
101 просмотры
Ավրորա մրցանակը կոչվում է ի պատիվ այս գեղեցկուհու։ Ô±Õ¾Ö€Õ¸Ö€Õ¡ Õ"Õ¡Ö€Õ¿Õ«Õ¯Õ¡Õ¶ÕµÕ¡Õ¶ Õ‡Õ¡Õ¿Õ¥Ö€Õ¨ Õ¹Õ£Õ«Õ¿Õ¥Õ¶` Õ¸Õ¾ Õ§ Õ«Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Ô±Õ¾Ö€Õ¸Ö€Õ¡Õ¶: Ավրորա (Արշալույս) Մարտիկանյան: Ծնվել է 1901 թ. հունվարի 12-ին՝ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածագ գյուղում: Õ†Ö€Õ¡ Õ°Õ¡ÕµÖ€Õ¨ Õ°Õ¡Ö€Õ¸Ö'Õ½Õ¿ Õ¤Ö€Õ¡Õ´Õ¡Õ£Õ¸Ö€Õ® Õ§Ö€ Ö‡ Õ³Õ¡Õ¶Õ¡Õ¹Õ¾Õ¡Õ® Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Ö‰ Ô±Ö€Õ·Õ¡Õ¬Õ¸Ö'ÕµÕ½Õ¶ Õ¸Ö'Õ¶Õ¥Ö€ Õ¹Õ¸Ö€Õ½ Õ¥Õ²Õ¢Õ¡ÕµÖ€ Ö‡ Õ¥Ö€Õ¥Ö" Ö"Õ¸Ö'ÕµÖ€: 1915թ.-ին Արշալույսը, ով ընդամենը 14 տարեկան աղջնակ էր, իր աչքերով տեսնում է հոր, մոր, եղբայրների և քույրերի դաժան սպանությունը: Արշալույսն առևանգվում է գաղթի ճանապարհին, 85 ցենտով վաճառվում Մալաթիայի եւ Ուրֆայի ստրկավաճառների շուկաներում: Անցնելով դժոխքի միջով՝ նրան հաջողվում է փախչել հարեմից, անցնել ռազմաճակատի գիծը եւ Զորավար Անդրանիկի միջնորդությամբ տեղափոխվել ԱՄՆ: Նա մեկնեց այդ երկիր` ոչ միայն փրկվելու, այլև հասցնելու մեծն Զորավարի հայտնի ուղերձը ամերիկացիներին: Նա պետք է աշխարհին հաղորդակից դարձներ հայերի դեմ իրագործած ցեղասպանության մասին: Այդ առաքելությունը նա փայլուն կատարեց: 1918թ.-ին ԱՄՆ-ում հրատարակվեց նրա հուշագրությունը՝ «Հոշոտված Հայաստան» (Ravished Armenia) գիրքը: 1918թ.-ին նկարահանվեց Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը` Ravished Armenia, որի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարն Արշալույս Մարտիկանյանն էր: Բացառիկ դիտելիություն է ունենում ֆիլմն ամբողջ աշխարհում՝ բերելով 30 միլիոն դոլարի եկամուտ, որը տրամադրվեց Մերձավոր Արևելքի 60 հազար հայ որբերի կենսամակարդակի ապահովմանը: Ավրորայի պատմությունն ու ֆիլմը շուտով փակի տակ դրվեց և մոռացվեց, արգելափակված ֆիլմի հետ մոռացվեց նաև Ավրորան, ով մահացավ 1994թ.-ին՝ 93 տարեկան հասակում: Մահացավ մոռացության մեջ, մերժված բոլորի կողմից, սակայն նա կրկին պետք է հայտնվի նոր առաքելությամբ ու նոր պատգամով… Ճանաչենք Ավրորային, մեր Արշալույսին: