73 просмотры
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com -ը։ Ժամը 13:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմերյանի տարածաշրջանի «Հաղթանակ» բնակավայրի 5-րդ փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել և կան տուժածներ: Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Դեպքի վայրից 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Նրանցից 3-ամյա աղջնակը, ում անունը Անգելինա է, ճանապարհին մահացել է: Ô±ÕµÕ½ ÕºÕ¡Õ°Õ«Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ« Õ¾Õ¡ÕµÖ€Õ¸Ö'Õ´ Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¥Õ¶ Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¸Ö'Õ´ Õ†Õ¸ÕµÕ¥Õ´Õ¢Õ¥Ö€ÕµÕ¡Õ¶Õ« Õ¸Õ½Õ¿Õ«Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¢Õ¡ÕªÕ¶Õ« Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Õ²Õ¶Õ¥Ö€Õ¨: Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ մահացածն ու վիրավորները երեխաներ են, ովքեր նշված փողոցի 12-րդ երկահարկանի տան պատշգամբում խաղալիս են եղել, երբ այն փլուզվել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը կուռուցված է եղել խորհրդային տարիներին: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, ինչպես նաև մահացածի և վիրավորների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի