
65 просмотры
Lragir.am -ի հարցերին պատասխանել է Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը: Պարոն Մելիք-Նուբարյան, վերջին շրջանում բուռն քննակումների թեմա է ա ռողջապահության նախարար Արսեն Թորոսյան ի այն հայտարարությունը, թե նպատակ կա Հայաստանում ներդնել նաև դիակային փոխպատվաստման մեխանիզմը : Նախարարն ասել է, որ փաստաթղթերի բազան առկա է՝ իրականացնելու այս քաղաքականոթյունը: Եվ սկզբունքը լինելու է այն, որ եթե որևէ մեկը չի ուզի , որ մահից հետո իր օրգաններն ինչ – որ մեկին փոխպատվաստվեն , պետք է հրաժարվի դրանից: Կմանրամասնե՞ք, ինչ համակարգ եք փորձում ներդնել: Օրգանների փոխպատվաստումը բոլոր հասարակություններում քննարկվող թեմաներից է, և դա մենք շատ դրական ենք գնահատում: Պետք է քննարկվի, հասարակության մոտ պետք է ձևավորվի դրական կարծիք, որ փոխպատվաստումը մարդու կյանքը փրկող, անգամ առողջ կյանք վերադարձնող կարևոր բժշկական միջամտություն է: Կոնցեպտը հետևյալն է՝ աշխարհում երկու տիպի փոխպատվաստում կա՝ կենդանի դոնորից և մահացած դոնորից: Կենդանի դոնորից, այսինքն, երբ մեկ քաղաքացին իր մեկ օրգանը, խոսքը գնում է հիմնականում երիկամի ու լյարդի մասին, նվիրաբերում է մեկ այլ քաղաքացու: Ես ձեզ կարող եմ վիճակագրական տվյալներ ասել, որ ամբողջ աշխարհում երկիկամների փոխպատավստումների 20 տոկոսը կենդանի դոնորներից է իրականացվում: Հիմա անդրադառնամ հարցին, թե օրենսդրության գաղափարախոսությունն ինչպիսին է: Աշխարհում երկու մոդել կա. առաջինը, երբ մարդն իր կենդանության օրոք տալիս է իր համաձայնությունը, որ իր օրգանները մահից հետո օգտագործվեն: Այսինքն՝ մարդը ֆիքսում է դա, որ ինքը համաձայն է: Եվ երկրորդ մոդելը, երբ մարդը հակառակի մասին չի ասում, այսինքն՝ չի ասում՝ հանկարծ իմ օրգաններն իմ մահից հետո չտանեք փոխպատվաստեք, պետությունը համարում է, որ մարդը կյանքի օրոք տվել է իր համաձայնությունը: Աշխարհում այս երկու կոնցեպտներն են: Ô¿Õ¡Õ½Õ¥ÕžÖ", Õ©Õ¥ Õ¥Ö€Õ¯Ö€Õ¸Ö€Õ¤ Õ´Õ¸Õ¤Õ¥Õ¬Õ¨ Õ¸Ö€ Õ¥Ö€Õ¯Ö€Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Õ§ Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¿Õ¡Ö€Õ¡Õ®Õ¾Õ¡Õ®: Բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ եվրոպական երկրներում, սա շատ տարածված կոնցեպտներից մեկն է: Հայաստանի օրենսդրությունում ամրագրված է հենց այս կոնցեպտը: Իսկ եթե մարդն իրազեկված չէ, որ մահվանից հետո իր օրգանները կարող են օգտագործվել, նախօրոք չի հրաժարվում, նորմա՞լ է, որ նման օրենք է գործելու: Շատ ճիշտ ու տեղին հարց է սա: Դուք ասում եք՝ վերջին շրջանում հարցը շատ է քննարկվում: Մենք ասում ենք՝ այո, սրա մասին պետք է սկսենք խոսել, որ մարդիկ սկսեն իմանալ, որ մեր երկրի օրենսդրությունում այսպիսի դրույթ է նախատեսված: Այո, մենք ձեզ հետ միասին պետք է բարձրաձայնենք, որ ով ցանկություն չունի, որ իր օրգանները մահվանից հետո օգտագործվեն, գա համապատասխան վայր ու ասի՝ խնդրում եմ, իմ մահից հետո իմ օրգանները չօգտագործեք: Սա շատ կարևոր խնդիր է և երկարատև գործընթաց է: Մենք հասկանում ենք, որ կարճ ժամանակում հնարավոր չէ հասնել լայն իրազեկման, բայց մենք գնում ենք այս ճանապարհով: Նաև ես ուզում եմ շեշտել, որ Հայաստանում դիակային փոխպատավստում չի իրականացվում այսօր: Ոչ ոքի մտքով թող չանցնի, որ բազան հենց այս պահին կա: 2002 թվականին ընդունված «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հրաժարվել է մահից հետո հանդես գալ որպես օրգանների և հյուսվածքների դոնոր: Այսինքն՝ սա այն դրույթն է, ինչի մասին նախարարը և դուք խոսո՞ւմ եք: Այո, մեր գործող օրենսդրությամբ մարդը պետք է հրաժարվի իր օրգանները դոնորության նպատակով տրամադրելուց: Եթե չի հրաժարվում, օրենքով համարվում է, որ նա տվել է իր համաձայնությունը՝ օրգանները մահվանից հետո օգտագործելու համար: Բայց քանի որ Հայաստանում այս պահին ռեեստրը դեռևս չի գործում, երկրորդ, քանի որ Հայաստանում դիակային փոխպատավստում չի արվում, այսօր մեր քաղաքացիներն անհանգստանալու որևէ խնդիր չունեն: Բայց մենք գնում ենք նրան, որ առաջին քայլով կստեղծենք ռեեստր, մտադիր ենք այս տարվա ընթացքում արդեն ստեղծել: Երբ արդեն ռեեստրը սկսի գործել, մենք քաղաքացիներին կասենք, որ նրանք արդեն կարող են գնալ կոնկրետ հասցեով ու հրաժարվել դոնորությունից: Այսինքն՝ օրենքն ու ենթաօրենսդրական ակտերը կան այսօր, բայց դիակային փոխպատվաստում չի արվում, քանի որ ռեեստրը դեռևս ստեղծված չէ: Այսինքն՝ ռեեստրի ստեղծումն այս տարվա ընթացքո՞ւմ է նախատեսվում: Այո, արդեն ունենք ստեղծված աշխատանքային խումբ, որն ակտիվ աշխատում է: Նաև մեր միջազգային գործընկերների հետ ենք համագործակցում: Եվ մենք հույս ունենք, որ արդեն մինչեւ տարեվերջ դե յուրե ռեսստրը կարող է ստեղծվել, իսկ հաջորդ տարվա առաջին եռամսյակում դե ֆակտո կկարողանանք ստեղծել: Իրազեկման աշխատանքներն արդեն սկսված են, և մենք ուրախ ենք, որ հասարակությունում այս հարցը քննարկվում է և պետք է շարունակական քննարկվի: Ի վերջո, սա արվում է մարդկանց համար, սա բոլորիս համար է արվում: Միայն Հայաստանի ներսո՞ւմ են մնալու այդ օրգանները, թե՞ հնարավոր է միջազգային համագործակցություն ծավալեք նաև: Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ գործող օրենքն արգելում է ՀՀ-ից օրգաններ արտահանելը: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ«Ö€Õ¡Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯ Õ§ Ö…Ö€Õ£Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« ÖƒÕ¸ÕÕºÕ¡Õ¿Õ¾Õ¡Õ½Õ¿Õ´Õ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¸Ö'Õ´Õ¸Õ¾ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´, Õ«ÕžÕ¶Õ¹ Ö…Ö€Õ£Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« ÕºÕ¡Õ¯Õ¡Õ½ Õ¯Õ¡, Õ«ÕžÕ¶Õ¹ Õ¾Õ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ¥Õ¶ Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¡ÕµÕ½Ö…Ö€ : Աշխարհում ընդունված մի քանի օրգան համակարգեր կան, որոնց փոխպատվաստումն առավել տարածված է: Ամենաշատն իրականացվում է երիկամների փոխպատվաստումը: Երկրորդ տեղում են լյարդի փոխպատվաստումները, երրորդ տեղում՝ սրտի: Արդեն հաջորդում են թոքերն ու ենթաստամոքսային գեղձը: Այսօր մեր առողջաապահական համակարգի զարգացվածության վիճակից ելնելով՝ մենք իրատեսական ենք համարում առաջնահերթ երիկամների ու լյարդի փոխպատասվատման զարգացումը, նաև սիրտը: Թոքի ու ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստումն ավելի երկարատև գործընթաց է: Եվ հարկ եմ համարում նշել, որ միայն դոնորների հարցի լուծմամբ խնդիրները չեն լուծվում: Պետք է համակարգ գործի: Նախարարը կառավարության նախորդ նիստին ասաց, որ մենք ձգտելու ենք, որ հնարավորինս այդ վիրահատությունները լինեն պետության հոգածության ներքո: Ներկայում էլ երկամների փոխպատվաստումը Հայաստանում կատարվում է պետության մասնակցությամբ: Պետությունն այդ վիրահատության առնվազն 50 տոկոսը ֆինանսավորում է: ÔµÖ€Õ«Õ¯Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ« ÖƒÕ¸ÕÕºÕ¡Õ¿Õ¾Õ¡Õ½Õ¿Õ´Õ¡Õ¶ Õ¾Õ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ«ÕžÕ¶Õ¹ Õ¡Ö€ÕªÕ¥Õ¶, Õ°Õ¡Õ½Õ¡Õ¶Õ¥Õ¬Õ«Õž Õ¥Õ¶ Õ¢Õ¶Õ¡Õ¯Õ¹Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶Õ¨: Երիկամային փոխպատվաստման արժեքը մոտավորապես 5 մլն դրամ է, դրա կեսը պետությունը փոխհատուցում է: Նաև որոշակի դեղորայքի ծախս կա, որը հիմադրամի միջոցներով ենք հոգում: Այսօր Հայաստանում իրականացվող փոխպատավստումները 100 տոկոսով կենդանի դոնորներից վերցված օրգաններից են: Որպես կանոն հարազատներն են միմյանց նվիրաբերում: