
113 просмотры
Անհանգիստ, լացող բալիկ և շփոթված մայրիկ, ծանոթ իրավիճակ նորածին խնամող ընտանիքում: Գրեթե միշտ պատճառը նույնն է՝ գազիկներ: Խնդիր մասին HayNews.am -ը զրուցել է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ նորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ, բ.գ.թ Մարի Դարակչյանի հետ: «Աղեխիթերը կամ գազիկներն արտահայտվում են առողջ նորածնի մոտ հաճախակի կրկնվող երկարատև և ուժեղ լացի էպիզոդներով»,-ասաց բժշկուհին հավելելով, որ սովորաբար էպիզոդները կրկնվում են երեկոյան և գիշերային ժամերին: Ô±ÕµÕ½ Õ§ÕºÕ«Õ¦Õ¸Õ¤Õ¶Õ¥Ö€Õ¶, Õ¨Õ½Õ¿ Õ´Õ¡Õ¶Õ¯Õ¡Õ¢Õ¸Ö'ÕµÕªÕ«, Õ½Õ¯Õ½Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¶Õ¸Ö€Õ¡Õ®Õ¶Õ« 4-6 Õ·Õ¡Õ¢Õ¡Õ©Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ½Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´ Ö‡ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Õ¶ Õ±Õ£Õ±Õ£Õ¾Õ¥Õ¬ Õ´Õ«Õ¶Õ¹Ö‡ 3-4 Õ¡Õ´Õ½Õ¥Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ½Õ¡Õ¯Õ¨: «Լացը առողջ նորածնի կյանքի առաջին ամիսներին հաճախ հանդիպող երևույթ է: Աղեիթերի դեպքում լացի տևողությունը և հանդիպման հաճախականությունը այլ է: Այս դեպքում երեխան կարող է լաց լինել օրվա մեջ 3 և ավելի ժամ, շաբաթական 3 և ավելի օրերի ընթացքում և այս ամենը կարող է տևել 3 շաբաթ և ավելի»,-ասաց Մարի Դարակչյանը և առանձնացրեց աղեխիթերին բնորոշ լացի բնութագիրը՝ • Բարձր ճիչով, որի ժամանակ երեխայի դեմքի վրա դիտվում է ցավի արտահայտություն • Լացի պատճառը հայտնաբերել չի ստացվում • Այն նման չէ սոված ժամանակ կամ թաց տակդիրի պատճառով դիտվող լացին • Հիմնականում սկսվում է երեկոյան ժամերին • Ուղեկցվում է մարմնի, ոտքերի և ձեռքերի ձգվածությամբ, որովայնի լարվածությամբ «Գազերի արտահայտվածությունը ըստ երևույթին հանդիսանում է լացի երկարատև էպիզոդի ժամանակ մեծաքանակ օդի կուլ տալու հետևանք»,-նշեց բժշկուհին ու ավելացրեց, որ աղեխիթերի առաջացման պատճառները անհայտ են: Խոսելով խնդրի առաջացման հնարավոր գործոններից մնկաբույժն առանձնացրեց. • Մարսողական համակարգի ոչ լիարժեք զարգացումը • Առողջարար միկրոբների քանակի անվարարություն ստամոքաղիքային տրակտում • Սննդային ալերգիա կամ սննդի նկատմամբ անտանելիություն • Գեր, թերկերակրում կամ գղտոցների ոչ հաճախակի լինելը • Ընտանեկան սթրես կամ դեպրեսիա Ավելին մասնագետը փաստեց, որ աղեխիթերը հանդիսանում են սթրեսածին ծնողների համար և հետազոտողները ցույց են տվել կապ աղեխիթերի արտահայտվածության և ծնողների մոտ դիտվող հետևյալ ցուցանիշների միջև • Մայրերի մոտ հետծննդաբերական դեպրեսիայի ցուցանիշների ավելացում • Կրծով կերակրման շուտ դադարեցում • Մեղքի, անճարության, զայրույթի էպիզոդների ավելացում «Բուժումը որպես այդպիսին գոյություն չունի: Այն ներառում է երեխային հանգստացնող միջոցառումների շարք, որը կարելի է օգտագործել և որոնց արդյունավետությունը կախված երեխայից կարող է տարբեր լինել»,-ընդգծեց զրուցակիս շետելով այդ միջոցառումները՝ • Կարելի է զբոսնել երեխայի հետ ոտքով կամ մեքենայով • Լոգանքը կազմակերպել քիչ տաք ջրով • Օգտագործել ծծակ • Փաթաթել երեխայի փորիկը կամ դնել երեխային փորիկի վրա • Օգտագործել մեղմ երաժշտություն կամ սրտի զարկերի աուդիո տրեկ • Օգտագործել առօրյա տնային աղմուկ առաջացնող սարքավորումներ՝ փոշեկուլ, լվացքի մեքենա և այլն • Պակասեցնել լույսերը և այլ տեսողական խթանիչները Կերակրումների հաճախականության ծավալի փոփոխությունները երբեմն ևս ունենում են հանգստացնող ազդեցություն: • Կրծքով կերակրող մոր սննդակարգից որոշակի նյութերի հեռացումը կարող է բերել երեխայի անհանգստության իջեցման: • Կաթնախառնուրդով կերակրվող երեխաների մոտ հնարավոր է կաթնախարնուրդի փոփոխության իրականացում՝ անցնելով ինտենսիվ հիդրոլիզված կաթնախառնուրդների փորձնական կիրառմանը 1 շաբաթվա ընթացքում: • Զերծ մնացեք դեղորայքի օգտագործումից աղեխիթերի ժամանակ: • Զերծ մնացեք երեխային թափահարելուց կամ շատ ինտենսիվ օրորելուց • Զերշ մնացեք երեխային բուսական թեյեր տալուց Զերծ մնացեք չուսումնասիրված հոմնեոպաթիկ դեղորայքի կիրառությունից: • Յուրաքանչյուր դեղորայքի ընդունումը համաձայնեցրեք բժշկի հետ: Տաթև Առաքելյան HayNews.am