
77 просмотры
Դժվար թե ինչ-որ մեկը կարողանա հրաժարվել շոկոլադից կամ փոխարինել այն ուրիշ ուտելիքով, քանի որ այն շատ համեղ է, չափավոր օգտագործելու դեպքումՙ օգտակար: Այնուամենայնիվ բոլորը չէ, որ միատեսակ կարծիք ունեն շոկոլադի մասին: Շատերը կարծում են, որ վնասակար է ատամների համար, ոմանք նշում են, որ շոկոլադը կարող է նպաստել ավելորդ քաշին կամ առաջացնել շաքարային դիաբետ: Ամենայն հավանականությամբ գիտեքՙ շոկոլադը ունի դառը համ. այդ զգացողությունը պայմանավորված է ալկալուիդների խմբի քիմիական նյութերի առկայությամբ: Հետևաբար շոկոլադի արտադրության մեջ քաղցր համ ստանալու համար ավելացնում են մեծ քանակությամբ շաքարավազ և ճարպեր: Քանի որ շոկոլադ ավելացնում են այլ քաղցրեղենի մեջ, այն չի պահպանում է վիտամինները, հանքային նյութերը: Արդյունքում քաղցրեղենի օգտագործումը նպաստում է ախորժակը լավացմանը, առաջացնումՙ ավելորդ քաշ, ի վերջո հանգեցնում է առողջության վատթարացմանը: Ավելորդ քաշ ունեցող մարդիկ պետք է ընտրեն ցածր շաքարավազի պարունակույթյամբ շոկոլադ և օգտագործեն 2-3 շոկոլադե սալիկից ոչ ավելի: Շոկոլադը պարունակում է կոֆեին, ինչը ավելացնում է սրտի կաթվածի հնարավոր վտանգը, նպաստում արյան ճնշման աճին: Այն մարդիկ, ովքեր սրտի նոպաներ են ունեցել, բժիշկները խորհուրդ են տալիս նվազեցնել շոկոլադի սպառումը: Մեկ բաժակ կակաոն կամ տաք շոկոլադը կարող է պարունակել 6-ից 42 մգ կոֆեին: Ô¿Õ¡Õ¬Õ¸Ö€Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ 150 Õ£Ö€Õ¡Õ´ Õ·Õ¸Õ¯Õ¸Õ¬Õ¡Õ¤Õ¨ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ÕªÕ¥Ö" Õ§ 1.5 Õ¯Õ£ ÕÕ¶Õ±Õ¸Ö€Õ«: Շոկոլադի բաղադրության մեծ քանակությամբ ճարպեր կան (մինչև 40գ-100գ), ինչը բացասական ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա: Քանի որ երեխաները քաշով ավելի թեթև են և նյութափոխանակության առանձնահատկություններ ունեն, այդ չափաքանկով կակաոն կարող է վտանգ ներկայացնել երեխայի առողջության համար: Այդուհանդերձ երեխաների համար շարունակում են սիրելի մնալ կակաոն և կաթով տաք շոկոլադը: Մինչև երկու տարեկան երեխաներին չի կարելի շոկոլադ տալ, քանի որ շոկոլադը կարող է փորկապություն, անքննություն առաջացնել երեխայի մոտ, չի կարելի հատկապես այն դեպքում, երբ երեխան ալերգիկ է: Երեխաները պետք է շոկոլադ ուտելուց հետո լվանան ատամները, իսկ մայրիկները պետք է օգնեն նրանցՙ կատարելու այդ գործողությունը: Անհրաժեշտ է նկատել, որ շոկոլադը նաև օգտակար է, պարզապես պետք է ուշադրություն դարձնել շոկոլադի ճիշտ չափաքանակի օգտագործմանը, քանի որ այն կնպաստի առողջության կայունությանն ու լավացմանը: Արժե օրական 30-40 գրամ շոկոլադ օգտագործել: Ամեն անգամ, երբ մենք շոկոլադ ենք ուտում (հատկապես սև և դառը շոկոլադը պատասխանատու է էնդորֆինի արտադրության համար) առաջանում է դրական լիցքեր, որի ազդակները ստանում է ուղեղըՙ օրվա ընթացքում էներգիա ապահովելով: Õ‡Õ¸Õ¯Õ¸Õ¬Õ¡Õ¤Õ¨ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¶Õ¡Ö‡ Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¤Õ¥ÕºÖ€Õ¥Õ½Õ¡Õ¶Õ¿: Շոկոլադը կարգավորում է արյան ճնշումը, բարելավումՙ արյան շրջանառությունը անոթներում և դրական ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա: Նյութի աղբյուրը՝ այստեղ