
133 просмотры
«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM –Ը: Կաթնասնկախտի խնդրին բախվում են գրեթե բոլոր նորածինները, սակայն ծնողներից քչերը գիտեն, թե ինչ է կաթնասնկախտը և որոնք են դրա բուժման միջոցները: Իրականում կաթնասնկախտ ասելով մարդիկ նկատի են ունենում երեխաների մոտ առաջացած ստոմատիտը, որը կարող է լինել տարբեր տեսակի: Այս դեպքում հիվանդության բժշկական անվանում է կանդիդոզ: Այն հիմնականում ախտահարում է երեխայի բերանի խոռոչը, ներքին ու սեռական օրգանները: Հիվանդության առաջացման պատճառը սնկերն են, որոնք սնվում են օրգանիզմում եղած շաքարով: Ընդ որում՝ դրանք տոքսիններ են արտադրում և ճնշում են իմունային համակարգի աշխատանքը: Հիվանդության հիմնական ախտանշանն է բերանի խոռոչում և սեռական օրգանների հատվածում սպիտակ փառի առկայությունը, որը մաքրելու դեպքում նկատվում են կարմիր արյունոտ խոցեր: Candida սնկերը կան բոլորի օրգանիզմում, իրերի վրա, օդում ու սննդամթերքում և իմունային համակարգի թուլացման ու արյան մեջ շաքարի բավարար քանակության դեպքում դրանք սկսում են բազմանալ՝ բացասաբար ազդելով օրգանիզմի վրա: Հարկ է նշել, որ սպիտակ գնդիկներ երեխաների բերանի խոռոչում նկատում են բոլոր մայրիկները, սակայն դա ոչ միշտ է լինում կաթնասնկախտի ախտանշան (միայն 70%-ի դեպքում): Մյուս բոլոր դեպքերում այդ սպիտակ գնդիկները պարզապես կաթի ավելցուկն է: Ô¿Õ¡Õ©Õ¶Õ¡Õ½Õ¶Õ¯Õ¡ÕÕ¿Õ« Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Հիվանդությունը սկսում է դրսևորվել փոքրիկի կյանքի 5-րդ օրից: Կաթնասնկախտի ժամանակ սկզբում երեխայի բերանի խոռոչում ի հայտ են գալիս սպիտակ կետիկներ, որոնք օրեցօր մեծանում են, իսկ դրանց ետևում նկատվում են կարմիր խոցեր: Այդ դեպքում երեխան դառնում է կամակոր, հրաժարվում է սննդից, խանգարվում է նրա քունը: Բուժումն անմիջապես չսկսելու դեպքում վարակը կհայտնվի աղիներում և կսկսի ակտիվորեն բազմանալ՝ հետագայում դրսևորվելով փոքրիկի նստատեղի մաշկի հարված հատվածներով, հետանցքի կարմրածությամբ, սեռական օրգանների և որովայնի հատվածի ցանով, պորտի և ցայլքի ծալքերի բորբոքումով: Բացի այդ, վարակված երեխան կրծքով կերակրվելիս փոխանցում է վարակը մորը, ինչը դառնում է պտուկի շորջը մշտապես արյունահոսող ճաքերի առաջացման պատճառ: Կաթնասնկախտը վկայում է թուլացած իմունային համակարգի մասին, ինչը նշանակում է, որ երեխան կլինի թույլ, չի ցուցաբերի ակտիվություն և սնվելու փոխարեն ավելի շատ կքնի: Նորածինների մոտ ստոմատիտի առաջացման պատճառները Հիվանդության առաջացման պատճառների շարքին են դասվում. · հղիության ընթացքում մոր իմունային համակարգի թուլացումը, · հղիության ընթացքում հակաբիոտիկների ընդունումը, · հղիության կամ կրծքով կերակրելու ընթացքում քաղցրավենիքի չարաշահումը, · հակասանիտարական պայմանները, որոնցում պահվում է փոքրիկը, · երեխայի իմունային համակարգի թուլացումն անմիջապես ծնվելուց հետո, · փոքրիկի հիվանդությունները, որոնց շարքին են դասվում դիսբակտերիոզը, հիպովիտամինոզը, անեմիան (սակավարյունություն), էնդոկրին համակարգի խանգարումները, · երեխայի օրգանիզմի ջրազրկումը, որը պայմանավորված է գերտաքացմամբ, օդի չորությամբ, թարմ օդին անցկացվող ժամանակի պակասով, · երեխայի բերանի խոռոչի վնասվածքները · մի փոքր ավելի մեծ տարիքի երեխաների՝ ամեն ինչ բերանը դնելու սովորությունը: Մինչև 1 տարեկան երեխաների մոտ կաթնասնկախտի առաջացման կանխարգելումը Հիվանդությունից խուսափելու համար առաջին հերթին հարկավոր է անմիջապես ծննդաբերությունից հետո երեխային կրծքով կերակրել: Այդ կերպ նա ստանում է մայրական բակտերիաները և իմունիտետ է ձեռք բերում: Բացի այդ, հարկավոր է կարգավորել սննդակարգը (հրաժարվել հացաբուլկեղենից ու քաղցրավենիքից և հարստացնել սննդակարգը մրգերով, բանջարեղենով, կաթնամթերքով, դիետիկ մսով ու անյուղ ձկով) Նաև շատ կարևոր է մաքրությունն ու հիգիենան՝ ինչպես երեխայի, այնպես էլ մոր: Բավական կլինի օրական երկու անգամ լոգանք ընդունելը: Սակայն չի կարելի երեխային կերակրելուց առաջ տրոտել ու շփել կուրծքը, քանի որ այդ դեպքում մաքրվում է պտուկների շուրջը եղած պաշտպանիչ շերտը, որը կանխում է այդ հատվածում ճաքերի առաջացումը: Õ€Õ¡Ö€Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ§ Õ¶Õ¡Ö‡ Õ°Õ¥Õ¿Ö‡Õ¥Õ¬ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ½ÕºÕ¡Õ½Ö"Õ«, Õ°Õ¡Õ£Õ¸Ö'Õ½Õ¿Õ«, Õ¡Õ¶Õ¯Õ¸Õ²Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ ÕºÕ¡Ö€Õ¡Õ£Õ¡Õ¶Õ¥Ö€Õ« Ö‡ Õ½Õ¥Õ¶ÕµÕ¡Õ¯Õ« Õ´Õ¡Ö"Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶Õ¨ (Õ½ÕºÕ¡Õ½Ö"Õ¶ Õ¡ÕÕ¿Õ¡Õ¦Õ¥Ö€Õ®Õ¥Õ¬, ÕºÕ¡Õ°ÕºÕ¡Õ¶Õ¥Õ¬ Õ°Õ¡Õ£Õ¸Ö'Õ½Õ¿Õ« Õ´Õ¡Ö"Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨, Õ«Õ½Õ¯ Õ½Õ¥Õ¶ÕµÕ¡Õ¯Õ¸Ö'Õ´ ÕÕ¸Õ¶Õ¡Õ¾ Õ´Õ¡Ö"Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¡Õ¶Õ¥Õ¬ Ö‡ Ö…Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ 4-5 Õ¡Õ¶Õ£Õ¡Õ´ Ö…Õ¤Õ¡ÖƒÕ¸ÕÕ¥Õ¬): Եթե բժիշկը երեխային հակաբիոտիկներ է նշանակել, ապա կաթնասնկախտից խուսափելու համար պետք է նշանակվի նաև ֆլուկոնազոլ (օրական 3-5 մլ մարմնի զանգվածի յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց): Õ†Õ¸Ö€Õ¡Õ®Õ«Õ¶ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¸Õ¿ Õ¯Õ¡Õ©Õ¶Õ¡Õ½Õ¶Õ¯Õ¡ÕÕ¿Õ« Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ Կաթնասնկախտի բուժումը հարկավոր է սկսել այն հայտնաբերելու պահից: Ընդ որում՝ բուժում պետք է ստանան և՛ մայրը, և՛ երեխան: Կախված վարակման աստիճանից՝ խորհուրդ է տրվում հեռացնել սպիտակ փառը կերակրի սոդայի լուծութով (1 ճ.գ. սոդան լուծել 1 բաժակ եռացրած ջրում), այնուհետև մշակել ախտահարված հատվածները հատուկ միջոցով: Կարող է նշանակվել նաև դեղորայքային բուժում: Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի փորձել ինքնուրույն բուժել կաթնասնկախտը, քանի որ բուժում կարող է նշանակել միայն մանկաբույժը՝ հիմնվելով համապատասխան անալիզների և բուժզննման արդյունքների վրա: Այս հիվանդությունը բավականին կայուն է հակաբիոտիկների և տարբեր դեղամիջոցների նկատմամն, ուստի բուժումը պետք է անցկացվի բժշկի հսկողության տակ: Կաթնասնկախտի բուժումը տևում է առնվազն 14 օր, իսկ բարդությունների դեպքում այն շարունակվում է հիվանդանոցային պայմաններում: Նյութի աղբյուրը՝ ihappymama.ru