
181 просмотры
Շատ կանայք հակառակ սեռի ուշադրությունը գրավելու համար մարզասրահներում ուժասպառ են անում, ոմանք էլ ողջ կյանքում խիստ սննդակարգերի են հետևում։ Նպատակը մեկն է` կատարյալ կազմվածք ունենալն ու ցանկալի լինելը։ Sputnik. Տարիներ շարունակ կանայք իրենց տանջում են` հասկանալու համար, թե ինչ կազմվածքով աղջիկների են ի վերջո նախընտրում տղամարդիկ։ Մի՞ թե չափազանց նիհար լինելն ավելի գերադասելի է, քան կանացի ու փարթամ կազմվածքը։ Այս և մի շարք այլ հարցերի պատասխանել է «Վեչերնայա Մոսկվա »-ի զրուցակից, սեքսապաթոլոգ Եվգենի Կուլգավչուկը։ Միաժամանակ շատ տղամարդկանց համար կարևոր է բարակ գոտկատեղը, որը խոսում է կնոջ առողջ լինելու մասին։ Լայն կոնքերը ևս հնարավորություն են տալիս գնահատել կնոջ ծննդաբերելու հնարավորությունը: Ապացուցված է, որ շատ նեղ կոնքը կարող է ոչ միայն խնդիրներ ստեղծել ծննդաբերության ժամանակ, այլև անուղղակիորեն վկայել էնդոկրին համակարգի խանգարումների մասին։ Կրծքի չափը ևս էական է տղամարդու համար։ Ենթագիտակցորեն այն ցույց է տալիս, թե որքանով է ապագա մայրիկը կարողանալու կերակրել երեխային։ Բժշկի խոսքով՝ կազուցվածքի ամենագրավիչ տեսակը «ավազի ժամացույցն» է, կամ, ինչպես ընդունված է ասել`90-60-90-ը։ Երկրորդ տեղում, ըստ մասնագետի, կառուցվածքի «տանձ» տիպն է , երբ կինն ունի լայն կոնքեր և նեղ ուսեր։ Եռյակը եզրափակում է կառուցվածքի «ատլետիկ» ձևը կամ, ինչպես ասում են, մարզված մարմինը։ Շատ կանայք շարունակում են երազել նեղ գոտկատեղի, փարթամ կրծքի և լայն կոնքերի մասին, ուստի դիմում են բազմաթիվ պլաստիկ և էսթետիկ միջամտությունների։ Իհարկե, չափն անցնողների պահաս չկա։ Միաժամանակ, բժիշկը շեշտում է, որ «ճաշակին ընկեր չկա», և ոչինչ միանշանակ պետք չէ ընդունել։ Բժիշկը հիշեցնում է, որ կազմվածքին զուգահեռ ոչ պակաս կարևոր է կնոջ բնավորությունը։ Որոշ տղամարդկանց համար կնոջ հումորի զգացումը, աշխույժ ու թեթև թնավորությունն ավելի կարևոր են, քան կազմվածքը։ Պետք չէ մոռանալ, որ շատ տղամարդիկ սիրում են լուռ, ու զուսպ, ոմանք էլ` լուրջ և հավասարակշռված կանանց։ Կարևորը՝ հոգուն ու սրտին համապատասխան կին գտնելն է։