
63 просмотры
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին աշխարհի առաջնորդներն ու աստղերը միավորվում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ ամենախոցելի երեխաների ձայնը լսելի դարձնելու համար Նոյեմբերի 20-ին աշխարհի տարբեր անկյուններում ապրող երեխաներն իրենց ձեռքն են վերցնելու զանգվածային լրատվամիջոցների, քաղաքականության, բիզնեսի, սպորտի և զվարճանքների ոլորտի ղեկը՝ զորակցելու դպրոց չհաճախող, անպաշտպան և տեղահանված միլիոնավոր իրենց տարեկիցներին: Նոյեմբերի 20-ը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման և երեխաների առաջին համաշխարհային օրն է: «Ուզում ենք, որ Աուքլանդից մինչև Ամման և Նյու Յորքից՝ Նջամենա երեխաները քարոզեն իրենց դպրոցներում և համայնքներում՝ օգնելով փրկել այլ երեխաների կյանքները, պայքարելու իրենց իրավուքների համար և հասնելու իրենց ներուժին», - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Ջասթին Ֆորսիթը (Justin Forsyth): «Երեխաների համաշխարհային օրը լինելու է օր, երբ երեխաները կստանձնեն ղեկավարությունը հանուն հենց իրենց՝ երեխաների»: Նոյեմբերի 20-ին ընդառաջ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրավիրում է աշխարհի երեխաներին խոսել հալածանքի (բուլիինգի), խտրականության և անարդարության մասին: Չնայած նախորդ տասնամյակների հսկայական ձեռքբերումներին՝ վերջին տվյալները փաստում են, որ՝ 385 Õ´Õ«Õ¬Õ«Õ¸Õ¶ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ Õ¡ÕºÖ€Õ¸Ö'Õ´ Õ§ Õ®Õ¡ÕµÖ€Õ¡Õ°Õ¥Õ² Õ¡Õ²Ö"Õ¡Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ´Õ¥Õ» 264 միլիոն երեխա և դեռահաս դպրոց չի հաճախում 5.6 միլիոն երեխա անցյալ տարի մահացել է կանխարգելելի պատճառներից Այդ օրը ՅՈՒՆԻՍԵՖ-ը կհնչեցնի նախկինուըմ անտեսված միլիոնավոր երեխաների ձայնը: Նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել հանրաճանաչ աստղեր ու աշխարհի առաջնորդներ, այդ թվում՝ Դևիդ Բեքհեմը (David Beckham), ով կարճամետրաժ ֆիլմում երեխաներին հարցնելու է աշխարհի վերաբերյալ իրենց տեսակետների մասին. ֆիլմը կհեռարձակվի Երեխաների համաշխարհային օրը; Ֆրանսիական Քիդս Յունայթեդ (Kids United) խումբը, ով ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ նկարահանված նոր ազդեցիկ տեսահոլովակ կհեռարձակի: Այդ օրը երեխաները կստանձնեն աշխարհի կառավարությունների, սպորտի և բիզնեսի ներկայացուցիչների, այդ թվում՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, իսպանացի ֆուտբոլիստ և Նյու Յորք Սիթի ֆուտբոլային ակումբի ավագ Դավիդ Վիլլայի (David Villa), ինչպես նաև՝ Լեգո հիմնադրամի ու Քանտաս Ավիաուղիների (Qantas) ղեկավարների դերերը: «Լոգան» (Logan) ֆիլմի դերասանուհի Դաֆնե Քինը (Dafne Keen) և «Տրանսֆորմեր» (Transformer) ֆիլմի դերասանուհի Իզաբելա Մոները (Isabela Moner), «The Last Knight» ու «Նիքելոդեոն» հեռուստաալիքները կմիանան 150 երեխաներին, ովքեր կստանձնեն Միավորված ազգերի կազմակերպության գլխամասի կառավարումը: Այդ առթիվ, զուգերգիչ- երգահաններ Քլոե և Հալլեն (Chloe x Halle) առաջին անգամ կներկայացնեն հատուկ այդ օրը նշանավորելու համար գրված երգը: «Մենք կոչ ենք անում երեխաներին մասնակցել միջոցառմանն առցանց և ցանցից դուրս հանուն աշխարհի, որտեղ յուրաքանչյուր երեխայի կյանքը պահպանվում է, որտեղ յուրաքանչյուր երեխա մեծանում է առողջ, կրթված և չարիքից պաշտպանված», - նշել է Ֆորսիթը: Աշխարհի տարբեր դպրոցներում երեխաները դաս և հավաքներ են վարելու՝ իրենց ձայնը լսելի դարձնելու և հանգանակություն կազմակերպելու այն խնդիրների համար, որոնց առջև են կանգնում իրենց տարեկիցները աշխարհի տարբեր անկյուններում»,- խնդիրներ, ինչպիսիք են միգրացիան, վաղ ամուսնությունները և դպրոց չհաճախելը: Դերասաններ և բարեգործներ Դեբորա-լի Ֆըրնիսը և Հյու Ջեքմենը (Debora-lee Furness, Hugh Jackman) կաջակցեն աշխարհի 100 երկրներում «Մարզվի՛ր հանուն ջրի» խորագրով տեղի ունեցող «Շարժեք աշխարհը» զանգվածային դրամահավքին: Նոյեմբերի 18-ին մարզիչներն ու մարզասրահ հաճախողները կարող են մասնակցել նախաձեռնությանն՝ օգնելով անվտանգ ջուրը, առողջապահությունն ու սնունդը հասանելի դարձնել աշխարհի ամենաաղքատ երկների երեխաների և նրանց ընտանիքների համար: https://youtu.be/RVbheMLHuwU Նյութի աղբյուրը՝ http:// armtimes.com