
141 просмотры
Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¡Õ´Õ¢Õ¸Õ²Õ» Õ¡Õ·ÕÕ¡Ö€Õ°Õ¸Ö'Õ´, Õ¡ÕµÕ¶ÕºÕ¥Õ½ Õ§Õ¬ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¶Õ¸ÕµÕ¥Õ´Õ¢Õ¥Ö€Õ« 14-Õ«Õ¶ Õ¶Õ·Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ‡Õ¡Ö"Õ¡Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¤Õ«Õ¡Õ¢Õ¥Õ¿Õ« Õ¤Õ¥Õ´ ÕºÕ¡ÕµÖ"Õ¡Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Õ·ÕÕ¡Ö€Õ°Õ¡ÕµÕ«Õ¶ Ö…Ö€Õ¨: ԱՀԿ տվյալներով` աշխարհում շուրջ 537 մլն մարդ ունի շաքարային դիաբետ: Վերջին տարիներին նկատվում է շաքարային դիաբետի առաջնակի հիվանդացության և տարածվածության ցուցանիշների կայուն աճ: Հայաստանում 2022թ. դրությամբ` բնակչության 15 և բարձր տարիքային խմբում գրանցվել է շաքարային դիաբետի 11 հազար 324 նոր դեպք: 2022 թվականին հիվանդության նոր դեպքերի թիվը գրեթե եռապատկվել է: Շաքարային դիաբետի կանխարգելման ու վաղ հայտնաբերման նպատակով առողջապահության նախարարությունը լայնածավալ աշխատանք է կատարում: Բնակչության ռիսկային՝ 35-68 տարիքային խմբերում իրականացվում է դիաբետի ախտորոշման սքրինինգային ծրագիր` պետական աջակցությամբ: Առողջության առաջնային պահպանման հաստատություն այցելելու դեպքում` շաքարային դիաբետով բոլոր պացիենտներին, անկախ բժշկական ցուցումներից, իրականացվում է ամսվա ընթացքում առնվազն մեկ արյան հետազոտություն` գլյուկոմետրիա (եթե պացիենտն ունի անձնական օգտագործման գլյուկոմետր, հիմք են ընդունվում նրա տվյալները), տարեկան մեկ անգամ սահմանված հետազոտությունները, այդ թվում` ակնահատակի զննում, էլեկտրասրտագրություն: Շաքարային դիաբետի բարդությունների կանխարգելման նպատակով շաքարային դիաբետով բոլոր պացիենտներին իրականացվում է տարեկան առնվազն մեկ խորհրդատվություն ոտքերի խնամքի վերաբերյալ, ինչպես նաև ստուգվում են ոտնաթաթերի անոթազարկերը: Շաքարային և ոչ շաքարային դիաբետով պացիենտների դեղերը տրվում են անվճար` շուրջ 10 տեսակ: Այդ թվում` մեր երկրում հաշվառված մինչև 22 տարեկան շուրջ 1200 ինսուլինակախյալ երեխաներին և երիտասարդներին ինսուլինային անալոգների, ինսուլինային գրիչ-ներարկիչների ապահովումը 2023թ. կազմում է 100 տոկոս: Ինչպես նաև առողջապահության նախարարությունը մինչև 18 տարեկան հաշվառված ինսուլինակախյալ երեխաներին անվճար տրամադրվում է արյան մեջ գլյուկոզայի որոշման համար նախատեսված սարքեր և նրանց համար նախատեսված թեստ-երիզներ: Ապահովումը 2023թ. կազմում է 100 տոկոս: Թեստ-երիզների տրամադրման շնորհիվ երեխաները կարողանում են վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, որը հնարավորություն է տալիս ճշգրտորեն իրականացնել ինսուլինային անալոգների դոզավորում և վերահսկում: Միաժամանակ, ինսուլինակախյալ երեխաների կյանքի որակը բարձրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել «Գլյուկագոն 1 մգ (1ԱՄ) լիոֆիլիզատ ներարկման լուծույթ պատրաստելու համար 1 մլ կամ փոշի ներքթային սարքով» դեղը: Առաջին տիպի դիաբետ ունեցող երեխաները կարիք ունեն մշտական ինսուլինաթերապիայի և արյան գլյուկոզայի ցուցանիշների մոնիթորինգի։ Շաքարային դիաբետ ունեցող պացիենտների ծանր բարդությունը հիպոգլիկեմիան է, որի դեպքում առաջին բուժօգնությունը գլյուկագոնի անհետաձգելի ներարկումն է։ Գլյուկագոնի հասանելիության շնորհիվ բարձրացել է դիաբետի կոմպենսացիայի աստիճանը և պացիենտների կյանքի որակը, և որ ամենակարևորն է` ծանր հիպոգլիկեմիայի զարգացման դեպքում պացիենտները արդեն իսկ ունեն միջազգային ստանդարտներին համահունչ բուժօգնության հնարավորություն, որի հետևանքով կանխարգելվում են ծանր հիպոգլիկեմիայից առաջացած բարդությունները՝ վնասվածք, գլխուղեղի վնասում, մահ։ Շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման, կանխարգելման և դրա բարդությունների առաջացման կանխարգելման, դիաբետով քաղաքացիների կյանքի որակի բարելավման նպատակով հաստատվել է «Շաքարային դիաբետի և դրա բարդությունների կանխարգելման ազգային ռազմավարությունը 2022-2026թթ.» և «Շաքարային դիաբետի և դրա բարդությունների կանխարգելման 2021-2026թթ. ռազմավարությունը»: Նաև մշակվել և հաստատվել է 2-րդ տիպի շաքարային դիաբետով պացիենտների ախտորոշման և վարման կլինիկական ուղեցույցը: