակի լվանալ ձեռքերն օճառով և ջրով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով, • հազալիս և փռշտալիս փակել բերանը և քիթը անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցել աղբամանը, • գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի, • չզբաղվել ինքնաբուժմամբ, • միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, • եթե գտնվում եք Չինաստանում, ապա մի այցելեք կենդանական շուկաներ, • եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա է տենդ, հազ, դժվարացած շնչառություն, ապա դիմեք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին, Ô±Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€. • տենդ, • հազ, • դժվարացած շնչառություն, • թուլություն: Վարակի փոխանցում. • օդակաթիլային՝ հազալիս և փռշտալիս, • կոնտակտային։