
107 просмотры
Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ Õ‡Õ¡Ö"Õ¡Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¤Õ«Õ¡Õ¢Õ¥Õ¿Õ« ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ Õ¸Ö€Ö"Õ¡ÕžÕ¶ Õ°Õ¡Õ³Õ¡Õ Õ§ Õ°Õ¡Õ¶Õ¤Õ«ÕºÕ¸Ö'Õ´ Õ¤Õ«Õ¡Õ¢Õ¥Õ¿Õ«Õ¯ Õ¸Õ¿Õ¶Õ¡Õ©Õ¡Õ©Õ« Õ°Õ¡Õ´Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ«Õ·Õ¨: Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով հիվանդների քանակը կհասնի մոտ 250 մլն-ի: Լուրջ խնդիր է նաև շաքարախտի հետ կապված ուշ բարդությունների առաջացումը: Շաքարախտի ուշ զարգացող բարդություններում առաջնային տեղ է գրավում, այսպես կոչված, «դիաբետիկ ոտնաթաթ» համախտանիշը: Քսան տարուց ավելի շաքարային դիաբետով տառապող մարդկանց գրեթե 80 տոկոսի մոտ առաջանում են ուշ բարդություններ՝ կապված օրգան-համակարգերի ախտահարումների հետ՝ սիրտ-անոթային, երիկամային, լյարդային և այլն: Ընդհանրապես, ամպուտացիաների մոտավորապես 40-70 տոկոսը կատարվում է շաքարային դիաբետով հիվանդների մոտ, հատկապես՝ դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշով տառապողների: Ô´Õ«Õ¡Õ¢Õ¥Õ¿Õ«Õ¯ Õ¸Õ¿Õ¶Õ¡Õ©Õ¡Õ©Õ¨ Õ°Õ¡Õ´Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ«Õ·Õ¨ Õ¶Õ¥Ö€Õ¡Õ¼Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¶ÕµÕ¡Ö€Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶, Õ´Õ¯Õ¡Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶, Õ¸Õ½Õ¯Ö€Õ¡-Õ°Õ¸Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶, Õ¡Õ¶Õ¸Õ©Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¥Ö€Õ« Õ¡ÕÕ¿Õ¡Õ°Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¨: Քանի որ դա լուրջ բարդություն է և լուրջ սոցիալ-բժշկական խնդիր, ուստի այն դիտվում է որպես առանձին հիվանդություն: Ի՞նչ գործոններ են նպաստում համախտանիշի զարգացմանը: Հիմնականում հիվանդների 30 և ավելի տոկոսի, որոշ դեպքերում՝ շաքարային դիաբետով տառապող հիվանդների 80 տոկոսի մոտ, ի վերջո, զարգանում է դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ: Դա տարածված է նաև Հայաստանում, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով. Առաջինն պատճառն այն է, որ շաքարախտով հիվանդները ոչ բոլոր դեպքերում են գտնվում պատշաճ հսկողության ներքո, անհրաժեշտ չափով չեն հետևում իրենց սննդակարգին, արյան մեջ գլյուկոզայի քանակին և ժամանակին չեն ստանում ինսուլինաթերապիա: Հիվանդանոց ընդունված դիաբետիկ ոտնաթաթով հիվանդերի մոտ շատ հաճախ գլյուկոզան արյան մեջ լինում է մինչև 35-40 միավոր: Խիստ կարևոր նշանակություն ունի այդ հիվանդների համար նաև ոտնաթաթի խնամքը, որի բացակայությունը ևս նպաստում է համախտանիշի առաջացմանը: ÕˆÖ€Õ¸ÕžÕ¶Ö" Õ¥Õ¶ Õ¤Õ«Õ¡Õ¢Õ¥Õ¿Õ«Õ¯ Õ¸Õ¿Õ¶Õ¡Õ©Õ¡Õ©Õ« Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Ö‡ Õ¢Õ¡Ö€Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨: Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը վտանգավոր է այն ժամանակ, երբ ոտնաթաթի տարբեր հատվածներում՝ մատներին, թիկնային կամ ներբանային մակերեսներին առաջանում են վարակված վերքեր, որոնք չբուժվելու դեպքում կարող են վերջույթների ամպուտացիայի պատճառ դառնալ: Ամպուտացիայի ենթարկված հիվանդները 20 տոկոս դեպքերում՝ մոտավորապես 2-3 տարի հետո, կորցնում են նաև մյուս ոտքը, եթե շարունակում են մնալ բարձիթողի վիճակում: Հիմնականում դիաբետիկ ոտնաթաթն արտահայտվում է մեկ ոտքում, բայց երբեմն լինում է երկու ոտնաթաթի միաժամանակյա ախտահարում, որը նույնպես բարձիթողի վիճակի արդյունք է: Այս հիվանդների մոտ մահվան տոկոսը բավականին բարձր է՝ 20 տոկոսից ավելի: Մահվան հիմնական պատճառը ծանր ինտոքսիկացիան է, որի ժամանակ ախտահարվում են համարյա բոլոր օրգան-համակարգերը և հիվանդները հիմնականում մահանում են հետվիրահատական առաջին մի քանի օրվա ընթացքում: ÕˆÖ€Õ¸ÕžÕ¶Ö" Õ¥Õ¶ Õ¢Õ¡Ö€Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Õ¶ÕºÕ¡Õ½Õ¿Õ¸Õ² ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€Õ¨: Բուժման հարցում կարևոր նշանակություն ունի ժամանակին բժշկին դիմելը: Հաճախ ուշ դիմելու պատճառներից է այն, որ դիաբետիկ ոտնաթաթին ուղեկցում է դիաբետիկ նեյրոպաթիան՝ նյարդային համակարգի ախտահարումը և զգացողության նվազումը, որի հետևանքով շատ հաճախ ցավային համախտանիշը բացակայում է: Եվ, քանի որ հիվանդը ցավ չի զգում, նա իր վիճակի ծանրությունը հասկանում է միայն այն ժամանակ, երբ ամբողջ ոտնաթաթն արդեն ախտահարված է, զարգացած են ինտոքսիկացիայի նշաններ, և ամպուտացիայից խուսափելն այլևս անհնարին է: ÔºÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ«Õ¶ Õ¤Õ«Õ´Õ¥Õ¬Õ¸Ö', Õ³Õ«Õ·Õ¿ Õ¢Õ¸Ö'ÕªÖ…Õ£Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ« Õ§ Õ¬Õ¡Õ¾ Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Ö"Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ½Õ¶Õ¥Õ¬ Õ¡Õ¶Õ£Õ¡Õ´ Õ¾Õ¥Ö€Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ´Õ¡Õ¯Õ¥Ö€Õ¥Õ½Õ« Õ¡Õ¼Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯: Այս դեպքերում բուժման հիմնական նպատակը վերջույթը պահպանելն է՝ վերջույթը խնայող միջամտություններով: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ´Õ¥ÕÕ¡Õ¶Õ«Õ¦Õ´Õ¸Õ¾ Õ§ Õ¦Õ¡Ö€Õ£Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¤Õ«Õ¡Õ¢Õ¥Õ¿Õ«Õ¯ Õ¸Õ¿Õ¶Õ¡Õ©Õ¡Õ©Õ« Õ°Õ¡Õ´Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ«Õ·Õ¨: Դիաբետիկ ոտնաթաթով հիվանդների մոտավորապես 80 տոկոսից ավելի դեպքերում լինում է նաև անոթների ախտահարում՝ դիաբետիկ միկրո- և մակրոանգիոպաթիա: Վերքերը հիմնականում առաջանում են մակրոանգիոպաթիայի ժամանակ, երբ վերջույթը սնուցող մագիստալ հիմնական զարկերակները խցանված են տարբեր սեգմենտներում: Խցանումները սովորաբար լինում են աճուկային ծալքից ներքև՝ ազդր-ծնկափոս-սրունքային սեգմենտներում: Եթե արդեն առակ են վերքեր, շատ կարևոր է արյան շրջանառության վերականգնումը, այսինքն, զարկերակների ռեկանալիզացիան՝ սնուցումը վերականգնելը, որպեսզի հնարավորություն ստեղծվի վերքերի ապաքինման համար: Բուժման ինչպիսի՞ մոտեցումներ կան: Բուժման ներառում է կոնսերվատիվ, վիրահատական և խառը մոտեցումներ: Կոնսերվատիվ բուժման դեպքում անցկացվում է հակաբակտերիալ, դեզինտոքսիկացիոն բուժում: Առաջնահերթը շաքարային դիաբետի կոմպենսացիան է՝ ինսուլինաթերապիան: Այդ պատճառով զուգահեռ աշխատում ենք էնդոկրինոլոգների հետ: Ներկայում իրականացվում են ժամանակակից վիրաբուժական միջամտություններ: Դիաբետիկ ոտնաթաթի ժամանակ սովորաբար խուսափում են բաց վիրահատություններից, քանի որ վերքերի և ինտոքսիկացիայի առկայության դեպքում, պրոթեզավորման կամ շունտավորման ժամանակ վարակի և վերքերի երկրորդային լավանալու հավանականությունը մեծանում է: Այդ է պատճառը, որ մեզ մոտ լայնորեն կիրառվում են ռենտգեն-ներանոթային (էնդովասկուլյար) վիրահատությունները, երբ իրականացվում է ախտահարված անոթային սեգմենտի ստենտավորում կամ բալոնային անգիոպլաստիկա: Դրանից հետո՝ երկրորդ էտապում, կատարվում է այդ վերքերի կոմպլեքս բուժում՝ վիրաբուժական մշակում՝ նեկրէկտոմիաներ, ֆլեգմոնայի բացում, երբեմն նաև որոշ սեգմենտների, մատների ամպուտացիա: Այդպիսով, զուգակցելով վիրաբուժական էնդովասկուլյար միջամտությունը, վերքերի վիրաբուժական մշակումը կոնսերվատիվ բուժման հետ, շատ լավ արդյունքներ ենք ունենում: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ Õ¯Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ¥Õ¬: Հիվանդությունների կանխարգելումը միշտ ավելի հեշտ է, քան դրանց բուժումը: Նույնը վերաբերում է դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշին: Բարդությունները կանխելու համար շաքարային դիաբետով հիվանդները պետք է լինեն հսկողության տակ: Առաջին հերթին, պետք է կոմպենսացված լինի գլյուկոզայի պարունակությունն արյան մեջ, ուստի անհրաժեշտ է ինսուլինաթերապիայի ճիշտ ընտրություն իրականացնել: Երկրորդ տեղում ոտնաթաթերի ճիշտ խնամքն է՝ ամենօրյա հիգիենան: Երրորդը, ոտնաթաթերի վերքերի առաջացումից խուսափելու համար, ընդհանրապես շաքարային դիաբետով հիվանդների համար կարևոր է հարմարավետ կոշիկներ հագնելը, կոշիկների մեջ համապատասխան պաշտպանիչ միջոցների՝ սուպինատորների առկայությունը: Եթե արդեն կատարվել է վիրահատական միջամտություն և մատների ամպուտացիա, մեծ կարևորություն ունի օրթոպեդիկ կոշիկների կրումը: Ոչ հարմարավետ կոշիկների սեղմումը կարող է առաջացնել վերքեր, որոնք՝ հիվանդի ցավ չզգալու և նրա կողմից ուշ նկատվելու պատճառով, կարող են բավականին խորը ախտահարումների վերածվել: Նյութը՝ armeniamedicalcenter.am