
149 просмотры
Ոտքերի վիճակը ոչ միայն առողջության, այլև լավ ինքնազգացողության գրավական է: Տարեց մարդիկ հիշում են, որ Հայաստանի գյուղերում տարածված սովորություն կար. երկար ճանապարհից վերադարձածի ոտքերը տաք ջրով լվանանում էին: Իրոք, սա առողջարար, հոգնածության զգացումը վերացնող, նյարդերը հանգստացնող և թարմացնող ավանդական միջոց է: Ոտքերի քրտնելու տհաճ երևույթից , անհարմարությունից և հնարավոր բարդություններից խուսափելու համար հարկ ենք համարում կրկին անդրադառնալ ոտքերի խնամք ի հարցին: Սա կարևոր է հատկապես սնկային հիվանդություններով, շաքարային դիաբետով և մաշկային այլ ախտերով տառապողների համար: Ստորև տրվող խորհուրդների կատարումը կօգնի ոտքերի մաշկը զերծ պահել տարբեր ախտահարումներից և կանխել դրանց հետևանքով առաջացող, երբեմն երկարատև և դժվար բուժվող բարդությունները: Անհրաժեշտ է հիշեցնել, որ, օրինակ, շաքարային դիաբետով հիվանդների ոտքերի մաշկի նույնիսկ փոքր վերքերն ու վնասվածքները կարող են վարակի երկարատև գործող օջախների առաջացման պատճառ դառնալ: Ոտքերի հյուսվածքները սնող արյունատար անոթների նյարդային վերջույթների ախտահարման հետևանքով վերքերի ապաքինումը երկար ժամանակ է պահանջում: Նման վիճակներից խուսափելու համար խորհուրդ է տրվում` . լողանալուց, ոտքերը լվանալուց հետո մաշկը լավ չորացնել և ուշադիր զննել այն` հայտնաբերելու համար եղած փոքր վերքերը, Õ¹Õ¸Ö€ Õ¯Õ¡Õ´ Õ³Õ¡Ö"Õ³Ö"Õ¡Õ® Õ´Õ¡Õ·Õ¯Õ¨ Õ´Õ·Õ¡Õ¯Õ¥Õ¬ Õ´Õ¡Õ¶Ö€Õ§Õ¡Õ½ÕºÕ¡Õ¶ Õ¸Ö€Ö‡Õ§ Ö"Õ½Õ¸Ö'Ö"Õ¸Õ¾, Õ·Õ¡Ö"Õ¡Ö€Õ¡ÕÕ¿Õ¸Õ¾ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶` Õ¸Õ¿Ö"Õ¥Ö€Õ« Õ¥Õ²Õ¸Ö'Õ¶Õ£Õ¶Õ¥Ö€Õ« ÕºÕ¥Õ¤Õ«Õ¯ÕµÕ¸Ö'Ö€ Õ¹Õ¡Õ¶Õ¥Õ¬, ճիշտ ընտրել կոշիկը, ամռան ամիսներին խուսափել բոթասներ, ռետինե տակով ոտնամաններ հագնելուց: Նոր կոշիկները պետք է հարմարավետ լինեն, փոքր-ինչ ընդարձակ, խորհուրդ չի տրվում առաջին օրերին երկարատև հագնել` մեխանիկական և քիմիական գրգռումներից խուսափելու համար, լողավազանից, հյուրանոցի և սպորտդահլիճի լոգարանից կամ հասարակական բաղնիքից օգտվելուց հետո, տուն վերադառնալով`անմիջապես ոտքերը խնամքով լվանալ, նախապես չափելով ջրի ջերմաստիճանը: Քանի որ նյարդային վերջույթների թերսնուցման և հյուսվածքների հետաճի դեպքում օրգանիզմը կորցնում է ջերմություն զգալու հատկությունը, ուստի առկա է լինում այրվածքների առաջացման վտանգը: Դրանից խուսափելու համար պետք չէ նաև տաք շշերը և ջեռոցները առանց պաշտպանող ծածկոցների դնել սառը ոտքերին: Տաքացնելու համար օգտագործվող շշերի ջուրը չպետք է լինի եռման աստիճանի: Լողանալուց անմիջապես հետո եղունգները կտրեք ուղիղ (անկյունները չկտրել), խուսափել ոտաբոբիկ ման գալուց, սեղմող, ծալքերով ռետինե գուլպաներ հագնելուց, ավելի հարմար են բամբակյա ոչ կոշտ գուլպաները, ոտքի կոշտուկները չկտրել սուր գործիքով: Այժմ դրանք հեռացնելու համար կան հատուկ հարմարանքներ, կարելի է օգտագործել նաև պեմզայի քար, հնարավոր է, որ արյան շրջանառության տևական խանգարման հետևանքով ոտքի վրա խոց առաջանա կամ անզգայանա նրա որևէ հատվածը: Այս դեպքում արտահիվանդանոցային բուժումն անհնար է, և հարկ է լինում ինտենսիվ միջոցներ ձեռնարկել` ախտահարված հյուսվածքների հետագա մեռուկացումը կանխելու համար, ոտքերի մաշկի ուժեղ քրտնելու, տհաճ հոտի դեպքում օգտվել ֆորմհիդրոնի լուծույթից (քսել երեկոները` մի քանի օր) և այլ միջոցներից, եթե ընտանիքի անդամներից մեկը ունեցել է ոտնաթաթերի կամ այլ տեղամասերի սնկային ախտահարում, հիվանդության կանխարգելման համար մյուս անդամներն անպայման պետք է հետազոտվեն: Վերը նշված նախազգուշական միջոցները ձեռնարկելու դեպքում ոտքերի հետ կապված խնդիրներ չեք ունենա: Õ€Õ¥Õ²Õ«Õ¶Õ¡Õ¯. Ô·Õ¤Õ¸Ö'Õ¡Ö€Õ¤ Ô´Õ¡Õ¶Õ«Õ¥Õ¬ÕµÕ¡Õ¶ ÕºÖ€Õ¸Ö†Õ¥Õ½Õ¸Ö€, Սկզբնաղբյուր. Առողջապահություն