
49 просмотры
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 26-ին, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի, ԱՀ նախագահի խորհրդական Լիլիթ Հակոբջանյանի, պետական նախարարի խորհրդական Դավիթ Հակոբյանի ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն, այնուհետև հանդիպել բուժանձնակազմի հետ: «Արմենպրես» -ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Շրջայցի ընթացքում պետական նախարարը ծանոթացել է ստացիոնար պայմաններում հսկողության տակ գտնվող ծննդկանների առողջական վիճակով, շնորհավորել փոքրիկների ծննդի առթիվ, հետաքրքրվել նրանց բուժսպասարկման ընթացքով և մաղթել առողջություն: Կենտրոնի գլխավոր տնօրեն Վարդգես Օսիպովը ներկայացրել է տեղեկություններ հաստատության կողմից իրականացվող ծառայությունների, ինչպես նաև միջանկյալ լուծումներ պահանջվող խնդիրների մասին: Ô²Õ¸Ö'ÕªÕ¡Õ¶Õ±Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¦Õ´Õ« Õ°Õ¥Õ¿ Õ°Õ¡Õ¶Õ¤Õ«ÕºÕ´Õ¡Õ¶Õ¨ Ô±.Ô²Õ¥Õ£Õ¬Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶Õ¨, Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¡ÕºÕ¥Õ½, Õ¶Õ·Õ¥Õ¬ Õ§. «Առաջիկայում շահագործման կհանձնվի նոր ծննդատունը: Թեպետ 44-օրյա պատերազմի ընթացքում ծննդատան նոր մասնաշենքին լուրջ վնասներ են հասցվել, սակայն դա չի փոխել կառավարության մոտեցումները: Մենք պատրաստվում ենք պետական և բարեգործական ներդրումների շնորհիվ նոր սարքավորումներով և ենթակառուցվածքներով արդիական ծննդատուն ունենալ: Իմ պատկերացմամբ, քաղաքացիներին պատշաճ բուժսպասարկում ապահովելու համար կարևորագույն պայմաններից մեկը բուժանձնակազմի կարողությունների շարունակական բարձրացումն է: Ոչ պակաս կարևոր հարցերի շարքում է բոլոր օղակներում հաղորդակցության մեխանիզմների արդյունավետության բարելավումը: Մեզ համար սկզբունքային հարց է նաև բուժաշխատողների վարձատրության համակարգը խթանող ու մրցակցային դարձնելը, որի շուրջ նախնական մշակումներ արդեն իսկ ունեցել ենք: Կարևոր եմ համարում նաև կանխարգելիչ առողջապահության ուղղությամբ աշխատանքները և հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Ոչինչ չենք խնայելու արդյունավետ առողջապահության համակարգ ունենալու համար գրավիչ միջավայր և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցում: Վստահ եղեք, որ ցանկացած հիմնարար որոշում կայացվելու է ներառական ու պրոֆեսիոնալ գործընթացների արդյունքում»,- նշել է պետական նախարարը: Իր հերթին առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը կարևորել է մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը, էլեկտրոնային բժշկության համակարգի ներդրումը, նշելով, որ առաջիկայում նախատեսվում են ծրագրային լուրջ բարեփոխումներ: Հանդիպման վերջում պետական նախարարը պատասխանել է բուժաշխատողներին հուզող հարցերին, տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում մի շարք օրախնդիր հարցերի շուրջ: