
225 просмотры
Նուռը , ինչպես բազմաթիվ այլ մրգեր, վիտամինների ու միներալների հարուստ պաշարով է աչքի ընկնում: Այն հատկապես С, B6, В12 եւ Р վիտամինների բարձր բաղադրություն ունի: Օրգանիզմի համար օգտակար օրգանական և միներալային նյութերից նռան բաղադրության մեջ առավել մեծ ծավալներով յոդ, կալցիում, կրեմնիում և երկաթ կարելի է գտնել: Միրգը ամինաթթուներով է հարուստ. հատկանշական է, որ վերջիններս մեծամասնորեն մսի բաղադրությանն են հատուկ և չեն կարող այլ մրգատեսակների բաղադրության մեջ գտնվել: Õ€Õ¸Ö€Õ´Õ¸Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£ Համարվում է, որ նուռը բարենպաստ ազդեցություն է թողնում հորմոնային համակարգի վրա, ուստի հորմոնային խանգարումներով տառապող մարդկանց (ինչպես և դաշտանադադարի փուլ անցած կանանց) խորհուրդ է տրվում սննդակարգի մեջ անպայման այս մրգատեսակը ներառել: Նռան բաղադրությունը կազմող յուղերը կարող են ոչ միայն հորմոնային ակտիվություն խթանել, այլ նաև գրգռվածության ու գլխացավի հաղթահարման միջոց դառնալ: Õ'Õ¡Õ®Ö€ Õ¯Õ¡Õ¬Õ¸Ö€Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ ը չափազանց քիչ կալորիաներ է պարունակում, ուստի և իդեալական սննդամթերք է իրենց կառուցվածքով մտահոգված մարդկանց համար: Մրգի հատիկների 100 գրամի մեջ, կախված տեսակից, ընդամենը 50-80 կկալ կարելի է գտնել: Հյութի մեջ կալորիականության մակարդակը նույնիսկ ավելի ցածր է կազմում՝ 40-65 կկալ՝ 100 միլիլիտրի մեջ: Ô²Õ¡Õ²Õ¡Õ¤Ö€Õ¡Õ¿Õ¸Õ´Õ½Õ¥Ö€ Նուռ - ծաղիկների եփուկով թրջոց դնել: Օգտադործել արտաքին արյունահոսության, կտրվածքի դեպքում: Նռան հյութը խառնել տուղտի արմատահյութի հետ և ջրի հետ և 5-7 օր ողողել բերանը: Ողողումները կատարել յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ անգամ: Օգտագործել` բերանացավի, լնդերի հիվանդության, կատառի դեպքում: Նռենի - նռան 2 թեյի գդալ փոշիացրած կեղևի վրա լցնել 1 բաժակ ջուր, և եփել 15 րոպե: Թրմել, քամել , խմել 1 օրվա ընթացքւմ: Օգտագործել` դիզենտերիայի դեպքում: Նռան կեղևի և աբեղախոտի չորացրած տերևները փոշիացնել, խառնել միմյանց հետ և եփել: Եփեուկով թրջոց դնել: Օգտագործել` թութք ի դեպքում: Նռան 2 թեյի գդալ փոշիացրած պտղակեղևը եփել 1 բաժակ ջրում 15 րոպե, թրմել, քամել: Խմել 2 օրվա ընթացքում: Օգտագործել` լուծ ի դեպքում: Նռան կեղևի եփուկը խմել, որպես կապող միջոց: Կարելի է օգտագործել` հաստ աղիքի բորբոքման դեպքում: Նռենի -ա. օգտագործել արմատների և տերևների եփուկը: բ. Ցողունների և արմատների կեղևները 50-ական գ. փոշիացնել, խառնել միմյանց հետ և 15 րոպե եփել 0.5 լ. ջրում: Ավելացնել կրաջուր: Այդ չափաբաժօնը խմել 2-3 ժամվա ընթացքում: Օգտագործել ` ճիճվի դեպքում: Նռան կեղևը և հազարտերևուկի ծաղիկները փոշիացնել խառնել միմյանց հետ: Ստացված խառնուրդին ավելացնել ձվի սպիտակուց, խույսը քսել կտորի վրա և դնել մաշկին: Օգտագործել մաշկային ցանի, ռևմատիզմի ` հոդացավի դեպքում: Õ†Õ¸Ö'Õ¼ - ÕÕ´Õ¥Õ¬ ÕºÕ¿Õ²Õ« Õ©Õ¡Ö€Õ´ Õ°ÕµÕ¸Ö'Õ©Õ¨: Õ•Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬`Õ½Õ¿Õ¡Õ´Õ¸Ö"Õ½Õ« Õ¿Õ¡Ö€Õ¢Õ¥Ö€ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´: Սակավարյունություն ունեցողներին խորհուրդ է տրվում 2 ամսում, օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ կես բաժակ նռան հյութ խմել: 2 ամսից հետո անհրաժեշտ է ընդմիջում անել՝ 1 ամիս տեւողությամբ: Աղիքային հիվանդություններով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում նախքան օգտագործելը բժշկի հետ խորհրդակցել : Նուռը փորկապություն է առաջացնում: Նռան թուրմը կարճ ժամանակում դիմադրողականություն ը բարձրացնող և ամբողջ օրգանիզմն ամրացնող հիանալի միջոց է: Այն կարելի է լցնել 1 բաժակ տաք ջրի մեջ և մոտ կես ժամ հետո գոլորշու վրա եփել, ապա ստացված թուրմը թանզիֆով լավ քամել: Ջրի ծավալը պետք է սկզբնականի չափ դառնա: Օրական 2-3 անգամ հիսուն գրամ խմել` ուտելուց առաջ: Դիմադրողականությունը բարձրացնելու և ուժերը վերականգնելու համար՝ 1 թեյի գդալ չոր կեղևի վրա 1 բաժակ եռման ջուր լցնել, 15 րոպե եփել և 2 ժամ թրմել: Այնուհետև քամել և օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ, 1 գդալ խմել: Հաստ աղիքի հաճախակի բորբոքման և փորլուծության ժամանակ հիանալի բուժամիջոց է: Գեղեցկություն Նռան հատիկները գեղեցկությունը պահպանելու ներուժ ունեն. դրանց բաղադրությունը կազմող վիտամինների և միներալային նյութերի շնորհիվ նուռը բարենպաստ ազդեցություն է թողնում մարդու մաշկի վրա և այն առավել առողջ ու գեղեցիկ դարձնում: Նռան հյութը կարելի է նաև մաշկի սպիտակեցման և պիգմենտային հետքերի վերացման նպատակով օգտագործել: Պզուկային ցանի դեպքում ևս նռան հյութը կարող է օգտակար գտնվել, քանի որ մանրէասպան և հակաբորբոքային հատկանիշներով է աչքի ընկնում: Նուռը նաև երիտասարդացնող միջոց է: Ցանկացած մաշկի համար կարելի է սնուցող քսուկ պատրաստել`6 գդալ թթվասերով և երեք թեյի գդալ նռան հյութով: Խառնուրդը քսել դեմքին, վզի և լանջաբացվածքի շրջաններում, 15 րոպե անց տաք ջրով լվանալ: Կորյակները հեռացնելու համար՝ անհրաժեշտ է 2 ճաշի գդալ նռան հյութը, 1 թեյի գդալ աղը և օճառափրփուրը խառնել իրար: Այս դիմակը դեմքի վրա պետք է պահել 2 րոպեից ոչ ավել: Ô´Õ«Õ´Õ¡Õ¯ ÕµÕ¸Ö'Õ²Õ¸Õ¿ Õ´Õ¡Õ·Õ¯Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Նռան կեղևը մանրացրեք քերիչով, իսկ հատիկներից ստացեք մեկ ճաշի գդալ հյութ: Խառնեք իրար և ավելացրեք մեկ հարած սպիտակուց: Քսեք դեմքին և թողեք 15 րոպե, որից հետո լվացեք գոլ ջրով: Դիմակ ցանկացած տիպի մաշկի համար Կես նռան հյութը խառնեք եռացրած ջրով անցկացրած 3 ճաշի գդալ վարսակի փաթիլների, մեկ թեյի գդալ մեղրի, կես թեյի գդալ ձիթապտղի յուղի և մեկ դեղնուցի հետ: Խառնեք բոլոր բաղադրիչներն ու քսեք դեմքին 15-20 րոպեով, ապա լվացեք: