59 просмотры
Տասնամյակներ առաջ ավստրալացի Ջեյմս Հարիսոնը մահամերձ է եղել. կրծքավանդակի հատվածում վիրահատությունը տևել է ավելի քան 10 ժամ: Վիրաբույժները բազմաթիվ կարեր են դրել և մոտ 13 լիտր արյուն փոխներարկել նրան։ Ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, և երբ երիտասարդը դուրս է գրվել հիվանդանոցից, նա հստակ որոշել է, որ արյան մշտական դոնոր կդառնա, որպեսզի օգնի մարդկանց այնպես, ինչպես ժամանակին իրեն են օգնել: Այդ ժամանակ Ջեյմսը չի իմացել՝ որքան արժեքավոր դոնոր կդառնա: Big Picture-ը գրում է , որ չափահաս դառնալուն պես Հարիսոնը սկսել է պարբերաբար արյուն և պլազմա հանձնել: Տղամարդու խոսքով՝ վիրահատությունից հետո ինքն անընդհատ սպասել է դոնոր դառնալու հնարավորությանը: Շուտով նրան զրույցի համար կանչել են տեղական հիվանդանոց: Այնտեղ Ջեյմսին պատմել են, որ նրա արյան մեջ մեծ քանակությամբ հակամարմիններ են պարունակվում, որոնք կենսական կարևորություն ունեն այն երեխաների գոյատևման համար, որոնց արյան ռեզուս գործոնը տարբերվում է նրանց մայրերի ռեզուս գործոնից: Ջեյմսի արյան մեջ հատուկ հակամարմիններ են հայտնաբերվել, որոնց հիման վրա սկսել են իմունոգլոբուլինի պատվաստանյութ պատրաստել: Հակամարմինների առաջացումը տղամարդու արյան մեջ բացատրվում է փոխպատվաստմամբ, որը նրան արվել է դեռահասության ժամանակ: Ô±ÕµÕ½ÕºÕ¥Õ½, Õ¤Õ¸Õ¶Õ¸Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ¤Õ¡Ö€Õ±Õ¥Õ¬ Õ§ Õ‹Õ¥ÕµÕ´Õ½ Õ€Õ¡Ö€Õ«Õ½Õ¸Õ¶Õ« Õ¡Õ´Õ¢Õ¸Õ²Õ» Õ¯ÕµÕ¡Õ¶Ö"Õ« Õ£Õ¸Ö€Õ®Õ¨: Õ†Ö€Õ¡ ÕºÕ¬Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¶ Õ¡ÕµÕ¶Ö"Õ¡Õ¶ Õ¡Ö€ÕªÕ¥Ö"Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ§, Õ¸Ö€ Ô±Õ¾Õ½Õ¿Ö€Õ¡Õ¬Õ«Õ¡ÕµÕ« Õ¯Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶ Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Õ¾Õ¡Õ£Ö€Õ¥Õ¬ Õ§ Õ¶Ö€Õ¡ Õ¯ÕµÕ¡Õ¶Ö"Õ¨ Õ´Õ¥Õ¯ Õ´Õ«Õ¬Õ«Õ¸Õ¶ Õ¤Õ¸Õ¬Õ¡Ö€Õ¸Õ¾: Այժմ Ջեյմսը 80 տարեկան է: Նա պլազմա է հանձնում միջինը երեք շաբաթը մեկ: 2011 թվականի մայիսին նա պլազմա է հանձնել հազարերորդ անգամ, ինչը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Մոտավոր հաշվարկների համաձայն՝ Ջեյմսն օգնել է փրկել 2 միլիոն դեռ չծնված երեխայի կյանք, այդ թվում՝ իր դստեր կյանքը: Հայտնի է, որ Ավստրալիայի օրենքներն արգելում են դոնոր լինել այս տարիքում, սակայն այժմ բժիշկներն այլընտրանքային մեթոդներ են գտել օրենքը շրջանցելու համար: Հատկանշական է, որ մինչև 2015 թվականն Ավստրալիայի բոլոր հակառեզուսային դեղորայքները պատրաստվել են Ջեյմս Հարիսոնի արյունից: