
155 просмотры
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հանգիստը բնության գրկում կազմակերպող քաղաքացիներին կոչ է անում ու հորդորում ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես, կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։aroxjblog.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է «Ֆեյսբուք»-ում նախարարության էջի գրառման մեջ։ «Այսօր` Վարդավառի տոնին և, առհասարակ, հանգստյան օրերին ամառվա տապից պաշտպանվելու նպատակով ձեզանից շատերն իրենց հանգիստը կկազմակերպեն բնության գրկում։ Ուստի, ևս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։ Ձեր առօրյա կյանքում ու կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում, այցելելով մեր անզուգական բնաշխարհի չքնաղ անկյուններն ու բնական հուշարձանները, դրսևորե՛ք բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն և հոգատար վերաբերմունք ցուցաբերե՛ք մեր անկրկնելի բնական հարստությունների նկատմամբ։ Հանգստի ընթացքում՝ - Ô±Õ²Õ¢ Õ´Õ«Õ› Õ¶Õ¥Õ¿Õ¥Ö" Õ¢Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ´Õ¥Õ», - Õ"Õ«Õ› Õ¾Õ¶Õ¡Õ½Õ¥Ö" Õ¢Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ´Õ«Õ»Õ¡Õ¾Õ¡ÕµÖ€Õ« Õ¡Õ¶ÕÕ¡Õ©Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨, - Առանց անհրաժեշտության խարույկ մի՛ վառեք։ Խարույկը մարեք ջրով կամ հողով, - Պահպանե՜ք հակահրդեհային անվտանգության կանոնները: Հայաստանի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, իսկ դրա մասին հոգ տանելը` յուրաքանչյուրիս պարտավորությունը»,- շեշտել է ՀՀ ՇՄ նախարարությունը։ Գրառմանը կից լուսանկարում ներկայացվել է Փառակատար լեռը, որն, ըստ աղբյուրի, գտնվում է Վայոց ձորի մարզում, բարձրությունը կազմում է 2528 մ: Լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի Վայքի, Զանգեզուրի լեռները, Որոտանի լեռնացքը և Արտավանի լիճը, վերջինիս վրա բնությունը պատկերել է աշխարհի քարտեզը